Հարվի Վայնշթեյնի հետ կապված սկանդալը Ֆրանսիա էլ է հասել։ Այն բանից հետո, երբ հոլիվուդյան աստղերը սև հագուստով են ներկայացել «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության արարողությանը՝ որպես բողոքի նշան սեռական ոտնձգությունների դեմ, հանրահայտ ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը, Ինգրիդ Քավենը, գրող Կատրին Միլլեն, կարճ ասած՝ հարյուր կանանցից կազմված մի խումբ Le Monde պարբերականին նամակ են ուղղել, որտեղ գրել են, որ տղամարդկանց բոլոր հնարավոր մեղքերի մեջ մեղադրելու նորաստեղծ ավանդույթը ոչ մի լավ բան չի խոստանում։

«Եկեք չմոռանանք, որ բռնաբարությունը հանցագործություն է։ Բայց համառ կամ ոչ նրբանկատ սիրահետումը՝ ոչ։ Վայնշթեյնի գործի համատեքստում առաջացավ օրինական ուշադրություն սեռական ոտնձգությունների խնդրի հանդեպ։ Դա անհրաժեշտ էր։ Սակայն խոսքի ազատությունը այսօր հակառակ ազդեցությունն է ունենում՝ մեզ ստիպում է ասել այն, ինչ ուզում ենք, և լռեցնել նրանց, ովքեր համամիտ չեն»,- ասվում է նամակում։
Նամակում ասվում է նաեւ, որ այն, ինչ տեղի է ունենում, պարզապես իսկական վհուկորս է, որը սկիզբ է առել սեռական բռնության դեմ երբեմնի ողջամիտ բողոքից։

«Տղամարդկանց պատժել են առանց երկար հետաքննությունների, ստիպել են հեռանալ աշխատանքից՝ ինչ-որ մեկի ծնկին դիպչելու կամ համբուրելու փորձի համար։ Մենք ընդունում ենք, որ տղամարդիկ սեռական ազատության իրավունք ունեն՝ հետևաբար իրավունք ունեն նաև գայթակղել ու համառորեն սիրահետել կանանց։ Մենք հասկանում ենք սեռական հրապույրի բնույթը ու հստակ տարբերակում ենք որևէ մեկին սիրահետելն ու սեռական բռնությունը։ Իսկ այս պատմությունն ավելի շատ հիշեցնում է անօգնական մարդկանց հրապարակային դատապարտում»։
Այս նամակը առաջացրել է հսկայական աղմուկ, ու եթե դուք հիմա ժամանակ ու հնարավորություն ունեք միացնել France Info ռադիոկայանը, ապա յուրաքանչյուր տասը րոպեն մեկ եթերում քննարկվում է հենց այդ թեման։ Այսօր Քաթրինին պատասխանել են Ֆրանսիայի ֆեմինիստական կազմակերպությունները, որոնք հերթով մեղադրել են 74-ամյա դերասանուհուն երեսպաշտության մեջ։
«Շատ տարօրինակ է նման բան լսել Դենյովից, որը մեզ համար ֆեմինիզմի իդեալ էր, որը միշտ այդքան պաշտպանել է կանանց իրավունքները։ Նրա նամակը ապտակ է ամբողջ աշխարհի կանանց։ Սեռական ոտնձգությունը ոչ մի ընդհանրություն չունի սիրահետումների ու սեռական ազատության հետ։ Դենյովն ու մյուսները աջակցում են ներկա իրավիճակը, որը ստեղծվել է աշխարհում»,- հայտնում են տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 28 օգոստոսի
Ժամանակից ու դարաշրջաններից դուրս․ կես միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը կաշխատի հազար տարի22:20, 28 օգոստոսի
Կատարյալ մանիպուլյատորներ. ինչու է հասարակությունն անպաշտպան թաքնված հոգեպաթների առջև21:31, 28 օգոստոսի
Փախուստ քաղաքակրթությունից. ինչու են մոլորակի ամենահարուստ մարդիկ հանգստավայրերի փոխարեն ընտրում անտառային խորքերն ու վայրի բնությունը20:19, 28 օգոստոսի
Բուրգունդի՝ այս աշնան ամենաշքեղ գունային թրենդը19:28, 28 օգոստոսի
Samsung-ը պարտավորվել է Swatch-ին վճարել 11.6 միլիոն դոլար՝ շքեղ ժամացույցների դիզայնի պատճենահանման համար16:16, 28 օգոստոսի
Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց15:49, 28 օգոստոսի
Սիդնի Սվինին՝ մերկ և մատը բերանում. դերասանուհին թողարկել է իր ամենապրովոկացիոն ներքնազգեստի գովազդը15:21, 28 օգոստոսի
Hermès-ը մետաքսե թելեր է հյուսում նոր Arceau ժամացույցի ցուցատախտակի մեջ14:37, 28 օգոստոսի
Քանյե Ուեսթը այս տարի չեղարկված համերգներից վաստակել է ավելի քան 25 միլիոն դոլար14:19, 28 օգոստոսի
«2002–ի նյարդային խանգարման ուրվականը». Ընկերները տագնապ են բարձրացնում Ջենիֆեր Լոպեսի խելահեղ մարաթոնի պատճառով13:17, 28 օգոստոսի
«Սա կեղտոտ հնարք է». Ջեյն Ֆոնդան քննադատել է Paramount-ին՝ Մարկ Ռուֆալոյին «լռեցնելու» փորձի համար՝ մեղադրելով հակասեմականության մեջ12:50, 28 օգոստոսի
«Միսս ԱՄՆ»–ի մասնակիցը պատմել է, թե ինչպես է նիհարել 77 կգ զվարճանքի այգում ամոթալի միջադեպից հետո