Ձեզ խորհուրդ ենք տալիս այս հոդվածը կարդալուց հետո անմիջապես աշխատանքից հեռանալու դիմում չգրել, այնուամենայնիվ առջեւում ձմեռ է, մենք Հայաստանում ենք ապրում, նոր աշխատանք գտնելն այնքան էլ հեշտ չէ, դրա համար էլ լավ կշռադատեք, թե չէ կզրկվեք աշխատանքից, հետո NEWS.am STYLE –ին կմեղադրեք, որ մենք մեր տաք տեղերից ձեզ նման խորհուրդներ ենք տվել, իսկ դուք հիմա չգիտեք, թե ինչ փողով ձեզ համար հայլայթեր գնեք։
Եվ այսպես
Սպառնալիք Ձեր առողջությանը
Եթե դուք օրինակ երկար ժամանակ աշխատում եք փոշոտ ու չօդափոխվող շենքում, ասենք պահեստում, ապա թարմ օդի պակասից Ձեզ մոտ կարող են զարգանալ շնչառական օրգանների հետ կապված մի շարք հիվանդություններ։ Ձեր աշխատավարձը կարող է չտեղավորվել երկու ճամպրուկներում, ղեկավարությունը կարող է պաշտել ու գնահատել Ձեզ, բայց դա ոչինչ չի փոխում։ Եթե դուք լրջորեն հիվանդանաք, ապա ստիպված կլինեք հեռանալ, բայց արդեն առողջական պատճառներով։
Դուք կոլեկտիվի հետ լեզու չեք գտնում
Այս դեպքում խոսքն արդեն հոգեկան առողջության մասին է։ Ասացեք, ինչ իմաստ ունի ամբողջ օրը գտնվել այն մարդկանց կողքին, որոնք Ձեզ, մեղմ ասած, դուր չեն գալիս ու զայրացնում են։ Իսկ եթե նրանք նաեւ անընդհատ գժտվո՞ւմ են։ Եթե նման կոլեկտիվում աշխատանքը ձեզնից շատ հոգեկան ուժեր է խլում՝ միանշանակ պետք է հեռանալ։
Ձեր պարտականությունները հոգնեցնում ու ձանձրացնում են ձեզ
Որեւէ հեռանկար չկա։ Նստում եք ժամերով ու պարզապես դեգրադացվում, էկրանի վրա թղթախաղ խաղալով։ Կարծես տաք ու հարմար գրասենյակ է, հեշտ աշխատանք, հանգիստ ղեկավարություն, բայց այդ ամենը ուրախություն չի պատճառում ։ Միայն սեփական անօգտակարության զգացողություն ունեք։ Ու ձեզ մոտ ավելի հաճախ է առաջանում այն միտքը, որ պետք է ինչ-որ բան փոխել, օրինակ՝ նախ հեռանալ աշխատանքից։ Չէ՞ որ աշխատանքը պետք է ուրախություն պատճառի, այլ ոչ թե սեփական անարժեքության զգացողություն առաջացնի։
Ցածր աշխատավարձ՝ առանց բարձրացման հեռանկարների
Դե, ինչպես ասում են, առանց մեկնաբանությունների։
Տարաձայնություններ ղեկավարության հետ
Դուք այստեղ նրա համար չեք, որ լսեք կարճատես տնօրենի բարոյախրատական դատողությունները։ Բայց այս հարցում ամեն ինչ միանշանակ չէ։ Պատահում է, որ պահանջկոտ, բայց արդարացի ղեկավարին չեն սիրում հենց պահանջկոտության համար։ Այդ դեպքում պետք է անկեղծ լինեք՝ իրո՞ք ղեկավարի դիտողությունն անարդարացի է, թե՞ դուք եք նրան կողմնապահ վերաբերվում։ Չէ՞ որ «ղեկավարն ի սկզբանե չի կարող իրավացի լինել» տրամադրվածությամբ ձեզ համար դժվար կլինի նույնիսկ ամենաադեկվատ տնօրենի հետ լեզու գտնելը։ Բայց եթե դուք իրոք բախվում եք ղեկավարի կամայականություններին ու լկտիությանը՝ համարձակորեն հեռացեք այդտեղից, բարձր շրխկացնելով դուռը։
Աղբյուրը՝ Klubber. ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 23 նոյեմբերի
Մայլի Սայրուսը իր հարսանեկան ֆոտոշարքից հազվագյուտ կադրեր է հրապարակել09:00, 23 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան