Այդ աղջիկը նման չէ երկարաոտ մոդելի, նրա դեմքը դժվար թե ընտրեն որեւէ նորաձեւ
ամսագրի համար։ Բայց նրա արտաքինում կա մի գրավիչ բան, որը ձգում է,
հետաքրքրում, հանգստացնում, երբեմն էլ պարզապես երջանկացնում՝ հենց միայն նրան նայելուց։ Մենք հոլիվուդյան աստղերից շատերին ենք
իդեալական աղջիկներ համարում։ Բայց նրանք իսկական չեն։ Իդեալական աղջիկը
կոսմետիկայի հարցում չափավոր է, հագուստի հարցում՝ նույնպես։ Տղամարդիկ կհամաձայնեն, որ նման աղջկա մազերում հասարակ ժապավենն անգամ կարող է խելագարացնել։
Ոչ ոք չի արգելում աղջիկներին լինել տղամարդկանցից ավելի խելացի, հակառակը։ Իդեալական աղջիկը կարող է խոսել Հեգելի փիլիսոփայական դատողությունների մասին, մեջբերել Շեքսպիրի պոեմներն ու քննարկել Ֆրեյդի տեսությունները։ Նման աղջիկը կարողանում է բարձր պահել թե իր, թե կողքին գտնվող տղամարդու հեղինակությունը։ Ու եթե Աստված շնորհել է խելք, ուրեմն աղջիկը պարզապես պարտավոր է սովորել ու բարձրագույն կրթություն ստանալ։
Եւ վերջին կետը իդեալական աղջկա բնավորությունն է։ Բոլորս էլ գիտենք, որ
ժամանակակից աղջիկները քմահաճ ու անհավատարիմ են։ Իդեալական աղջիկը չի ցանկանում բոլորի նման լինել, դրա համար էլ մանրուքների շուրջ սկանդալներ չի սարքում։ Նա վերջնագրեր չի դնում․ «Եթե դու ինձ համար չգնես այս ժամացույցը, ես կվիրավորվեմ» ոճով։ Նա բարկությունն ամուսնու վրա չի թափում, ինչ է թե ղեկավարը նրան հիմար է անվանել։ Ու սիրելիին անծանոթ տղամարդու հետ չի դավաճանում պարզապես որովհետեւ չի կարողացել դիմադրել «նրա օծանելիքի բույրին»։
Եվ այսպես, իդեալական աղջիկը չի առաջացնում որեւէ բացասական զգացմունք,
գեղեցիկ է, հմուտ անկողնում, խելացի,ոչ քմահաճ եւ կայուն։
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»