Սեքսը բավականին շատ էներգիա է ծախսում ու միաժամանակ անկասկած հաճելի ֆիզիկական ծանրաբեռնվածություն է։ Իհարկե դրա օգնությամբ երկու շաբաթում 15 կգ նիհարել չի հաջողվի , բայց մի քանի կիլոգրամիցազատվել հնարավոր է՝ միաժամանակ ձեր մկանները տոնուսի մեջ պահելով ։ Եվս մեկ բոնուս ՝ սեքսի ժամանակ արտադրվում են հաճույքի հորմոններ՝ էնդորֆիններ, հետեւաբար քաղցրի նկատմամբ ձգտումը կնվազի։
Փորձագետները տարբեր կարծիքներ ունեն այն մասին, թե ինչքան կալորիա է ծախսվում սեքսի ժամանակ՝ որոշ տվյալներով 100-200, այլ տվյալներով՝ 300-600։ Ամեն դեպքում սա անհատական ցուցանիշ է ու կախված է«մարզումների» ժամանակ ձեր ակտիվությունից։ Լավագույն էֆեկտի հասնելու համար պետք է չզլանալ ու ակտիվ լինել։ Նաեւ կան դիրքեր, որոնց դեպքում ծանրաբեռնվածությունն աճում է։ Օրինակ՝
Կինը վերեւում։ Այս դիրքում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կնոջն է բաժին ընկնում, իսկ տղամարդը պարզապես պառկում է ու հանգստանում։ Սիրելի տղամարդուն բավականություն պատճառեք՝ միաժամանակմարզելով ձեր մկանները։ Պրոցեսը հեշտացնելու համար կարելի է պարզապես պառկել կամ ձեռքերով տղամարդուն հենվել։ Ամենադիմացկունները կարողանում են շարժվել առանց ձեռքերի օգնության, այդպեսծանրաբեռնվածությունը բազմիցս ավելանում է։
Իլիկագործի պտույտ։ Կամասուտրայում նկարագրված այս դիրքն իրենց կարող են թույլ տալ միայն ամենադիմացկուն ու սիրային հարցերով ամենահմուտ կանայք։ Տղամարդու վրա նստած՝ կինը աստիճանաբար արագացնելովշարժումները պտտվում է ինքն իր առանցքի շուրջ։
Ծնկի վրա՝ իրար դեմ առ դեմ։ Տղամարդն ու կինը ծնկի են իջնում դեմ առ դեմ, հենվելով ձեռքերի վրա իրենց ետեւում։ Այս դիրքը հմտություն է պահանջում, քանի որ ոչ միայն շարժվել է պետք, այլեւ հավասարակշռություն պահպանել։ Փոխարենը 20 րոպե նման վարժությունները կարող են այրել մինչեւ 300 կալորիա , իսկ դա լիարժեք նախաճաշ է կամ էլ ճաշի կեսը։
Երեւակայություն դրսեւորելու դեպքում կարելի է ավելացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նաեւ ցանկացած այլ դիրքում։ Նույնիսկ միսիոներական։ Դրա համար մեկ ոտքը պետք է առաջ ձգել, իսկ երկրորդը դնել զուգընկերոջ ուսին։ Այսպիսով դուք կմարզեք ձեր հետույքի մկանները։ Հոգնելու դեպքում ոտքերի դիրքերը կարելի է փոխել։
Իսկ առհասարակ սեքսն առաջին հերթին բավականություն է։ Ու նույնիսկ եթե դուք չեք ստանում ցանկալի էֆեկտ ավելորդ կիլոգրամներից ազատվելու հարցում, միեւնույն է ձեր տղամարդու համար դուք լավագույնն եք։ Իսկլավ տրամադրությունը, ինքնազգացողությունը, ամուր իմունիտետն ու նյարդային համակարգը կանոնավոր կերպով սեքսով զբաղվելու դեպքում երաշխավորված են։
Աղբյուրը՝ Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր09:00, 8 մայիսի
ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)