MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Սիրուշոն իր կերպարների եւ արտաքինի մասին. NEWS.am STYLE-ի բացառիկ հարցազրույցը

22:12, 29 ապրիլի

Սիրուշոյի «Պռեգոմեշը» թարմ շունչ էր հայկական շոու-բիզնեսում: Այն ստիպեց նայել հետ՝ մեր ակունքներին, մեր նախկին կերպարներին, մեր պատմությանը: NEWS.am STYLE-ը զրուցեց երգչուհու հետ նրա ոճի, արտաքինի ու կերպարների մասին:

Ձեր հագուստը միշտ այնքան նորաոճ է, իսկ տեսքը` հրաշալի: Ոճաբանի օգնությա՞նն եք դիմում, թե՞ ինքներդ եք այն ընտրում: 

Շնորհակալ եմ: Ինքս եմ որոշում՝ ինչպես հագնվել, իմ տեսահոլովակների եւ համերգային հագուստների հեղինակն էլ ինքս եմ:

Իսկ աքսեսուարներն ի՞նչ տեղ են զբաղեցնում Ձեր կյանքում:

Սիրում եմ աքսեսուարներ. օգտագործում եմ թե՛ առօրյայում, թե՛ բեմում: Շատ ուրախ եմ, որ թողարկել ենք «Պռեգոմեշ» աքսեսուարները, արծաթի մի քանի նմուշներ, որոնք արդեն խանութներում են: Բոլոր զարդերն իրենց նշանակությունն ունեն:

Հայ կնոջ օգտագործած բոլոր պարագաները նշանակություն են ունեցել, եւ մենք փորձել ենք վերականգնել այդ Երեւանի լավագույն մասնագետների հետ: Պատրաստել ենք բութ մատի մատանիներ (ըստ Արծրուն Բերբերյանի եւ Լուսիկ Ագուլեցու), որոնք ժամանակին լայն տարածում են ունեցել, իսկ այսօր մոռացվել են. օրինակ՝ քառակուսին եւ շրջանը խորհրդանշում են ամբողջություն, եռանկյունին` սուր անկյունը ներքեւ, կնոջ խորհրդանիշն է, գոտին մարդուն պահպանելու նշանակություն ունի, մետաղադրամներով գլխազարդի կենտրոնական դրամը Տիգրան Մեծի պատկերով է, իսկ ապարանջանի վրա մեծ աղավնի կա (նշիկ), որը հին հայկական զարդերում ամենատարածված դետալներից է եղել եւ այսպես շարունակ: Ուրախ եմ, որ առաջին իսկ օրվանից այն այդքան մեծ արձագանք գտավ:

Հագուստ ընտրելիս ո՞ւմ խորհուրդներն եք հաշվի առնում:

Երբ սկսեցի աշխատել «ՊռեԳոմեշ» տեսահոլովակի հագուստների ուղղությամբ, կարեւոր խնդիր էի դրել իմ առջեւ. ցույց տալ, որ ազգային հագուստը կարող է քայլել ժամանակակից նորաձեւության հետ: Հայ աղջիկներն օրեցօր գեղեցկանում են, ձգտում են մոտ լինել նորաձեւության համաշխարհային միտումներին: Իմ ցանկությունն այն էր, որ միջազգային նորաձեւությանը համապատասխան լինելով հանդերձ, նրանք ինքնատիպ եւ յուրահատուկ լինեն, իրենց ասելիքն ունենան այսօրվա նորաձեւությանը: Ըստ իս, դա լավագույն ձեւով կարելի է անել` օգտվելով ազգային հագուստի տարրերից, որոնք աստիճանաբար մոռացության էին մատնվում: Աշխատանքս իզուր չէր, քանի որ «ՊռեԳոմեշ»-ից հետո սկսեցի ազգային զարդերի ու զարդանախշերի հանդեպ ավելի մեծ ուշադրություն նկատել:

Ընդամենը մի քանի ամիս առաջ հայկական հագուստի եւ զարդերի հանդեպ վերաբերմունքն այլ էր, այն հիմնականում Սփյուռքի ուշադրությունն էր գրավում եւ ժամանակակից երիտասարդ հայ աղջիկների վրա հայկական դետալներ տեսնելը գրեթե անհավանական էր թվում, իսկ այսօր պատկերը, միանշանակ, փոխվել է: Կարեւոր չէ՝ դա կլինի հենց «ՊռեԳոմեշ» աքսեսուարներից, թե՝ ոչ: Կարեւորն այն է, ինչ տեղի ունեցավ այս տեսահոլովակից հետո, մի բան, որ ինձ համար մեծ ցանկության իրականցում էր: Հայկականը հիշեցնող զարդերն ու հագուստները հիմա կարելի է Հայաստանում թրենդային անվանել: Վերջերս նկատեցի, որ կտորեղենի խանութների ցուցափեղկերին հայկական նախշերով կտորներ են դրված, ինչը վկայում է պահանջարկի մասին: Երկար ժամանակ է՝ ինչ այս խանութները գործում են, իսկ նման բան դեռեւս չէի նկատել: Հիմա ես աշխատում եմ արծաթագործների հետ, ովքեր պատմում են, թե որքան է մեծացել ուշադրությունն արծաթի նկատմամբ. թե՛ կենցաղում, թե՛ միջոցառումների ժամանակ, թե՛ բեմում մարդկանց վրա կարելի է հայկական դետալներ նկատել: Սա նվաճում է: Ինձ համար՝ գուցե իմ ամենամեծ նվաճումներից թե՛ որպես մարդ, թե՛ որպես հայ եւ թե՛ որպես արտիստ:

Կարո՞ղ եք առանց դիմահարդարման տանից դուրս գալ:

Շատ հաճախ է ստացվում, որ առանց դիմահարդարման դուրս գամ, կամ եթե անգամ դիմահարդարում անում եմ, ապա՝ շատ հանգիստ ու մեղմ, ընդամենը մեկ կամ երկու պարագա: Ինձ այդպես դուր է գալիս:

Իսկ կնոջ արտաքինի մեջ ամենից շատ ի՞նչն եք կարեւորում:

Բնությունը: Ինձ համար տգեղ հոգի ու ներաշխարհ ունեցող կինը երբեք չի կարող լինել գեղեցիկ`անկախ արտաքին տվյալներից, եւ դրանում աստիճանաբար ավելի եմ համոզվում: Մեծ շուրթեր, փոքր քիթ… այս չափանիշներն ինձ համար չեն, ես սիրում եմ, երբ մարդու տեսակի մեջ բնությունը չի կորում եւ մնում է ինքնատիպ:

Երբ գրում կամ ինչ-որ նոր երգ եք կատարում, ինչպե՞ս է ծնվում Սիրուշոյի այն կերպարը, ով պետք է կատարի այդ երգը: Նկատի ունեմ արտաքինը:

Իմ երգերի մեջ կերպարները տարբեր են: «Հավատում եմ» երգը հասուն աղջկա, կնոջ մտորումներ են, «Erotas» եւ «I like it» երգերը շատ ավելի կենսուրախ աղջկա մասին են, ով կարող է ինքնամոռաց ուրախանալ, «ՊռեԳոմեշ»-ն ուժեղ, անհնազանդ մարդու կերպար է, լինի կին, թե` տղամարդ: Այս բոլորն իրարից շատ տարբեր մարդիկ են, գուցե նաեւ միմյանց հակասող, բայց իմ մեջ այդ բոլոր տեսակներն էլ կան եւ արտահայտվում են երգերիս մեջ:

Զրուցեց Մարինա Ադուլյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել