Օրերս American Music Awards 2017 մրցանակաբաշխության ժամանակ նրան ճանաչել են «Լավագույն լատինական երգչուհի», բայց նա չէր ներկայացել իր մրցանակը ստանալու։ Խոսքը տաղանդաշատ Շակիրայի մասին է, որին առաջին անգամ են տեսել ձայնալարերի հետ կապված խնդիրների պատճառով եվրոպական հյուրախաղերը չեղարկելուց հետո։
40-ամյա կոլումբացի երգչուհին մտադիր է օրգանիզմին հանգստանալու ժամանակ տալ, որպեսզի վերականգնի ուժերը։
Երգչուհին ձայնի որոշ խռպոտություն էր նկատել դեռ հոկտեմբերի վերջին։ Ըստ բժիշկների ախտորոշման՝ նրա ձայնալարերում արյան զեղում կա։
Եվ, ահա, հանրահայտ երգչուհուն տեսել են Բարսելոնայում։ Նա զբոսնում էր փողոցում, ի դեպ, առանց որեւէ շպարի։
«Իմ ընկերներ ու երկրպագուներ, վերջին հինգ ամիսները ես ամբողջովին նվիրել էի իմ «El Dorado» համաշխարհային շրջագայության նախապատրաստմանը։ Բայց վերջին մի քանի օրերն ամենածանրն էին իմ կարիերայում։ Այս տարիներին ես երբեք նման իրավիճակում չէի հայտնվել։ Այդ իսկ պատճառով, ծանր սրտով ես հայտնում եմ, որ ստիպված եմ հետաձգել 2018-ին ծրագրված իմ եվրոպական շրջագայությունը, որպեսզի մի քանի շաբաթ հանգիստ տամ իմ մարմնին՝ վերականգնվելու համար»,- հայտնել էր երգչուհին։
Աղբյուրը՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը