2017 թվականը մոտենում է ավարտին, եւ մենք ամփոփում ենք տարվա արդյունքները: NEWS.am STYLE-ը որոշել է վերհիշել այն շքեղ հարսանիքները, որոնց մասին բոլորը այս տարի անդադար գրում էին:
Հունվարին Լոնդոնում տեղի ունեցավ ռուս միլիարդատեր Վալերի Կոգանի թոռնուհու՝ Իրինայի հարսանիքը, որին ներկա էր արեւմտյան եւ ռուսական շոու-բիզնեսի ողջ սերուցքը:
Իրենց շքեղ տոնակատարության համար հարսը եւ փեսան ընտրել էին Լոնդոնի էլեգանտ թաղամասերից մեկի՝ Մերիլոբենի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկը: 19-ամյա Իրինայի ընտրյալն էր իր տարեկիցը, անգլիական ծագումով հրեա Դանիել Քենուեյը: Միջոցառման հյուրերի թվում էին Անտոնիո Բանդերասը, Էլթոն Ջոնը, Մրայա Քերին, Ֆիլիպ Կիրկորովը, Իգոր Նիկոլաեւը, Աննա Նետրեբկոն, Ստաս Միխայլովը, Վլադիմիր Վինոկուրը եւ շատ ուրիշներ: Հարսանեկան երեկոն վարում էին Յանա Չուրիկովան եւ Վալդիս Պելշը:
Սամվել Կարապետյանի ընտանիքում հերթական շքեղ հարսանիքը տեղի ունեցավ հուլիսի 21-ին: Այս մասին Ինստագրամի իր էջում հայտարարել էր բիզնեսմենի դուստր Տաթեւիկը: «Ամբողջ ընտանիքը դրամայի մեջ է, քանի որ ընտանիքի դուստրը տեղափոխվում է այլ քաղաք & family! Չգիտեմ)) Անձամբ ես երկար եմ սպասել այս պահին, վերջապես իմ քույրն էլ կլինի in da houzzzzz. Welcome to Moscow City & 10000000% new life Love u sis», - գրել էր Տաթեւիկը: Զույգը՝ Վահրամը եւ Զառան նշանադրվեցին Մոսկվայի հայկական եկեղեցում:
Իսկ ահա սեպտեմբերին տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարեն Կարապետյանի հարսանիքը, ով ամուսնացավ Լիլիթ անունով աղջկա հետ: Պսակադրությունը տեղի ունեցավ Ռուսաստանի մայրաքաղաքի Հայ Առաքելական եկեղեցում: Հարսանեկայն երեկույթը անցկացվեց Մոսկվայի էլեգանտ ռեստորաններից մեկում՝ «Սաֆիսայում», որին այլ հյուրերի թվում ներկա էին նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Հարսանյաց զգեստը, որը կշռում էր մոտ 7 կիլոգրամ, կարել էր հայտնի լիբանանյան դիզայներ Զուհաիր Մուրադը:
Եվ, իհարկե, աստղային հոնորարների մասին. Անդրեյ Մալախովը կորպորատիվ երեկույթներին այժմ աշխատում է 2 մլն ռուբլու դիմաց, Քսենիա Սոբչակը՝ մոտ 25 մլն եվրոյի (ավելի քան 1 միլիոն ռուբլի), Էռոս Ռամազոտին՝ 40 հազար եվրոյի դիմաց (մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար), Նիկոլայ Բասկովը՝ 100 հազար եվրոյի (ավելի քան 6 միլիոն ռուբլի), Փիլիպ Կիրկորովը -150,000 եվրոյի (10 միլիոն ռուբլի), «Լենինգրադ» խումբը՝ 150 հազար եվրոյի, Ալլա Պուգաչովան՝ մոտ 350 հազար եվրոյի (մոտ 25 միլիոն դոլար) դիմաց: Իսկ ահա հայտնի հրուշակագործի կողմից պատրաստված 300 կիլոգրամանոց տորթի համար զույգի ծնողները նույնպես կլորիկ գումար էին վճարել՝ մի քանի հարյուր հազար ռուբլի:
Այս տարի ամռանը Լոս Անջելեսում պսակադրվեցին խոշոր գործարար Էլդար Օսմանովի դուստր Լոլիտան եւ Ալբերտ Ավդոլյանի որդին` Գասպարը: Հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ ....... Dolby Theatre-ում. սա, սիրելիներս, հենց այն վայրն է, որտեղ անցեկացվում «Օսկարի» մրցանակաբաշխությունը: Հարսանիքը վարում էին Քսենիա Սոբչակը եւ Անդրեյ Մալախովը: Հյուրերին զվարճացնում էին Սվետլանա Լոբոդան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը եւ, սատանա՛ն տանի, Լեդի Գագան:
Նշենք, որ Էլդար Օսմանովը հանդիսանում է«Մեժռեգիոնսոյուզէներգո» ընկերության համասեփականատերը, իսկ 46-ամյա Ալբերտ Ավդոլյանը «СКАРТЕЛ» ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է, ինչպես նաեւ Yota-ի ակցիաների սեփականատերը, ծնունդով Կրասնոդարից է, չորս երեխայի հայր: Ինչպես նշում են ամերիկյան լրատվամիջոցները, իր կնոջ՝ Ելենայի հետ նա բնակվում է Բեւեռլի Հիլզում գտնվող 13 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը:
Թեեւ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը խոստացել էր այս տարվա հոկտեմբերին Գորզնիում պսակադրել Նիկոլոյ Բասկովին եւ Վիկտորիա Լոպիրեւային, այնուամենայնիվ, աստղերը արդեն երկրորդ անգամ որոշեցին տեղափոխել հարսանիքը հաջորդ տարի:
Վալերի Մելաձեի դուստր Ինգան այս տարվա հոկտեմբերի պսակադրվեց Մարաքեշում: Ինգան եւ իր ամուսինը օրինականացրել էին իրենց կապը հունվար ամսին Քեմբրիջում: Այդ ժամանակ հարսանիքը շատ համեստ էր. ներկա էին միայն զույգի ամենամտերիմ մարդիկ: Ամուսինների համար կարեւոր էր, որպեսզի հարսանիքը տեղի ունենար ուղիղ երկու տարի անց հենց այնտեղ, որտեղ Նուրին ամուսնության առաջարկ էր արել Ինգային: Ինգայի եւ Նուրիի հարսանիքը կազմակերպվել էր Մարաքեշի հինգաստղանի հյուրանոցներից մեկում: Եթե նախորդ խնջույքին ներկա էր 16 մարդ, ապա այս անգամ հրավիրվել էր ավելի քան հարյուր հյուր:
Սեպտեմբերին Սոչիում տեղի ունեցավ Միխայիլ Գալուստյանի կրտսեր եղբոր՝ Դավիթի հարսանիքը: Շքեղ տոնակատարությունը զույգը կազմակերպել էր հայրենի Սոչի քաղաքում՝ «Փիրոսմանի» ռեստորան հրավիրելով 500 ընկերների եւ հարազատների:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:10, 19 մարտի
Լոնդոնում հայտնվել է Բենքսիի նոր որմնանկարը16:22, 19 մարտի
«Հազարավոր» կանանց հետ սեքսով զբաղվելուց հետո Դեն Բիլզերյանը մոնոգամիայի կողմնակից է դարձել15:01, 19 մարտի
Louis Vuitton-ը, համագործակցելով հայտնի ճարտարապետ Ֆրենկ Գերիի հետ, ներկայացրել է 935,000 դոլար արժողությամբ նոր ժամացույց14:21, 19 մարտի
Moth and Rabbit օծանելիքի բրենդը թողարկել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից ոգեշնչված բույր13:34, 19 մարտի
Պրիյանկա Չոպրան եւ Նիկ Ջոնասը հանգստյան օրերն անցկացրել են Դուբայում13:05, 19 մարտի
Վալերի Լեոնտեւը հեռանում է բեմից12:20, 19 մարտի
Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի11:50, 19 մարտի
Ֆիլիպ Կիրկորովը մեջքին երեխաների անուններով դաջվածք է արել11:25, 19 մարտի
Բրիտանացի դերասան Ահարոն Թեյլոր-Ջոնսոնին «պաշտոնապես առաջարկվել է Ջեյմս Բոնդի դերը խաղալու հնարավորություն»10:44, 19 մարտի
Նա նորից դա արեց. Բիանկա Սենսորին շարունակում է ցնցել իր ներքնազգեստի բացակայությամբ10:15, 19 մարտի
Նատալյա Եփրիկյանը՝ Comedy Woman շոուն փակելու եւ Հայաստան տեղափոխվելու մասին09:00, 19 մարտի
ՄԱՐՏԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ