Խոզի բուդը, «Օլիվիե» աղցանը կամ խաղողի տերեւներով դոլման արդեն դասական ուտեստներ են դարձել հայերի ամանորյա սեղանին, ճիշտ է դրանք իրոք համեղ են, բայց շատերն ուզում են որեւէ նոր բան համտեսել։ Ի վերջո, ամեն օր չենք Ամանոր դիմավորում։ Դրա համար էլ NEWS.am STYLE-ի խմբագրությունը խոսել է Fish House ռեստորանի շեֆ խոհարար Լորենցո Ֆլիտի հետ, որը մեզ առաջարկել է ձկից ու ծովամթերքից ամանորյա ուտեստներ։ Հաշվի առնելով, որ Լորենցոն միջազգային մակարդակի խոհարար է` նա հենց մեր աչքի առաջ էր ստեղծագործում՝ մեր ափսեի մեջ միավորելով միջերկրածովյան ու հայկական խոհանոցները։
Ծովախեցգետին` սիրաչա սոուսով

Այսօր ծովախեցգետինն արդեն դեֆիցիտ չէ, ու այն կարելի է հեշտությամբ գտնել խանութներում։ Եթե դուք ծովամթերքի սիրահար եք կամ էլ որոշել եք այս տարի Ձեր հյուրերին զարմացնել յուրօրինակ ամանորյա սեղանով, բայց չգիտեք, թե հատկապես ինչ պատրաստեք ծովախեցգետնից, ուրեմն այս բաղադրատոմսը հենց Ձեզ համար է․
Նախ պետք է դրանք մաքրել։ Ծովախեցգետնի ամբողջ մեջքի երկայնքով անցնում է աղիքային երակը, որը պետք է հեռացնել։ Դրա համար ոչ խորը կտրվածք եք անում գլխի մոտ ու դանակի սուր ծայրով բռնելով երակը, քաշում հանում եք այն։ Կարելի է կտրվածք անել ամբողջ երկայնքով։

Հետո ծովախեցգետինը պետք է թաթախել մանրացված բրնձնի փշուրների մեջ, տեղավորել թավայի վրա ու դնել ջեռոցը՝ 3-5 րոպեով։ Պատրաստի ծովախեցգետինները դնում ենք ափսեի մեջ ու մատուցում սիրաչա սոուսով, որի հիմքում մայոնեզ է, կամ էլ որեւէ այլ սոուսով՝ ըստ ձեր ճաշակի։
Ոմանք նախընտրում են ծովախեցգետինները ուտել հենց այս սոուսով։

Խորոված ձուկ՝ խաղողի տերեւներով
Այս տարի դոլմայի փոխարեն Ձեր սեղանին կարող է լինել ձուկ՝ խաղողի տերեւներով փաթաթված։ Մեր շեֆ խոհարարն այս կերակրատեսակի պատրաստման համար օգտագործում է միջերկրածովյան կապույտ ձուկ, որը կարելի է փոխարինել սովորական հայկական սիգով։

Նախ պետք է ձկան մեջ կտրվածքներ անել, հետո ձկան մեջ մանրացրած սխտոր լցնել ու սումախ։ Խաղողի տերեւների վրա քացախ քսել, ձկան վրա կիտրոնի կտորներ դնել ու փաթաթել ձուկը։ Այնուհետեւ այն 15-20 րոպեով դնել ջեռոցում։

Կերակրատեսակին գրավիչ տեսք հաղորդելու համար, խաղողի ծրարի վրա սերուցքային կարագ քսեք. ու պատրաստ է։

Կարելի է մատուցել բրնձի հետ։
Օմար (լոբստեր)

Ոչ ոք չի վիճարկի, որ այնուամենայնիվ օմարը Հայաստանի համար եզակի ու թանկարժեք ուտեստ է։ Բայց կարծում եմ, որ Ամանորը հենց այն տոնն է, երբ կարելի է նման շռայլություն թույլ տալ։

Այնպես որ պատրաստում ենք օմար։ Իրականում օմարի պատրաստման համար այնքան էլ շատ ժամանակ ու ջանքեր չեն պահանջվում։Նախ մաքրեք օմարը, հետո այն դրեք արդեն եռացող ջրով կաթսայի մեջ։ Օմարը խորհուրդ է տրվում գլուխը դեպի ներքեւ դնել կաթսայի մեջ։

Փակեք կափարիչը ու եփեք 15-20 րոպե։ Հենց օմարը եփվի՝ այն տեղափոխեք ափսեի մեջ ու զարդարեք լոլիկով, կիտրոնով, ծովախեցգետնով․․․ Ձեզ բարի ախորժակ ենք մաղթում։
Մարգարիտա Ավագյան
Լուսանկարները՝ Նարեկ Տեր- Պողոսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:30, 14 նոյեմբերի
Միլիոնանոց բաճկոնն ու միջին տարիքի ճգնաժամը. ինչու է Nvidia-ի նախկին ղեկավարի ֆիրմային ոճը դարձել ծաղրի առարկա18:25, 14 նոյեմբերի
Երաժշտական իրարանցում Կալիֆոռնիայում. Դուա Լիպան, SZA-ն, Tame Impala-ն և լեգենդար Մադոննան կգլխավորեն «Coachella 2027» փառատոնը17:10, 14 նոյեմբերի
860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ