Միշտ էլ այդպես է պատահում՝ երբեմնի լավագույն ընկերուհիները սկսում են իրար վրա կեղտ լցնել։ Խոսքը Քիմ Քարդաշյանի արդեն նախկին օգնականուհի Ստեֆանի Շեփերդի մասին է, որին հայուհին վերջերս աշխատանքից հեռացրել է անբավարար պրոֆեսիոնալիզմի համար։ Ստեֆանին աշխատում էր Քիմի հետ 2013-ից սկսած։ Քիմը բազմիցս ասել է, որ մտերիմ է Շեփերդի հետ, որը գրեթե միշտ ու ամենուրեք ուղեկցում էր Քիմին, նրանք միասին զվարճանում էին, կիսամերկ վազվզում լողափերին եւ այլն։ Բայց քանի որ Քիմը նաեւ բիզնեսվումեն է, նրան պետք է այնպիսի օգնականուհի, որը կհասցնի հետեւել ու օգնել նրա մտահղացումների ու գաղափարների իրականացմանը։
Եվ այսպես, 37-ամյա հեռուստաաստղը, ինչպես գիտեք, ստեղծել է իր օծանելիքը, որը առցանց վաճառքի հաշված ժամերի ընթացքում սպառվել է՝ հայուհուն բերելով 14 մլն դոլարի եկամուտ։
Քիմն ու Ստեֆանին ուզում էին, որ Ստեֆանին շարունակի առաջ շարժվել Քիմի գործունեության այդ ոլորտում ու օգնականուհուց վերածվի մենեջերի, բայց որոշ ժամանակ անց հայուհին հայտնել է, որ Ստեֆը չի համապատասխանում այդ գործի մասին իր պատկերացումներին, քանի որ բավարար պրոֆեսիոնալ չէ, որից հետո նա աշխատանքից հեռացրել է աղջկան։
Երեկ Ստեֆանին իր Instagram-ում թողել է հաղորդագրություն, որը մամուլը մեկնաբանել է որպես անուղղակի ակնարկ Քիմի հասցեին։ Ճիշտ է՝ հետագայում այդ գրառումը ջնջվել է, սակայն մամուլը արդեն շրջանառության մեջ է դրել գրառման սքրինշոթը։
«Ինքդ քեզ հետեւել՝ չի նշանակում միայն գեղեցկանալ ու շպարվել։ Երբեմն պետք է հոգ տանել նաեւ նորմալ քնի կամ վատ ընկերոջից ազատվելու մասին։
Դա նաեւ ինքդ քեզ ներելու ունակությունն է այն բանի համար, որ չես կարող համապատասխանել ինքդ քո սահմանած բարձր չափանիշներին ու հասկանալը, թե ինչի ես արժանի։ Քեզ հետեւելն ամենեւին էլ չի նշանակում ճոխությամբ շրջապատել քեզ, երբեմն դա գոյատեւման միջոց է»,- ամփոփել է Ստեֆանին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը