Շուտով Հոլիվուդում այլեւս ոչ մի կին չի մնա, որը պրոդյուսերին անպարկեշտ վարքագծի մեջ մեղադրած չլինի։ Հետաքրքիր է, ո՞ւր էին այդ բոլոր կանայք այս 25 տարիներին։ Ու նաեւ հետաքրքիր է, թե ում է փոխանցվելու Հարվիի ընկերությունն ու ինչ գնով՝ հաշվի առնելով, որ այդ ընկերությունն արդեն ուժեղ հեղինակազրկվել է, ու մրցակիցներն այն կարող են գնել ամենացածր գնով։ Այնուամենայնիվ բաց է մնում այն հարցը, թե ինչու է այս ամբողջ աղմուկը հենց հիմա բարձրացել։ Ամեն դեպքում, շարունակությունն ավելի հետաքրքիր է։ Առաջին անգամ հարցազրույց է տվել Հարվիի նախկին օգնականուհին՝ Զելդա Փերկինսը։
Variety-ն գրում է, որ 1998-ին Փերկինսը չհրապարակման մասին պայմանագիր է ստորագրել ու ստացել է 125 հազար ֆունտ սթերլինգ Miramax ընկերությունից, բայց հիմա նա որոշել է հարցազրույց տալ BBC-ին։

Վայնշթեյնի նախկին օգնականուհին վստահեցնում է, որ 19 տարի առաջ իր ղեկավարը փորձել է բռնաբարել իր գործընկերուհուն Վենետիկի կինոփառատոնի ժամանակ։
Հետագայում թե Փերքինսը, թե նրա գործընկերուհին հեռացել են աշխատանքից։
«Քանի որ մենք ոստիկանություն չենք դիմել, երբ Վենետիկում էինք, մենք ֆիզիկական հանցանշաններ չունեինք, եւ կստացվեր, որ դա ընդամենը երկու երիտասարդ կանանց խոսքն է ընդդեմ Հարվի Վայնշթեյնի, Miramax Film Corp-ի ու ըստ էության՝ Disney Co.-ի», - ասել է պրոդյուսերի նախկին օգնականուհին։
Վայնշթեյնի փաստաբանները, իրենց կողմից, նորից հայտնել են, որ պրոդյուսերը հերքում է առանց փոխադարձ համաձայնության սեքսի մասին բոլոր հայտարարությունները։ Miramax-ում հրաժարվել են մեկնաբանություններ տալ, իսկ Disney-ում չեն պատասխանել մեկնաբանության մասին հարցմանը։
Սակայն սա դեռ ամբողջը չէ։ Շատ պարբերականներ չեն հրապարակում հարցազրույցի մնացած մասը, որտեղ Փերկինսը հետաքրքիր բաների մասին է պատմում։

«Շատերը կարծում են, թե Հարվին երիտասարդ տարիքում հրեշ է եղել, բայց դա այդպես չէ, նա համակրելի էր ու անսպառ էներգիա ուներ։ Նա ամենուրեք ուշադրության կենտրոնում էր, մարդիկ ձգտում էին նրա հետ շփվել։ Նա սեքսից կախում չուներ, նա կախում ուներ իշխանությունից։ Նա ուզում էր, որ բոլորը ենթարկվեն իրեն՝ թե տղամարդիկ, թե կանայք ու չէր հանդուրժում, երբ մերժում էին իրեն։ Այսօր շատերը հարցնում են, թե ինչու էին բոլորը գնում նրա հյուրանոցի սենյակ։ Նրա հյուրանոցային համարը նրա ննջարանը չէր, այլ նրա աշխատասենյակը, դրա համար էլ բոլորն այնտեղ էին գնում։ Այո, նա բազմաթիվ ընկերուհիներ ուներ, որոնք այցելում էին նրան ու այդ աղջիկներից շատերը այն ժամանակվա կինոյի ու երաժշտության աստղեր էին, կամ այսօրվա հայտնի դերասանուհիներ ու երգչուհիներ»,- պատմում է կինը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով