Օլգա Բուզովայի նախկին ամուսինը՝ մոսկովյան «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովը ամուսնանում է իր սիրուհու հետ, որի հետ դավաճանում էր հաղորդավարուհուն, երբ նրանք դեռ ամուսնացած էին։
Տարասովը երրորդ անգամ է ամուսնանում՝ այս անգամ իր նոր սիրուհու՝ 23-ամյա մոդել Անաստասիա Կոստենկոյի հետ, որը Ռոստովից է։
Ի դեպ, Տարասովի ու Օլգա Բուզովայի սկանդալային ապահարզանից ուղիղ մեկ տարի է անցել։ Այն ժամանակ Բուզովան Դմիտրիին մեղադրել էր դավաճանությունների մեջ՝ հենց այդ նույն Անաստասիայի հետ։
Ու մինչ Օլգան ամբողջ երկրով մեկ հայտարարում է, որ ինքն արդեն մեկ տարուց ավելին սեքսով չի զբաղվել, Կոստենկոն իր Instagram-ում տեղադրել է լուսանկար, որտեղ ցուցադրում է իր շքեղ մատանին։
«Ես ասել եմ «այո», - մակագրել է Անաստասիան լուսանկարը։
Սիրելի կնոջն ամուսնության առաջարկ անելու համար Դմիտրին կարծես երևակայության օգնությանն է դիմել։ Օվկիանոսի ափին (սիրահարները հիմա Մալդիվներում են հանգստանում) Տարասովը իսկական ռոմանտիկ ընթրիք է կազմակերպել։ Լուսանկարում ափին սեղան է դրված, որի վրա բաժակներ ու թեթև սառը ուտեստներ են, հատուկ այդ կապակցությամբ վարձված երաժիշտներ ու վառվող մոմերից ձևավորված հսկայական սիրտ, որի մեջտեղում երիտասարդներն են համբուրվում։
Իսկ նախօրեին ռոստովյան գեղեցկուհին իր բաժանորդներին ցուցադրել էր տեսահաշվետվություն այն մասին, թե ինչպես է իրեն ուրախացրել Դմիտրին․ ամբողջ սենյակում վարդերի տերևներ էին շաղ տրված, իսկ լողավազանում, անգլերենով սիրո խոստովանություն էր «Ես քեզ սիրում եմ, Անաստասիա»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:08, 29 հունիսի
Քլոե Քարդաշյանն իր 40-ամյակի առթիվ 100-ից ավելի ծաղկեփնջեր է ստացել12:03, 29 հունիսի
5 փաստ ռեփեր Tyga-ի մասին, որը հուլիսի 28-ին ելույթ է ունենալու Երեւանում11:57, 29 հունիսի
Ֆրեդի Մերկուրիի «կինն» ավելի քան 187,5 միլիոն ֆունտ կվաստակի Queen-ի կատալոգի վաճառքից հետո10:22, 29 հունիսի
«Այսօր, ցավոք, հայկական մշակույթի լիակատար անկում է». պրոդյուսեր Զառա Մխեյան09:00, 29 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:12, 28 հունիսի
Սպիտակ մինի տոպ ու երկար շրջազգեստ․ Անահիտ Սիմոնյանի «total white» կերպարն ու գրառումը22:04, 28 հունիսի
Cycling. նոր միտում մազերի խնամքի մեջ21:26, 28 հունիսի
Համացանցում տարածվել է Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքի արտասովոր հրավիրատոմսը20:30, 28 հունիսի
Vivienne Westwood-ը 2024/25 աշուն-ձմեռ նոր գովազդային արշավում պատրաստվում է ցուրտ սեզոնին19:19, 28 հունիսի
Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը հուսահատորեն ցանկանում են վերականգնել Քեյթ Միդլթոնի հետ իրենց հարաբերությունները16:17, 28 հունիսի
Քլոե Քարդաշյանը 40 տարեկան դարձավ15:21, 28 հունիսի
Թոմ Հենքսը և Ռոբին Ռայթը վերամիավորվում են էկրանին՝ «Այստեղ» ֆիլմում