74-ամյա Միք Ջագերը լքել է իր 22-ամյա սիրուհուն՝ ռեժիսոր ու պրոդյուսեր Նուր Աֆալուին, գրում է The Sun-ը։ Այս ամիս ավելի վաղ Rolling Stones-ի առաջատարին ու Նուրին տեսել էին միասին Փարիզում, որտեղ խումբը համերգ էր տալիս իր նոր շրջագայության շրջանակում։ Ելույթից հետո Միքն ու Նուրը նույն չվերթով ԱՄՆ-ն էին մեկնել։ Արտասահմանյան պարբերականների աղբյուրների տվյալներով՝ նրանց սիրային հարաբերությունները մի քանի ամիս են տեւել։
Ջագերը որոշել է բաժանվել երիտասարդ գեղեցկուհուց, որպեսզի ավելի շատ ուշադրություն հատկացնի իր ութերորդ երեխային՝ մեկամյա Դեւերոյին, որի մայրը 30-ամյա բալետի պարուհի Մելանի Հեմրիկն է։
«Միքի ու Նուրի զգացմունքները մարել են։ Նա ուզում է կենտրոնանալ իր ու Մելանի Համրիկի երեխայի վրա։ Երբ Միքը իր արձակուրդի ժամանակ մեկնեց Մելանիի հետ տեսակցության, նա չէր ուզում հանդիպել Նուրին։ Այդ հարաբերությունները այս պահին ավարտված են»,- պատմել է մոտ կանգնած աղբյուրը The Sun պարբերականի լրագրողներին։
Հիշեցնենք, որ Միք Ջագերի ութերորդ երեխան ծնվել է 2016-ի դեկտեմբերին։ Երգիչը երեխային կոչել է իր հոր անունով՝ Դեվերո Օկտավիան Վասիլի։ Իսկ որդու մորից ռոք երաժիշտը բաժանվել էր նրա ծնվելուց գրեթե անմիջապես հետո, նրա համար տուն գնելով Նյու Յորքում։ Ի դեպ, Ջագերն ունի նաեւ հինգ թոռնիկ ու մեկ ծոռնուհի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները