3.Ջրհոս
Ջրհոսներն այս ցանկում պատահաբար չեն հայտնվել: Բանն այն է, որ նրանք անհոգ են վերաբերվում կյանքին, չեն մտահոգվում գոյություն ունեցող խնդիրներով եւ անընդհատ ձգտում են հաճույքների: Նրանք կապված չեն որոշակի տեղի եւ չեն տխրում սիրելի մարդու բացակայությունից. չէ՞ որ նրանք միշտ շատ ընկերներ ունեն, դրա համար էլ նրանց սիրտ-անոթային եւ նյարդային համակարգերն անհամեմատ ավելի ամուր են, քան Կենդանակերպի ցանկացած այլ նշանի մոտ: Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն, որ Ջրհոսները բազմակողմանի զարգացած են եւ շատ շփվող, դրա համար էլ միշտ պահանջված են եւ երբեք մենակ չեն մնում: Այդ ամենը Ջրհոսի նշանի ներքո ծնվածներին դարձնում է ամենաերջանիկ մարդկանցից մեկը:
2.Առյուծ
Ոչ ոք չի զարմանա՝ Առյուծներին տեսնելով աշխարհի ամենաերջանիկ մարդկանց ցուցակում: Դա իսկապես այդպես է. չէ՞ որ գործունյա անհատներին հաջողվում է այն ամենը, ինչ ձեռնարկում են: Նրանք ինքնավստահ են, ինքնաբավ եւ ազնվական, լայն աշխարհայացք ունեն, այդ պատճառով Առյուծների շուրջ միշտ պտտվում են շատերը, որոնց հաշվին կարելի է իրացվել սեփական ներուժն ու որոնց կարելի է ղեկավարել, այսինքն` կյանքից հաճույք ստանալ: Առյուծները նաեւ իսկական գեղագետ եւ գուրման են, պարզապես պաշտում են նրբաճաշակ, թանկ եւ որակյալ ամեն ինչ, դրա համար էլ կյանքում միշտ ձգտում են լավագույնին, ինչին սովորաբար հասնում են: Հիացական հայացքները եւ գովասանքը այդ մարդկանց դարձնում են աշխարհում ամենաերջանիկներից:
1.Երկվորյակ
Իզուր չէ, որ Կենդանակերպի նշանների մեջ առաջին տեղը բաժին է հասել Երկվորյակին: Բանն այն է, որ նրանք իրենց մեջ համադրում են Առյուծի նրբաճաշակությունը, իշխող բնավորությունն ու կենսասիրությունը եւ Ջրհոսի անհոգությունն ու շփվող բնավորությունը: Երկվորյակները մի կարեւոր հատկանիշ ունեն, որ չունեն մյուսները. նրանք բացարձակապես ազատ են: Նրանց մեջ համադրվում է բարդույթներից եւ նախապաշարմունքներից, արտաքին ազդեցությունից ու սեփական սովորույթներից ազատությունը: Բացի այդ՝ Երկվորյակներն իրենց կյանքում համտեսել են տառացիորեն բոլոր հաճույքները եւ ընտրել սոսկ այն, ինչն իրենց երկնային ուրախություն է բերում: Վիճակագրության համաձայն՝ Երկվորյակների ավելի քան 90 տոկոսն իրեն բացարձակապես երջանիկ մարդ է համարում եւ պատրաստ է այդ երջանկությունը նվիրել նաեւ ուրիշներին:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը