Դու քո ժամանակը ծախսում են անհամապատասխան տղամարդկանց վրա։ Ոչ թե նրանց վրա, որոնք որոշ ժամանակ անց են ցույց տալիս իրենց իրական դեմքը, այլ որոնք ի սկզբանե ձեզ չեն համապատասխանում։ Վատ տղաները, այսպես ասած, փորձություն են մեր «ես»-ի համար։ Շատ կանայք հույս են փայփայում, որ իրենց կկարողանան փոխել նման տղամարդուն։ Բայց իրականում դա ծայրաստիճան հազվադեպ է հնարավոր դառնում։ Հիշեք, որ այդպես դուք ոչ միայն Ձեր սիրտը կկոտրեք, այլեւ իզուր կվատնեք Ձեր ժամանակը։ Հիշեցրեք ինքներդ Ձեզ, թե ինչի եք արժանի։ Հնարավորություն տվեք լավ տղաներին։
Դուք չափից շատ եք սովորել մենությանը։ Դուք սովորել եք աշխատանքից տուն վերադառնալ, պատրաստել ընթրիք միայն ինքներդ Ձեզ համար ու հեռուստացույցով դիտել այն, ինչ ուզում եք, դուք ենթագիտակցաբար չեք ուզում որեւէ բան փոխել։ Դուք վախենում եք, որ ինչ-որ մեկը կխախտի ձեր սովորական կենցաղը, ու միայն ընտանիք ունեցող ընկերների հետ հանդիպելիս եք հասկանում, թե որքան միայնակ եք։
Դուք չափից բծախնդիր եք։ Առաջին ժամադրության ժամանակ Ձեզ թվում է, որ նա Ձեզ դուր է գալիս կամ որ նա այն միակն ու անկրկնելի է, ում սպասել եք, բայց հենց երկրորդ ժամադրության ժամանակ դուք նկատում եք, որ նա չափից բարձր է ծիծաղում , անճաշակ է հագնվում՝ եւ վերջ, դուք արդեն պատրաստ եք խզել նրա հետ հարաբերությունները։ Կարողացեք տարբերակել կարեւոր ու երկրորդական բաները։
Դուք սերը փնտրում եք սխալ տեղում։ Սերը մի փնտրեք այնտեղ , որտեղ սովորաբար խորհուրդ են տալիս՝ այսինքն սրճարաններում ու ակումբներում, քանի որ բարձր է հավանականությունը, որ նման վայրերում դուք կհանդիպեք մարդկանց, ովքեր միայն սրճարաններով ու ակումբներով են հետաքրքրվում։ Փնտրեք Ձեր սերն այնպիսի տեղերում, որոնք Ձեզ հոգեհարազատ են։ «Հակադրությունները ձգում են իրար» արտահայտությունը ոչ միշտ է ճիշտ։
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների