MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Տանել չեմ կարողանում «ղզիկ» մարդկաց». Ռուզաննա Հարությունյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը՝ կինոյի մասին

13:35, 18 նոյեմբերի

«Կինոյի մասին» խորագրի շրջանակներում անդրադարձել ենք դերասանուհի եւ հաղորդավարուհի Ռուզաննա Հարությունյանին: Նա ոչ միայն պատասխանել է մեր հարցերին, այլեւ NEWS.am STYLE-ին առաջինն է տրամադրել իր նոր ֆոտոշաքը, որն իրականացրել է լուսանկարիչ Սարգիս Մկոյանի հետ:

«Բացի ֆանտաստիկայից, բոլոր ժանրերն էլ սիրում եմ (եթե, իհարկե, ֆիլմն ասելիք է ունենում)։ Կոմեդիաներ հազվադեպ եմ նայում, միշտ մտածում եմ` ժամանակի անիմաստ կորուստ եմ ունենում, որովհետեւ դրանք սովորաբար «մեկանգամյա օգտագործման» ֆիլմեր են լինում։ Հիմնականում պատմական եւ իրական փաստերի հիման վրա ստեղծած ֆիլմեր եմ նախընտրում։ Բայց պիտի նաեւ նշեմ՝ ֆիլմեր հաճախ չեմ դիտում, գերադասում եմ կարդալ... Գիրքը թույլ է տալիս ստեղծել մտացածին աշխարհ, անգամ ինքդ ես ընտրում, ենթադրենք, տան դեկորացիան կամ հերոսի հագուստի գունային համադրությունը, ինչը ֆիլմի պարագայում չես կարող անել, քեզ մնում է ընդամենը կուլ տալ այն, ինչ հրամցնում է ռեժիսորն՝ ըստ իր ճաշակի ու տրամադրության»,-ասում է դերասանուհին՝ խոստովանելով, որ կա այնպիսի կերպար, որին միշտ երազել է մարմնավորել.

«Իմ գիտակցական տարիքից ինձ հիշում եմ Ֆրանսիայի ազգային հերոսուհի Ժաննա դ'Արկի մասին երազելիս: 1999 թ-ին Լյուկ Բեսոնի նկարահանած պատմական դրաման եմ դիտել առաջին անգամ, որից հետո, բնականաբար, պիտի կարդայի գիրքը, որպեսզի իմ գլխում իմ ֆիլմը ստեղծեի... կարճ ասած՝ Ժաննա դ'Արկ:)»:

Շատ ռեժիսորներ կան, որոնց աշխատանքը դուր է գալիս դերասանուհուն, եւ որոնց հետ կցանկանար համագործակցել. մի քանիսին, սակայն, Ռուզաննան առանձնացրեց.

«Երբեք չեմ մտածել այդ հարցի շուրջ, բայց հետաքրքրեց. կարելի է մտածել, անգամ երազել ու երազանքն ուղարկել տիեզերք: Ասում են՝ իրականանում է... Սթիվեն Սփիլբերգ, Մել Գիբսոն... լավագույն ռեժիսորները շատ են, բայց հենց նոր հասկացա, որ հատկապես չեմ մերժի վերջիններիս առաջարկը :)»:

Ռուզաննային խնդրեցինք թվել նաեւ իր սիրելի դերասաններին.

«Եթե խոսքը գնում է հաճույքի մասին (շաբլոն կթվամ), բայց Անջելինա Ջոլի: Նրան ամեն ռակուրսից սիրում եմ»,-նշեց դերասանուհին՝ հավելելով.

«Իսկ եթե մի փոքր ավելի լուրջ՝ պաշտում եմ Միշել Պֆայֆերին, ում նայելու համար ցանկացած տափակ ֆիլմ կդիտեմ։ Խորհրդային տարիների ֆիլմերին չեմ ուզում անդրադառնալ, միայն կասեմ, որ Անդրեյ Միրոնովին անդադար կնայեմ, կլսեմ ու չեմ հոգնի»:

Իսկ ինչպիսի՞ կերպարից կհրրաժարվեր դերասանուհին.

«Ես ավելի հեշտ կպատասխանեմ՝ ինչպիսի կերպար չէի ցանկանա մարմնավորել. ես չեմ կարողանում «ղզիկ» մարդկաց տանել ու խղճալ, հետեւաբար՝ իրենց ներաշխարհը խորթ է ինձ համար... գուցե կարողանամ մարմնավորել, բայց առանց հաճույք ստանալու։

Որեւէ դեր չեմ բացառի, եթե ասելիք ունի, եթե բնավորություն ունի, եթե առանցքային է, եթե շահութաբեր է:)»,-պատասխանեց նա:

Իսկ վերջում ավանդական հարց՝ 5 ֆիլմ, որոնք խորհուրդ կտա դիտել մեր ընթերցողներին: Այս հարցում դերասանուհին բավականին շռայլ գտնվեց՝ ընդլայնելով իր ցուցակը.

««Շինդլերի ցուցակը»-կինոարտադրության ճանաչված շեդեւր, որն արժանացել է բազմաթիվ մրցանակների: Մել Գիբսոնի «Ապոկալիպտո» ֆիլմը, որն ինձ համար իսկապես շեդեւր է... Նման ֆիլմ միայն խենթ, խելառ (լավ իմաստով) մարդիկ կարող էին ստեղծել։ Մյուզիքլների հետ առանձնապես սեր չունեմ, բայց 3 մյուզիքլ կա, որոնք խորհուրդ կտայի դիտել՝ «Անձրևի տակ պարողները», «Պատը»՝ հիմնված Փինկ Ֆլոյդ խմբի The wall ալբոմի վրա, եւ «Լա-Լա Լենդ»: Այս ֆիլմերը կարող են դիտել ցանկացած մասնագիտության տեր մարդիկ, բայց անպայման ուզում եմ եւս մի քանիսը խորհուրդ տալ բոլոր նրանց համար, ովքեր ուզում են մուտք գործել կինոաշխարհ. Ալեխանդրո Խոդորովսկի «Ֆանդոն eu Լիզը» (1968), Օլիվեր Սթոուն «Դորզ» (1991), Լեոս Կարաքս «Պոլա X» (1999), Բեռնարդո Բերտոլուչի «Քսաներորդ դար», Ռայներ Վեռներ Ֆասբինդեր «Լիլի Մառլեն», «Երրորդ սերունդը»... եւ այլն, որովհետև անվերջ կարելի է նշել»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել