Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգը ամենախոշոր կորպորատիվ հավաքույթներ կազմակերպող քաղաքներից են, գրում է KP.ru-ն։ Չնայած Պիտերում զվարճանում են ոչ միայն տեղացիները՝ որոշ ընկերություններ այստեղ են բերում իրենց աշխատակիցներին՝ տոնելու Ամանորը։ Մոտ տասնյակ միջոցառումներ են անցնելու Սոչիում ու Կրասնոդարում։ Արտասահմանը նույնպես ընդգրկված է ռուս արտիստների հյուրախաղային գրաֆիկում։ «Մերոնց համար» երկու միջոցառում է կազմակերպվելու Ռիգայում, որտեղ արդեն գնված են տոմսեր հայրենական աստղերի դեսանտի համար։ Բալիում մեծ հավաքույթ է լինելու՝ «Լենինգրադ» խմբի մասնակցությամբ։ Ռուսական մի քանի երեկույթներ էլ Շվեյցարիայում են անցնելու, մեկը՝ Ամանորից հետո։ Մի երեկույթ էլ Մալդիվներում է ծրագրված։ Կուրշեւելում այս տարի շատ համերգներ չեն լինի՝ այս ֆրանսիական վայրը այլեւս ռուս օլիգարխների «հզորության վայր» չէ։

Գաղտնիք չէ, որ հիմա ամենապոպուլյար երգչուհին Սվետլանա Լոբոդան է։ Նա բոլոր երաժշտական արարողությունների ժամանակ ստացել է գլխավոր մրցանակները, հայտնվել երաժշտական բոլոր ծառայությունների ամփոփիչ թոփ- ցուցակներում։
Ժողովուրդն ուզում է պարել ու լիցքաթափվել ու այդ ամենը ստանում է Լոբոդայի երգերում։ «Твои глаза», «Случайная», «К черту любовь» ու մյուս հիթերը պահանջվախ են կորպորատիվ տոնակատարությունների մեծ մասում։ Լոբոդայից բացի պոպուլյար են Լոենիդ Ագուտինը, Գրիգորի Լեպսը։

Նորերից երեկույթների ամենապահանջված երգիչների ցուցակում են հայտնվել Մաքս Բարսկիխն ու «Грибы» խումբը, իսկ Սոֆիա Ռոտարուն ու Ալլա Պուգաչովան միշտ ցանկալի են կորպորատիվներում, բայց նրանց ներկայության համար ոչ բոլորը կարող են այդքան գումար վճարել։Պահանջված են նաեւ Դիմա Բիլանը, Սերգեյ Լազարեւն ու Անի Լորակը։ Նրանք այս տարվա ընթացքում թողարկել են նոր հիթեր, ինչը դրական է ազդել պատվերների քանակի վրա։

«Լենինգրադ» - 100 000 եվրո
Գրիգորի Լեպս - 100 000 եվրո
Ստաս Միխայլով - 100 000 եվրո
Նիկոլայ Բասկով - 100 000 եվրո
Սոֆիա Ռոտարու - 100 000 եվրո
Սվետլանա Լոբոդա - 70 -100 000 եվրո
Անի Լորակ- 50 -60 000 եվրո
Պոլինա Գագարինա - 50 000 եվրո
Մաքս Բարսկիխ - 50 000 եվրո

Սերգեյ Լազարեւ - 50 000 եվրո о
Դիմա Բիլան - 50 000 եվրո
Լոլիտա - 40 000 եվրո
«Грибы» - 40 - 50 000 եվրո
Օլգա Բուզովա- 35 000 եվրո
Վալերիա - 30 000 դոլար
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 6 սեպտեմբերի
Հորոսկոպ. նշանների կարմիր դրոշները00:43, 6 սեպտեմբերի

22:46, 5 սեպտեմբերի
Իվետա Մուկուչյանը, Սուպեր Սաքոն ու Սարո Թովմասյանը երգել են Ալեն Սիմոնյանի հարսանիքին19:40, 5 սեպտեմբերի
Լյուիս Հեմիլթոնը գնել է իր երազանքի մեքենան՝ պաշտամունքային Ferrari F40-ը18:31, 5 սեպտեմբերի
Սուշիի մասին տհաճ ճշմարտությունը. գիտնականները պարզել են, որ թյունոսի 96%-ը պարունակում է մակաբույծ որդեր17:38, 5 սեպտեմբերի
Ի՞նչ ընդհանրություն ունեն Բեզոսը, Շեքսպիրը և Չինգիզ խանը16:07, 5 սեպտեմբերի
«Չինացի Նոստրադամուսի» մռայլ կանխատեսումները 2027 թվականի համար. Իրանի ցամաքային ներխուժում և քաղաքացիական պատերազմ Միացյալ Նահանգներում15:22, 5 սեպտեմբերի
Արինա Սաբալենկան զայրացած էր US Open առաջնության ժամանակ մարիխուանայի հոտից14:36, 5 սեպտեմբերի
Ջեյն Ֆոնդան քննադատել է «տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին, օլիգարխներին և միլիարդատերերին», ովքեր ցանկանում են հավերժ ապրել ռոբոտների հետ13:30, 5 սեպտեմբերի
Կան պահեր, որոնց հանդիսատեսը հաստատ չի սպասում. Անի Երանյանը՝ «Ֆուլ Հաուսի» վերադարձի մասին13:19, 5 սեպտեմբերի
Թաց հարսանիք. հարսնացուն քայլել է դեպի խորանը ջրհեղեղի մեջ գտնվող եկեղեցում12:25, 5 սեպտեմբերի
Շքեղություն H&M-ի գնով. Elie Saab-ը վերափոխում է կուտյուրը մատչելի շքեղության