Եթե Ձեր միջեւ հարաբերություններ են սկսվել այս տարի ու մինչեւ տարվա վերջ դուք չեք կողմնորոշվել, թե ինչպես են զարգանալու ձեր սիրային գործերը, ապա այս հոդվածը հատուկ Ձեզ համար է։ Ե վ այսպես․
Դուք այս տարի ոչ մի կերպ չեք կարողացել որոշել, թե ինչպես միասին ժամանակ անցկացնեք
Ձեզ ծանոթ են այն սարսափելի զգացողությունը, երբ օրեր շարունակ դուք չեք կարողանում որոշել, թե ուր կարելի է գնալ, կամ ինչով զբաղվել։ Եթե նման բաները հաճախ են պատահում՝ դա վատ նշան է երկարաժամկետ հեռանկարում։ Չի կարելի ակնկալել, որ Ձեր զուգընկերը նույն հետաքրքրությունները կունենա, ինչ դուք, բայց եթե դուք սովոր եք տարբեր կերպ անցկացնել ժամանակը ու ձեզ համար բարդ է ընդհանուր զբաղմունք գտնելը, դա կարող է խնդիր դառնալ։
Դուք շեղվում եք
Երբ միասին եք, դուք իրո՞ք միասին եք։ Լինել միասին չի նշանակում նստել իրար կողք՝ յուրաքանչյուրը իր հեռախոսի մեջ ընկղմված։ Կամ երբ ձեզնից մեկը ինչ-որ բան է պատմում, իսկ մյուսը շեղվում է ՝ ընթերցելով Ֆեյսբուքյան նամակագրությունը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այդպես է վարվում մարդկանց մեծ մասը ու դա էլ հենց վեճերի գլխավոր պատճառներից է։ Անգլերենում նույնիսկ նման հասկացություն է հայտնվել ՝ «Ֆաբբինգ» , երբ մարդը շեղվում է խոսակցությունից հանուն հեռախոսի կամ սոցցանցերի։ Դուք կարող եք ընդամենը մեկ վայրկյանով շեղվել, ստուգելու համար հաղորդագրությունը, բայց Ձեր զուգընկերը կարող է զայրանալ ու վիրավորվել։ Անհանգստացեք այն մասին, որ որեւէ կարեւոր բան բաց կթողնեք զուգընկերոջ ասածներից , այլ ոչ թե սոցցանցերում։
Դուք չեք կարողանում միասին լռել
Մարդկանց մեծ մասն իրեն անհարմար է զգում, երբ լռություն է տիրում, ու նրանք սկսում են այն լրացնել դատարկ խոսակցություններով ու տարօրինակ հարցերով։ Եթե չեք կարողանում միասին լռել ու պարզապես վայելել միմյանց ներկայությունը, ուրեմն Ձեզ բավականաչափ հարմարավետ չեք զգում՝ չէ որ դուք չեք կարող ամբողջ կյանքում անընդհատ խոսել։
Դուք ոչ մի քայլ չեք կարողանում իրարից հեռանալ
Ռոմանտիկ է հնչում, բայց իրականում այնքան էլ լավ նշան չէ։ Ինչպե՞ս եք Ձեզ պահում, երբ հանգստանում եք ընկերների շրջապատում։ Եթե դուք Ձեզ հարմար ու անվտանգ եք զգում միասին, ուրեմն դուք կվստահեք իրար ու ուրիշների շրջապատում անընդհատ իրար պոչից չեք քայլի։
Դուք շեղվում եք գլխավորից
Դուք պետք է պատրաստ լինեք զրուցել ձեր զուգընկերոջ հետ ցանկացած թեմայով։ Եթե դուք ձգտում եք խուսափել լուրջ խոսակցություններից, ուրեմն դրանք առողջ հարաբերություններ չեն։ Եւս մեկ անգամ, դուք պետք է իրար հետ ամեն ինչում հնարավորինս հարմարավետ զգաք։
Խորհուրդ 2018-ի համար՝ Փախե՛ք նրանից։
Աղբյուրը ՝Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր