Երեւանի Dalma Garden Mall առեւտրի կենտրոնում կայացել է Lacoste բուտիկի հանդիսավոր վերաբացման արարողությունը։ Խանութի դիզայնը պատկերում է ապրանքանիշի ֆիրմային ոճը՝ առատ լույս, սառը գույներ, մարզական տարրեր՝ թենիսի ռակետաներ, գոլֆի գնդակներ։
«Երեւանում Lacoste բուտիկի վերաբացումը նշանակում է, որ Հայաստանի բնակիչները 16 տարիների ընթացքում հասցրել են սիրել ապրանքանիշը՝ որակի, մատչելի, գների եւ ոճային մոտեցման շնորհիվ։ Բացի այդ, բուտիկի վերաբացումն ընդգծում է Հայաստանի հետ Lacoste ապրանքանիշի երկարատեւ հարաբերություններ ունենալու վստահությունը»,-մամուլի ներկայացուցիչների եւ հյուրերի հետ զրույցում հայտնել է Հայաստանում Lacoste-ի գլխավոր տնօրեն Արմինե Հովակիմյանը։ Ապրանքանիշի ներկայացուցիչները հայտնեցին, որ Rio Mall առեւտրի կենտրոնում շուտով կբացվի Lacoste-ի երկրորդ բուտիկը։
Բուտիկի բացման առթիվ կազմակերպված երեկույթին հրավիրված էր հատուկ հյուր՝ Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լակոտը, որը Արմինե Հովակիմյանի հետ կտրեց կարմիր ժապավենը։ Ֆրանսիայի դեսպանը խոստովանեց, որ «Lacoste բուտիկի բացումը խոսում է ֆրանսիացի արտադրողի ժառանգության նկատմամբ հայերի վստահության մասին։ Դա նաեւ փոքրիկ ավանդ է երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում»։
Միջոցառմանը ներկա էին մամուլի, նորաձեւության ինդուստրիայի, ինչպես նաեւ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ՝ Սոֆյա Պողոսյանը, Ռուզան Ավետիքյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ այլք։
Կազմակերպիչները հյուրերի համար անակնկալներ էին պատրաստել՝ նվեր քարտեր՝ սկսած 10 հազարից մինչեւ 100 հազար դրամ։
Հիշեցնենք, որ լեգենդար ապրանքանիշի պատմությունը սկսվել է 1926 թվականին, երբ թենիսիստ Ռենե Լակոստը (René Lacoste) կորտ էր դուրս եկել իր կողմից կարված շապիկով։ Մինչեւ այդ պահը թենիսիստները խաղում էին սովորական երկարաթեւ վերնաշապիկներով։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

































Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:31, 30 հոկտեմբերի
86 տարեկանում մահացել է «Աստղային ճանապարհ»-ի դերասան սըր Պատրիկ Ստյուարտը23:01, 29 հոկտեմբերի
Քրիստինա Ագիլերան հրապարակել է իր մերկ լուսանկարը լոգարանից22:21, 29 հոկտեմբերի
Դուբայում կբացվի աշխարհում առաջին ոսկե հետիոտնային արահետը21:53, 29 հոկտեմբերի
Ծաղկունք»-ի 10-ամյակը՝ Մոսկվայում․ երկու մեծամասշտաբ համերգային ծրագիր՝ մեկ հարթակում21:39, 29 հոկտեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ․ Հելոուինի ուղեցույց՝ Հայաստանի ամենաառեղծվածային վայրերով20:44, 29 հոկտեմբերի
72-ամյա ամերիկուհին թոշակն ապահովելու անսովոր միջոց է գտել․ նա ամուսնու հետ մեծահասակների համար նախատեսված բովանդակություն է նկարահանում19:32, 29 հոկտեմբերի
Քեթի Փերիի նախկին ամուսին Ռասել Բրենդը խոստովանել է, որ սեքսով զբաղվելու նպատակով օգտագործել է իր հայտնիությունը16:36, 29 հոկտեմբերի
Սիդնի Սուինին «Տանը մենակ» մուլտֆիլմի մեծահասակների համար նախատեսված տարբերակ է ներառել Syrn-ի նոր ներքնազգեստի գովազդային արշավում15:30, 29 հոկտեմբերի
Սելենա Գոմեսն ու Դեմի Լովատոն վերամիավորվել են Rare Beauty-ի նոր արշավի շրջանակում15:05, 29 հոկտեմբերի

14:22, 29 հոկտեմբերի
Մի անգամ Prada-ի աշխարհում․նորաձևության տունն իր նոր արշավը վերածել է «Դիսնեյի» հեքիաթի13:34, 29 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, թե ինչպես է Լյուիս Հեմիլթոնը նվաճել իր սիրտը