Եվ այսպես, Մեգան Մարքլը շարունակում է մնալ աշխարհիկ քրոնիկոնների ուշադրության կենտրոնում:
33-ամյա արքայազն Հարին հայտնել է 36-ամյա ամերիկացի դերասանուհու հետ իր նշանադրության մասին, իսկ Մեգանը, ի դեպ, հեռացել է իրեն նշանավոր դարձրած «Ֆորս մաժորներ» սերիալից ու հիմա պատրաստվում է հարսանիքին, որը կայանալու է գալիք տարվա մայիսին։
Երեկ համացանցի հիթ էր դարձել մի լուսանկար, որտեղ 15-ամյա Մեգանը Լոնդոն կատարած իր այցելության ժամանակ ընկերուհու հետ լուսանկարվել էր Բուքինգհեմյան պալատի առջեւ։ Իսկ հիմա պարզենք, թե ինչ չի կարողանա անել Մեգանը այդ պալատում հայտնվելուց ու թագավորական ընտանիքի անդամ դառնալուց հետո։
Թագավորական ընտանիքի անդամներին չի կարելի դիմել անունով
Թագավորական ընտանիքի անդամները միմյանց դիմում են միայն «սըր» կամ «մեմ» ձեւով։ Անունով դիմել կարելի է միայն մասնավոր զրույցների ժամանակ։ Հարսանիքից հետո արքայազն Հարին կստանա Սասեքսի դուքս տիտղոսը, այնպես որ՝ Մեգան Մարքլին այսուհետ կկոչեն Թագավորական մեծություն Սասեքսի դքսուհի՝ ոչ ավել, ոչ պակաս։
Չի կարողանա բացահայտ արտահայտել իր քաղաքական համոզմունքները
Չնայած բրիտանական միապետության ներկայացուցիչները պետք է առաջ մղեն իրենց պետության շահերը արտերկրում, բայցեւայնպես նրանց արգելված է անձնական տեսակետ հայտնել քաղաքականության մասին։ Նրանք նաեւ ունեն ձայնի իրավունք, բայց նախընտրում են չօգտվել դրանից՝ համարելով, որ դա «հակասում է սահմանադրությանը»։
Չի կարելի խախտել դրես-կոդն ու սեքսուալ հագնվել
Հարսանիքից հետո Մեգանը ստիպված է լինելու մոռանալ իր խորը դեկոլտեների ու մինի զգեստների մասին, որոնք այդքան սիրում է։ Թագավորական ընտանիքի կանանց հագուստը պետք է նրբաճաշակ լինի։ Նրանց թույլատրվում է բացել ուսերը միայն երեկույթների ժամանակ ու միայն երկար ձեռնոցի առկայության պարագայում։ Կիսաշրջազգեստի մինիմալ երկարությունը պետք է լինի ծնկից քիչ վերեւ։ Նաեւ կանայք պարտավոր են հագնել բարձրակրունկ կոշիկներ՝ առանց որեւէ զարդերի ու հրաժարվել չափից բարձր կրունկներից։ Մազերը պաշտոնական միջոցառումների ժամանակ պետք է կապել, շպարի հարցում լինել զուսպ, իսկ թանկարժեք զարդերի ընտրության հարցում հետեւել մինիմալիզմի սկզբունքին։
Չի կարելի ինքնագրեր բաժանել
Բոլոր դերասանների նման՝ Մեգանն էլ է սովոր բոլոր պրեմիերաներում ու երեկույթներում, երբեմն էլ պարզապես փողոցում ինքնագրեր բաժանել բոլոր ցանկացողներին։ Թագավորական ընտանիքի անդամները իրավունք չունեն իրենց ստորագրությունները դնել որեւէ տեղ՝ պաշտոնական փաստաթղթերից բացի։
Չի կարելի բնական մորթուց մուշտակ հագնել
Թագավոր Էդվարդ 3-րդը արգելել է թագավորական ընտանիքի բոլոր ներկայացուցիչներին բնական մորթուց մուշտակներ հագնել։ Այդ կանոնը միայն մուշտակներին է վերաբերում, իսկ, ահա մորթուց, գլխարկներ կամ օձիք թույլատրվում է։
Չի կարելի օգտագործել վառ գույների եղունգի լաք
Պալատական դրես կոդի եւս մեկ կանոն՝ եղունգների լաքը պետք է միշտ չեզոք գունային գամմայում լինի։ Իսկ եղունգների երկարությունը՝ միջին, ձեւն էլ ՝ կոկիկ։
Չի կարելի արտասանել հետեւյալ ութ բառը
Թագավորական ընտանիքի անդամները հետեւում են իրենց խոսքին՝ նրանց «սեւ ցանկում» կա ութ բառ, որոնք չի կարելի օգտագործել ոչ մի հանգամանքներում, չնայած դրանք անմեղ ու սովորական բառեր են թվում։ Չի կարելի օգտագործել օրինակ՝ «օծանելիք», «հյուրասենյակ», «բազմոց», «պապա», նաեւ «շքեղ», «ներքին բակ», «ներողություն եմ խնդրում» ու «զուգարան» բառերը։
Չի կարելի խաղալ «Մոնոպոլիա»
2008-ից սկսած՝ արքայազն Էնդրյուն արգելել է թագավորական ընտանիքին խաղալ «Մոնոպոլիա» պոպուլյար սեղանի խաղը, որը թագավորական ընտանիքի համար չափից «արատավոր» է համարվել։
Աղբյուրը՝ Daily Mail, Elle
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:24, 11 մայիսի
Քիմ Քարդաշյանի կրտսեր որդին՝ Փսալմը, շատ շքեղ նվեր է ստացել՝ Tesla Cybertruck-ի մինի տարբերակը12:16, 11 մայիսի
Նիդերլանդների ներկայացուցիչը զրկվել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչին մասնակցելու հնարավորությունից՝ առեղծվածային միջադեպի պատճառով11:26, 11 մայիսի
New York Times-ը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024»-ի այն 5 ֆավորիտներին, ովքեր հաղթելու ամենամեծ շանսերն ունեն10:11, 11 մայիսի
«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին09:00, 11 մայիսի
ՄԱՅԻՍԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից