Կանոն 1. Ձեզ երես տվեք
Փող ձգելու կանոնն ասում է. «Փողը գալիս է այն ժամանակ, երբ Ձեզ հարմարավետություն եւ հաճույք է պատճառում»: Այս կանոնի հակառակ կողմը նշանակում է. եթե փողը հաճույք չի բերում, չի գալիս: Ավելին ասեմ, երբ փողն ուրախություն չի բերում, դուք ինքներդ (գիտակցաբար կամ անգիտակցաբար) խուսափում եք, դա դուրս եք մղում ձեր կյանքից: Եվ այդտեղ դաստիարակությունը խանգարում է ձեզ: Մի կողմից մենք ուզում ենք հարուստ լինել, լավ հագնվել, շատ ճանապարհորդել եւ հանգստանալ: Բայց մյուս կողմից մեր դաստիարակությունը մեզ մղում է համեստ լինել, ապրել հանուն ուրիշների, մեզ զոհաբերել ի բարօրություն ուրիշների, երեխաների, ամուսնու, ընտանիքի, ընկերների. անձամբ Ձեզ փող պետք չէ, այն ուրախություն չի բերում: Այդ դրվածքն անհրաժեշտ է փոխել: Հենց հիմա ինքներդ ձեզ հարցրեք. «Սիրելիս, ես ի՞նչ եմ ուզում»: Թող դա աննշան, բայց հաճելի մի բան լինի, հոգու համար: Գուցե դա փոքրիկ շոկոլադ է կամ էլ մի բաժակ սուրճ կամ նոր զարդարանք կամ էլ որեւէ հագուստ: Ձեզ երես տվեք: Կանոնավորապես արեք դա: Թող ձեր եկամտի մի մասն ուղղվի փող ունենալուց հաճույք ստանալուն: Այդպիսով մենք մեզ թույլ ենք տալիս ցանկանալ (դա փող է ձգում) եւ հաճույք ենք ստանում փողից (դա էլ է փող ձգում):
Կանոն 2. Փողն ընդունեք ուրախությամբ եւ երախտագիտությամբ
Եթե փողը ուրախություն եւ հաճույք է բերում, էլի ու էլի գալիս է: Ձեր կանացի էությունը ձգում է փողը: Որքան ավելի մեծ հաճույք է ձեզ պատճառում փողը, այնքան ավելի շատ եք ձգում այն: Երբ ձեզ փող են տալիս, փոխանցում, հանձնում, նվիրում, վճարում, ուրախացեք եւ շնորհակալություն հայտնեք տվողին: Նույնիսկ եթե ձեզ են վերադարձնում ուշացրած պարտքը, միեւնույն է` ասեք «շնորհակալ եմ», եւ ուրախացեք այն փաստից, որ փողը հետ է վերադարձել:
Կանոն 3. Աստվածային հաջողությունը անցկացրեք ձեր ձեռքերով
Ուրիշ մարդկանց բարիք նվիրեք: Բարի գործեր արեք: Նախորդ կանոնները կիրառելիս ձեր եկամուտը հավանաբար աճել է, եւ սկսել են ձեզ նվերներ տալ. Ձեր եկամտի մի մասը կիսեք նրա հետ, ում դա անհրաժեշտ է: Փողի մի մասն աստվածահաճո գործի նվիրաբերեք կամ բարեգործությանը: Օգնեք անտուն երեխաներին կամ որբերին: Նրանց փող տվեք, օգտագործելով «արարչական ազդակը»: Ձեզ փող ուղարկելով, աստվածային սկիզբն ակնկալում է, որ այդ փողի մի մասը ձեր ձեռքով կանցնի նրան, ում անհրաժեշտ է Աստծու օգնությունը: Հիշեք. «Աստված ձեր ձեռքերից բացի, այլ ձեռքեր չունի»: Ընդունեք ի վերուստ ուղարկված փողը եւ մի մասն ուղղեք բարի գործերի: Աստծուն օգնեք օգնել մարդկանց, եւ նա ձեզ կօգնի ստանալ այն ամենը, ինչ դուք ուզում եք: Որքան շատ եք նվիրում, այնքան ձեզ շատ է տրվում:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»