NEWS.am STYLE-ը շարունակում է ուսումնասիրել հետաքրքիր միջոցառումները, որոնք տեղի են ունենում մեր քաղաքում, ու չնայած այդ միջոցառումների քանակը ամառային ժամանակաշրջանի համեմատ զգալիորեն նվազել են, բայցեւայնպես, որոշ բաներ մեր քաղաքում տեղի են ունենում։ Տեսնենք, թե ինչ ենք գտել ձեզ համար։
Կինոյի մասին. Եթե դեռ չեք դիտել, ուրեմն վազեք դիտելու նոր «Արդարության լիգան» (չնայած քննադատների կարծիքները միանշանակ չեն ռեժիսոր Զաք Սնայդերի բացակայության պատճառով)։ Դիտեք նաեւ «Ձնեմարդը» ու «Բարեւ, հայրիկ, Նոր տարի» ֆիլմերը։
Նոյեմբերի 28-ին, ժամը 19։00-ին Արամ Խաչատրյանի անվան համերգային դահլիճում անցնելու է երեկո՝ նվիրված ազգային երգերին։ Տոմսերի արժեքը 3000-ից 12000 դրամ է։ Համերգային ծրագրին մասնակցում է Սեւակ Ամրոյանը, Մոնիկա Նազարյանը, Եվա Եգանյանը, Մավր Մկրտչյանը, Գրիգոր Միրզոյանը, Հայկուհի Բաբախանյանը, Մասիս Հունանյանը, Նարեկ Պողոսյանը։
Այդ նույն օրը Kami club-ում ժամը 21:30-ին ելույթ կունենան Սրբուհի Սարսգյանը եւ Allusion Band-ը։
Տոմսի արժեքը 3000 դրամ է։
Իսկ հինգշաբթի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ելույթ կունենա ռուս հանրահայտ օպերային երգիչ, միջազգային դափնեկիր ու մրցանակակիր Վլադիմիր Բայկովը։ Համերգն անցնելու է Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում։ Համերգին մասնակցելու է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Սկիզբը՝ ժամը 19։00-ին, տոմսերի արժեքը՝ 1000-ից 7000 դրամ։
Դեկտեմբերի 1-ին Գերմանիայի դեսպանատանը (Չարենցի փողոց 29) կբացվի Ամանորի տոնավաճառ։ Դեսպանատան դռները կբացվեն ժամը 15։30-ին։ Ձեզ սպասում է տաք գինի, իսկ երեխաներին՝ նվերներ։
Մուտքը՝ 500 դրամ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ