Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

Օլգա Բուզովայի նախկին ամուսինը ամուսնացել է սիրուհու հետ, որի հետ դավաճանում էր հաղորդավարուհուն

14:03, 22 դեկտեմբերի

Օլգա Բուզովայի նախկին ամուսինը՝ մոսկովյան «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովը ամուսնանում է իր սիրուհու հետ, որի հետ դավաճանում էր հաղորդավարուհուն, երբ նրանք դեռ ամուսնացած էին։ 

Տարասովը երրորդ անգամ է ամուսնանում՝ այս անգամ իր նոր սիրուհու՝ 23-ամյա մոդել Անաստասիա Կոստենկոյի հետ, որը Ռոստովից է։

Ի դեպ, Տարասովի ու Օլգա Բուզովայի սկանդալային ապահարզանից ուղիղ մեկ տարի է անցել։ Այն ժամանակ Բուզովան Դմիտրիին մեղադրել էր դավաճանությունների մեջ՝ հենց այդ նույն Անաստասիայի հետ։

Ու մինչ Օլգան ամբողջ երկրով մեկ հայտարարում է, որ ինքն արդեն մեկ տարուց ավելին սեքսով չի զբաղվել, Կոստենկոն իր Instagram-ում տեղադրել է լուսանկար, որտեղ ցուցադրում է իր շքեղ մատանին։ 

«Ես ասել եմ «այո», - մակագրել է Անաստասիան լուսանկարը։   

Սիրելի կնոջն ամուսնության առաջարկ անելու համար Դմիտրին կարծես երևակայության օգնությանն է դիմել։ Օվկիանոսի ափին (սիրահարները հիմա Մալդիվներում են հանգստանում) Տարասովը իսկական ռոմանտիկ ընթրիք է կազմակերպել։ Լուսանկարում   ափին սեղան է դրված, որի վրա բաժակներ ու թեթև սառը ուտեստներ են, հատուկ այդ կապակցությամբ վարձված երաժիշտներ ու վառվող մոմերից ձևավորված հսկայական սիրտ, որի մեջտեղում երիտասարդներն են համբուրվում։

Իսկ նախօրեին ռոստովյան գեղեցկուհին իր բաժանորդներին ցուցադրել էր տեսահաշվետվություն այն մասին, թե ինչպես է իրեն ուրախացրել Դմիտրին․  ամբողջ սենյակում վարդերի տերևներ էին շաղ տրված, իսկ լողավազանում, անգլերենով սիրո խոստովանություն էր «Ես քեզ սիրում եմ, Անաստասիա»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել