Խոյերը գերադասում են չնկատել սեփական տարիքը։ Նրանք ապրում են ակնթարթով, այս պահին և չեն մտածում վաղվա մասին։ Մինչ ծերություն էլ իրենց մեջ պահպանվում է հոգու կայտառությունը, որն էլ օգնում է միշտ երիտասարդ մնալ։ Գուցե 60 տարեկանում Խոյը կաշվե բաճկոն չի կրելու, սակայն չի դադարի մոտոցիկլ վարել։ Եվ անելու է դա նույն եռանդով և անխոհեմ էներգիայով լցված, ինչպես երիտասարդ տարիքում։
Ցուլերը պաշտում են ուտել ինչպես հարկն է, երբեմն նույնիսկ ավելին, քան անհրաժեշտ է, և այդ պատճառով տարիքի հետ նաև քաշն են ավելացնում։ Տարիների ընթացքում համառ Ցուլերը կորցնում են իրենց ճկունությունը՝ ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական։ Այդուհանդերձ, նրանք տոկուն են և, չնայած մեծահասակներին հատուկ հիվանդությունների՝ շատ երկար են ապրում։
Երկվորյակները պատանեկության տարիներին երազանքներ են նախագծում և աստիճանաբար գնում են առաջ և չեն պատրաստվում նույնիսկ մեծ տարիքում դանդաղեցնել ընթացքը։ Մի սպասեք, որ Երկվորյակը աշխատանքից շուտ է վերադառնալու տուն։ Նույնիսկ տարեց Երկվորյակին չեք տեսնի բուխարիի մոտ հագստանալիս։ Նրանց կարիերայի աճը շարունակվելու է մինչ թոշակի անցնելը, և եթե հնարավորություն լինի՝ նույնիսկ թոշակի անցնելուց հետո։
Խեցգետինները կարող են երկու տեսակի լինել՝ նրանք, ովքեր երբեք չեն ծերանա, և նրանք, ովքեր սիրում են, երբ իրենց մասին հոգ են տանում ծերության տարիներին։ Խեցգետինն ինչպես և Առյուծը շատ է ուզում, որ մարդիկ հարգեն իր «ազնիվ ծերությունը»։ Խեցգետիններից դասական տատիկ-պապիկներ են ստացվում, որոնց մասին երազում է յուրաքանչյուր երեխա։
Առյուծները ներողամիտ և ողջամիտ են էությամբ, և տարիների ընթացքում դա ավելի ու ավելի է արտահայտվում։ Ծերությանը մոտ նրանք արդեն բավականին հանգիստ, փորձված, վեհ և փոքր-ինչ գիրացած անձնավորություններ են։ Իրենք ավելի են ձգտելու համընդհանուր հարգանքի, իշխանության, երբեմն էլ նույնիսկ երկրպագության, և հանուն հիմնական օրինակ ծառայելու պատրաստ են հասնել կյանքի գլխավոր նպատակներին և հանդարտվել որքան հնարավոր է շուտ։
Կույսերը տարիքին զուգահեռ սկսում են ավելի բացասաբար ընկալել շրջակա աշխարհը, հատկապես եթե թույլ են տալիս, որ ավելորդ ինքնաքննադատության հակվածությունը «չափերն անցնի»։ Նրանք սիրում են պահպանել իրենց գերազանց արտաքին տեսքն ու առողջությունը՝ անընդմեջ գտնվելով ինքնազարգացման ճանապարհին, և այդ պատճառով դիմավորում են ծերությունը, որպես կանոն, ձգված ջենթլմեննրեն ու լեդիները՝ միգուցե մի փոքր խիստ, սակայն շատ խելացի։
Կշեռքները միշտ մտահոգված են իրենց արտաքին տեսքով, և իրենք կդիմեն ցանկացած միջոցների, որպեսզի որքան հնարավոր է երկար ժամանակով կանխեն ավելորդ կիլոգրամների առաջացումը։ Որպես կանոն, դա իրենց հաջողվում է։ Եվ նույնիսկ 80 տարեկանում Կշեռքները շրջապատին փորձելու են համոզել, որ դեռ 40 էլ չեն բոլորել։
Կարիճները ծերանալուն պես դառնում են վեհ ու վսեմ։ Նրանք սիրում են մտածել, որ իրենք տարիների ընթացքում բավականին իմաստություն պաշարած խորը փիլիսոփաներ են, և դա այդպես է։ Սակայն, ցավոք, տարեց Կարիճները շատ հաճախ դառնում են չափից ավելի կենտրոնացած իրենց անձնական համոզմունքների և նպատակների վրա։
Ինչպես և Խոյերը, այդպես էլ Աղեղնավորները չեն ցանկանում մտածել ծերության մասին։ Երբեմն նույնիսկ դա վերածվում է մոլուցքի, և իրենք սկսում են շրաջապատին ձանձրացնել՝ անընդհատ հարցեր տալով իրենց ենթադրյալ տարիքի մասին՝ փափագելով մեկ-երկու հաճոյախոսություն ստանալ։ Ի դեպ, այդ հաճոյախոսությունները սովորաբար արդարացված են, չէ որ Աղեղնավորները, չնայած իրենց մասին հոգ տանելու դժկամությանը, կարողանում են պահպանել իրենց սեքսուալությունն ու գրավչությունը մինչ խորը ծերություն։
Այծեղջյուրը այն նշանն է, որն ասոցացվցում է ժամանակի հետ։ Շատ դեպքերում դա պայմանավորված է նրանով, որ իրենց կառավարում է Սատուրնը՝ մոլորակ, որը պատասխանատու է ժամանակի և ընթացքի համար։ Այծեղջյուրներն արդեն ծնվում են «փոքրիկ ծերունիներ» լինելով՝ լուրջ, իմաստուն, պատասխանատու, սակայն իրենց բնավորության մեջ տարիներին զուգահեռ ավելի ու ավելի է ավելանում մանկամտությունն ու խեղկատակությունը, և Այծեղջյուրները ծերությանը մոտ արդեն բացարձակ երեխաներ են։
Բավականին լուրջ է Սատուրնի ազդեցությունը Ջրհոսների վրա, և իրենք էլ Այծեղջյուրների նման շատ լուրջ են մանուկ հասակից։ Տարիների հետ Ջրհոսների մոտ աճում է տարօրինակությունը, իրենք դադարում են անհանգստանալ, թե ինչ կարծիք են կազմում շրջապատող մարդիկ իրենց մասին, և 80 տարեկանում կարող են վարվել այնպես, ինչպես կցանկանան։
Ձկները խուճապի են մատնվում՝ ծերության մասին նույնիսկ մտածելիս, քանզի դեռ այնքան բան ապրած, արված, կատարված չէ։ Հենց այս պատճառով էլ Ձկները հաճախ ժամանակ են տրամադրում սեփական կյանքի փուլերի արդյունքների ամփոփման, կուտակումների հաշվարկի, բալանսների համեմատության համար։ Սակայն որքան քիչ Ձկները անհանգստանան այդ հաշվով, այդքան երկար և երջանիկ կլինի իրենց կյանքը։ Չէ որ ոչինչ այդքան չի կրճատում մարդու կյանքը որքան մշտական մտահոգությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով10:55, 9 մայիսի
Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում10:22, 9 մայիսի
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը