Նախորդ օրվանից ծրագրեք, թե ինչ եք հագնելու հաջորդ օրը։ Ոչ թե կախարդանք է, այլ հասարակ մաթեմատիկա։ Ոճային կանայք, որոնց դուք տեսնում եք, իրոք ձգտում են նման տեսք ունենալ։ Ու դա սկսվում է նրանից, որ նրանք իրենց հագուստի մասին տնից դուրս գալուց ընդամենը 10 րոպե առաջ չեն մտածում, այլ նախապես։
Միշտ բավականաչափ ժամանակ հատկացրեք նախապատրաստվելուն։ Դա նշանակում է, որ պետք չէ անընդհատ անջատել զարթուցիչը ՝ եւս մի քանի րոպե քնելու համար, այլ զարթնել ժամանակին, որպեսզի ներկայացուցչական տեսքով դուրս գաք տնից՝ ընտրված հագուստով, կոկիկ սանրվածքով, որակյալ շպարով, ոճային աքսեսուարով, որոնց մասին մենք սովորաբար մոռանում են, բայց որոնք լրացնում են մեր կերպարը։
Ընտրեք ճիշտ ներքնազգեստ։ Նախ՝ դա Ձեր ինքնավստահության հիմքն է։ Երկրորդ՝ ներքնազգեստը պետք է համապատասխանի Ձեր հագուստին, որպեսզի օրինակ ժանյակը տրիկոտաժային մարմինն ընդգրկող հագուստի տակից չթափանցի։ Կամ էլ եթե ուզում եք, որ ներքնազգեստը թեթևակիորեն երեւա, ապա այն պետք է համապատասխան ձեւով ընտրված լինի։
Ոգեշնչվեք այլ ոճային կանանցով։ Հայտնի նորաձեւ կանանց ոճն ուսումնասիրելը նույնպես օգտակար է։ Դա կարող են լինել Ձեր գործընկերները, կամ էլ գուցե հայտնի Ինսթագրամ բլոգերներ, դերասանուհիներ եւ այլն։ Սարսափելի չէ, եթե դուք փորձեք ձեր հանդերձանքը ընտրել համացանցում տեսած լուսանկարով։
Հագնվեք համապատասխան։ Հասարակ է թվում, բայց ոճային տեսք ունենալը նաեւ նշանակում է համապատասխանել որեւէ բանի՝ եղանակին, իրավիճակին, միջոցառմանը։ Նրան, թե ուր եք գնում, երբ ու ում հետ։ Ամեն ինչ իր ժամանակն ու վայրն ունի ։ Պետք չէ հագնել մինի կիսաշրջազգեստ՝ պահպանողական դրես կոդով հանդիպման ժամանակ։ Մի կարծեք, թե այդպես կտպավորեք որեւէ մեկին։
Հագեք միայն այն, ինչ ձեր չափսով է։ Իհարկե նույնիսկ ամեաոճային կանանց զգեստապահարանում մի քանի ջինս կա, որոնց մեջ նրանք երազում են մտնել, բայց նրանք երբեք չեն հագնում դրանք։ Անկախ նրանից, թե որքանով է Ձեզ դուր գալիս նման հագուստը, եթե այն Ձեր չափսով չէ, մոռացեք դրա մասին։
Ձեր կերպարը լրացրեք մեկ թանկարժեք դետալով։ Երբեւէ Ձեզ չի՞ զարմացրել, թե ինչպես է որոշ կանանց հաջողվում շքեղ տեսք ունենալ հասարակ ջինսով ու բլուզով։ Իհարկե կան բազմաթիվ բաղադրիչներ, բայց դրանցից մեկն է կերպարի հարստացումը որեւէ վառ դետալով՝ գեղեցիկ կաշվե գոտի, էլեգանտ ականջօղ, բրենդային պայուսակ եւ այլն։
Ընտրեք իդեալական աքսեսուարներ։ Ինչպես Կոկո Շանելն էր խորհուրդ տալիս՝ աքսեսուարներ հագնելիս հանեք Ձեր հագած վերջին հագուստը։ Այն իմաստով, որ խուսափեք ավելորդություններից։ Ոճային կանայք ունեն չափի զգացում։
Երբեք «լավ հագուստով տեղաշորում թավալ մի տվեք։ Եթե ուզում եք բազմոցին պառկել՝ մետաքսե զգեստը փոխեք լեգինսով ու սվիթշոթով։
Հագուստը կոկիկ ծալեք ու կախեք։ Հասարակ խորհուրդ, բայց մի՞թե մենք դրան միշտ ենք հետեւում։
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ