Բարդ է կռահել, թե ինչ է պետք կնոջը ու ինչ է զգում նա։ Ավելի հեշտ կլիներ, եթե կինն այդ մասին շիտակ ասեր, այլ ոչ թե ակնարկներով։
Բարդ է դիմանալ կնոջ հիստերիաներին։ Ժամանակ է պետք վերականգնման համար։ Ավելի հեշտ կլիներ, եթե կինը կարողանար տիրապետել իր զգացմունքներին կամ գոնե ասեր, թե ինչ է ուզում, որ տղամարդն անի այդ պահին։
Բարդ է պայքարել «ուրվականների» դեմ։ Կռահել, թե ինչպես կարող է կինը ընկալել իմ ասածները կամ արածները, ու հետո դեռ ապացուցել, որ ինքն ավելի լավ է հասկացել դրանց իմաստը, քան ես ինքս։ Ավելի հեշտ կլիներ, եթե կինը լսեր հենց այն, ինչ նրան ասում է տղամարդը։
Բարդ է մշտապես ապացուցել սեփական զգացմունքները՝ եթե տղամարդը կնոջ կողքին է, ուրեմն այդպես է ուզում։ Ավելի հեշտ կլիներ, եթե կինը պարզապես հավատար ինձ ու իմ սիրուն։
Բարդ է մրցակցել կնոջ անցյալի հետ։ Ինչ էր անում նրա նախկին տղամարդը, ինչ չէր անում նրա նախկին ամուսինը։ Ավելի հեշտ կլիներ, եթե հարաբերություններում միայն տղամարդն ու կինը լինեին, այլ ոչ թե մարդկանց մի ամբողջ բազմություն։
Բարդ է անընդհատ կապի մեջ լինելը։ Ինձ համար կարեւոր է մենակ մնալը։ Կնոջն անընդհատ չի բավականացնում իմ ներկայությունը։ Ավելի հեշտ կլիներ, եթե ես հնարավորություն ունենայի մենակ մնալ՝ առանց հարաբերություններին վնասելու։
Բարդ է պայքարել նրա բարդույթների դեմ։ Ես հոգեբան չեմ։ Պատրաստ եմ կնոջս աջակցել։ Բայց ավելի հեշտ կլիներ, եթե ես նրա «ընկերուհին» չլինեի ու չլուծեի նրա այն ներքին խնդիրները, որոնք չեմ հասկանում։
Բարդ է, որ վախենում ես նրա հետ քննարկել խնդիրներդ, քանի որ ամեն ինչ ընկալվելու է ոչ թե ուղեղով, այլ զգացմունքներով։ Ու խնդիրները արդեն վաղուց չեն քննարկվում։ Ավելի հեշտ կլիներ, եթե կինը իմ ասածների մեջ ոչ թե մեղադրանքներ, այլ կառուցողական առաջարկներ լսեր։ Ու պատրաստ լիներ լսել ինձ, այլ ոչ թե հիստերիայի մեջ ընկներ ու պահանջներ ներկայացներ։
Բարդ է քեզ անընդհատ մեղավոր զգալը, թվում է, որ դա արդեն մանիպուլացում է։
Ավելի հեշտ կլիներ, եթե մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու լիներ իր զգացմունքների համար։ Ես չեմ կարող պատասխանատու լինել կնոջ զգացմունքնրի համար ու չեմ կարող անընդհատ մեղավոր զգալ ինձ։
Բարդ է տեսնել, թե ինչպես է նա հոգնում ու ուզում եմ, որ նա իր մասին հոգ տանի։ Ես չգիտեմ, թե ինչն է նրա համար ավելի լավ։ Ավելի հեշտ կլիներ, եթե կինը հոգ տաներ իր մասին, չսպասելով, որ ես պետք է կռահեմ , թե ինչ է նրան պետք։ Իսկ ես ինքս իմ մասին հոգ կտանեմ։
Աղբյուրը՝ Wday.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է