«Մերժվածը» սերիալի հայտնի դերասաններ Ռոհիտ Խուրանան եւ Թինա Դատան, որոնք սերիալում մարմնավորում են Վանշին եւ Իչային, այս շրջանում կրկին հանդես են գալիս միասին։ NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում Ռոհիտը պատմել է Թինայի հետ կրկին աշխատելու մասին․

«Հեռուստասերիալը կոչվում է Karamphal Data Shani։ Ես մարմնավորում եմ հնդկական միֆոլոգիական մի հերոսի՝ Շանիին։ Արդեն մեկ տարի է՝ սերիալը հեռարձակվում է եթերով, սակայն ես վերջերս եմ միացել նկարահանումներին, քանի որ մարմնավորում եմ Շանիի հասուն կերպարը։


Սցենարը հիմնված է միֆային պատմության վրա։ Շանին այնպիսի կերպար է, որին ամբողջ երկրում երկրպագում են։ Թարգմանաբար նրա անունը նշանակում է Սատուրն, այսինքն՝ նա Սատուրն մոլորակի տիրակալն է»,-ասում է Ռոհիտը՝ հավելելով․

«Սերիալում ինձ հետ նկարահանվում է նաեւ Թինան։ Ինձ համար միշտ հաճելի է նրա հետ աշխատելը։ Մեզ հեռուստադիտողը միասին տեսել է նաեւ «Մերժվածը» սերիալում եւ սիրել մեր խաղը։ Հուսով եմ՝ մեզ միասին կսիրեն նաեւ այս ֆիլմում։ Նրա հերոսուհին Դամինին է՝ Շանիի կինը»։

Բացի Ռոհիտից եւ Թինայից՝ սերիալում նկարահանվում են նաեւ այլ անվանի դերասաններ, որոնց անունները ծանոթ կլինեն բոլիվուդյան ֆիլմերի սիրահարներին․ «Նրանք բավականին հայտնի են Հնդկաստանում, նրանց թվում են, օրինակ, Սալիլ Անկոլան, Ջուհի Պարամարը, Գուֆի Պայնտալը, Սուդա Չանդրանը եւ այլք։ Նրանցից շատերը վետերաններ են, որոնք այս ինդուստրիայում են արդեն 30 տարի»։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Ռոհիտ Խուրանայի Instagram-ից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:14, 30 սեպտեմբերի
Չորս Rolex Daytona վաճառվել է 49.5 միլիոն դոլարով՝ գերազանցելով բոլոր ժամանակների ռեկորդը12:49, 30 սեպտեմբերի
Անցյալի թագավորական ուրվականները վերադարձել են. արքայազն Ուիլյամը բախվել է իր հորեղբոր «դավաճանությանը»12:15, 30 սեպտեմբերի
«Պարզապես հոգնած մայր». Սերենա Ուիլյամսը ազնվորեն ցույց է տվել, թե ինչպիսին է կյանքը երկու դուստրերի հետ11:39, 30 սեպտեմբերի
Ինչու էր Սիլվեստր Ստալոնեն ուզում կոտրել Ռիչարդ Գիրի ատամները11:14, 30 սեպտեմբերի
Թոմ Քրուզը վիրուսային տեսանյութի հերոս է դարձել՝ փորձելով մխիթարել մի կնոջ, որը պարզապես թերթում էր իր հեռախոսը10:55, 30 սեպտեմբերի
Քենդալ Ջենների և Ջեյքոբ Էլորդիի փարիզյան զբոսանքն ավարտվել է պապարացիների հետ բախմամբ10:26, 30 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը ստորագրել է 45,000 դոլար արժողությամբ՝ կոկորդիլոսի կաշվից Birkin-ի վրա և սարսափել09:00, 30 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 29 սեպտեմբերի
Փարթամ և սադրիչ. Meta-ի AI թալիսմանը անսպասելիորեն դարձել է հանրության ցանկության առարկա22:32, 29 սեպտեմբերի
360 միլիոն դոլար` վեց ամսվա ընթացքում. Amouage օծանելիքի տունը աննախադեպ աճ է գրանցել21:19, 29 սեպտեմբերի
Միլիարդատերը, Էրդողանը և ազդեցիկ ընտանիքների կանայք. Թրամփի նախկին փաստաբանի նոր ամուսնու գաղտնիքները21:03, 29 սեպտեմբերի
Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել