68-ամյա դերասանուհի Մերիլ Սթրիփը The New York Times պարբերականին տված հարցազրույցում՝ նորից անդրադարձել է հոլիվուդյան ազդեցիկ կինոպրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի շուրջ դեռ նախորդ տարեվերջին ծավալված սեքս սկանդալին և մեղադրել նրան դերասանուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար:
Նախորդ տարեվերջին Մերիլ Սթրիփն ինքն էլ հայտնվել էր Վայնշթեյնի անվան շուրջ ծավալված աղմկահարույց պատմությունների կիզակետում: Գործընկերները Սթրիփին մեղադրում էին այն բանում, որ նա Վայնշթայնի անբարո վարքի մասին իմանալուց հետո անգամ շարունակել է համագործակցել նրա հետ: Լոս- Անջելեսի փողոցներում անգամ Սթրիփի և Վայնշայնի դիմանկաներով մեղադրական պաստառներ էին տեղադրվել՝ ի ցույց բոլորի:

Իր հարցազրույցում, սակայն, հոլիվուդյան դերասանուհին հերթական անգամ խոստովանել է, որ ինքը մինչև վերջերս տեղյակ չի եղել Վայնշթեյնի անբարո վարքի մասին:
«Ես չեմ օգտվում սոցիալական ցանցերից, ուստի հնարավորություն չունեի ծանոթանալու Վայնշթեյնին վերաբերող բոլոր փաստերին, և ժամանակ էր հարկավոր բոլոր տեղեկությունները վերլուծելու համար: Այն, ինչ բացահայտեցի, վկայում է իմ անզորության և Հարվիի երկերեսանիության, կեղծավորության մասին: Պարզվեց, որ նա բավականին բացասական, չար մարդ է, թեև իր գործի վարպետն է: Քեզ թվում է, որ դու ամեն ինչ գիտես կինոոլորտում աշխատողների մասին, քանի որ պարբերաբար շփվոմ ես նրանց հետ, նկարահանվում ֆիլմերում: Ի վերջո մեր ոլորտում բամբասանքները շատ են, և դժվար է դրանցից զանազանել ճշմատությունը: Հետո պարզվում է, որ դու իրականում այդ մարդկանց մասին ոչինչ չգիտես: Ես իսկապես Հարվիի կյանքի մասին ոչինչ չգիտեի: Երբ լսում էի դերասանուհիների հանդեպ նրա սեռական ոտնձգությունների մասին, մտածում էի, որ նման տեղեկություններ տարածելով՝ փորձ է արվում հեղինակազրկել նրանց, ներկայացնել, թե այդ կանայք անկողնու շնորհիվ են դերեր ստանում: Այնինչ Հարվին դա օգտագործում էր իր հաճույքները բավարարելու համար՝ դերասանուհիներին պարտադրելով սեռական հարաբերությունների մեջ մտնել իր հետ: Նա երբեք ինձ հյուրանոց չի հրավիրել, և ես չէի մտածում, որ այն ինչ խոսում են նրա մասին, կարող է իրականություն լինել»,- պարբերականին տված հարցազրույցում ասել է դերասանուհին:
Մերիլը նաև հորդորել է Մելանիա և Իվանկա Թրամփերին խախտել լռությունը և խոսել Վայնշթայնի արարքի մասին, քննադատել այն, որպեսզի պրոդյուսերի վարքը դաս դառնա մյուսների համար: Դերասանուհին նաև հույս է հայտնել որ առաջին տիկինը և ԱՄՆ նախագահի դուստրը կմիանան սեռական ոտնձգությունների դեմ ձևավորված #MeToo շարժմանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին մի քանի տասնյակ կին Վայնշթեյնին մեղադրել է սեռական ոտնձգությունների ու բռնաբարությունների համար: Նրանց թվում են Կառա Դելևինը, Լեա Սեյդուն, Անջելինա Ջոլին, Կադիան Նոբլը:
Սկանդալից հետո, Հարվի Վայնշթեյնը հեռացվել է Ամերիկյան կինոարվեստի և գիտության ակադեմիայից: Այս քայլով վերջնական հարված է հասցվել Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերի կարիերային, որին ավելի վաղ ժամանակավորապես հեռացրել էին իր իսկ հիմնած Miramax և Weinstein Company ընկերություններից: Վայնշտայնի անդամակցությունը դադարեցրել է նաև BAFTA բրիտանական կինոակադեմիան: Ամերիկյան կինոակադեմիայից նշել են, որ այս որոշումը կայացրել են կինոարվեստում ամոթալի վարքին և սեռական ոտնձգություններին վերջ դնելու նպատակով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:05, 16 հոկտեմբերի
Գոյ թատրոնի վերադարձը «Խելագարը» ներկայացմամբ12:32, 16 հոկտեմբերի
«Այս ագահ սրիկաները պարտվելու են». Իթան Հոուքը քննադատում է Հոլիվուդի ագահ հայտնիներին և կանխատեսում ապստամբություն էլիտայի դեմ11:30, 16 հոկտեմբերի
Հայկական TERESS բրենդը ներկայացրեց իր աշուն-ձմեռ 26-27 հավաքածուն՝ հյուրերին հրավիրելով ինքնատիպ «դեգուստացիայի» (VIDEO)10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից