Մարտին մենք նշելու ենք Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 140-ամյակը: Հայ մեծանուն ճարտարապետի մասին խոսելիս առաջին հերթին հիշում են նրա ճարտարապետական գլուխգործոցները։ Բայց ճարտարապետությունից բացի Ալեքսանդր Թամանյանը զբաղվել է նաեւ բազմաթիվ տնտեսվարական գործերով։
Թամանյանը Երեւան էր ժամանել 1923-ի ապրիլին։ Չնայած դրանից առաջ ՝ 1919-ին, նա եղել էր Երեւանում Հայաստանի առաջին հանրապետության կառավարության ներկայացուցիչ Հովհաննես Քաջազնունու հրավերով։ Բայց 1921-ին նա ընտանիքի հետ ստիպված է եղել մեկնել Իրան՝ անկայուն քաղաքական իրադրության պատճառով։ Նա բնակություն է հաստատել Թավրիզում, աշխատել է այնտեղ՝ մինչեւ Հայաստանի Խորհրդային ժողովրդական կոմիտեի նախագահ Սերգեյ Լուկաշինի հետ համաձայնեցրել է իր վերադարձի ժամկետները։
1923-ի ապրիլից նա ժամանում է Երեւան, ստանում է Հայկական ԽՍՀ-ի Ժողովրդական կոմիսարների խորհրդի Գերագույն տեխնիկական բաժնի վարիչի պաշտոնն ու սկսում իր աշխատանքը։ 2000 թ․ «Գիտություն» հրատարակչատունը հրատարակել է Թամանյանի հետ կապված նյութերի ու փաստաթղթերի ժողովածու։ Թերթելով այն՝ ապշում ես բազմազան, ոչ միայն ճարտարապետական խնդիրների լայն շրջանակից, որոնք ստիպված է եղել լուծել Թամանյանը Հայաստանում ապրելու առաջին տարիներին։
Այդ խնդիրներից մեկն էր Երեւանի ու հարակից բնակավայրերի շտապ ապահովումը էլեկտրաէներգիայով։ Այդ կապակցությամբ արդեն մայիսին որոշում է կայացվել Հրազդան գետի ձախ ափին կառուցել էլեկտրակայան։

Էլեկտրակայանի շինարարությունը սկսվել է 1923-ին։ Նախագծի իրականացման նպատակով Հայաստանի Խորհրդային ժողովրդական կոմիտեն երեք հարյուր հազար ռուբլի էր հատկացրել։ Նոր կայանի հզորությունը պետք է լիներ 5600 ձիաուժ (4650 կիլովատ)։ Դա ավելին էր, քան Երեւանի բոլոր գոյություն ունեցող էլեկտրակայանների հզորությունը։
ՀԷԿ շենքը նախատեսված էր չորս տուրբինների տեղադրման համար։ Տուրբիններին ջուրը պետք է մատակարարվեր Շահումյանի անվան ջրատարի միջոցով։ Որոշ վայրերում այն ստիպված էին վերականգնել՝ խորացնել, ջրարգելակներ կառուցել։
Խողովակները պատվիրել էին Ցարիցինո քաղաքում գտնվող «Կրասնիյ օկտյաբր» գործարանում։ Տուրբինները մատակարարել էր գերմանական «Ֆրից Բեյմայեր» ֆիրման։ Շինարարական աշխատանքները ղեկավարում էր Թիֆլիսից հրավիրված հայտնի ինժեներ Հովհաննես Մելիք Փաշաեւը։
ՀԷԿ շենքի կողքին կառուցվել էր տրանսֆորմատորային ենթակայան՝ ազգային ճարտարապետության ավանդույթներով, որը հիմա անմխիթար վիճակում է գտնվում, ինչն անթույլատրելի է պատմական հուշարձանի հանդեպ, ինչպիսին հանդիսանում է այն՝ ՀԷԿ շենքի հետ միասին։
Շենքի ճարտարապետությունը Հրազդանի կիրճի բնապատկերի հետ ներդաշնակեցնելու համար Թամանյանը որոշել է շենքի առաջնամասը կոպտատաշ բազալտի քարերով կառուցել։
ՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 1926-ի մայիսին։ Բացմանը ներկա էր Անդրկովկասի երկրամասի կոմիտեի առաջին քարտուղար Սերգո Օրջոնիկիձեն, ինչի մասին վկայում է մուտքի մոտ տեղադրված հուշատախտակը։

ԵրՀԷԿ-ը եռակի ավելացրել է Երեւանի էլեկտրամատակարարման ապահովումը, քաղաքը ստացել է էներգետիկ բազա, որը բավարարում էր կոմունալ կենցաղային տնտեսության կարիքները, հնարավորություն էր տալիս արդյունաբերության զարգացման համար։
Բայց միայն այսքանը չէ։ ՀԷԿ շենքը՝ տրանսֆորմատորային ենթակայանի հետ միասին, շատ ներդաշնակ տեսք ուներ Հրազդանի կիրճի բնապատկերի ֆոնին։ Մատիրոս Սարյանը «Խորհրդային Հայաստան» թերթում հիացական էր արտահայտվել Թամանյանի նախագծի մասին, որը նրա կարծիքով «ստվերել է հին Երեւանի բոլոր շեքները ու դարձել քաղաքի բնակիչների համար ուխտագնացության վայր տոն օրերին»։
Թամանյանն ինքը հետագայում այսպես էր գրել իր աշխատանքի մասին․
«Հիդրոկայանի ճարտարապետական կառույցների ընդհանուր կոմպոզիցիայի մեջ ես փորձել եմ օգտագործել հայկական հին ճարտարապետության մեթոդներն ու տեղական շիննյութերը։ Շենքերի ծավալների ու դրանց ճակատների հարթությունների և կիրճի բազալտային լանջերի հետ կոմպոզիցիոն կապ ստեղծելու անհրաժեշտությունը թելադրում էին պարզ ձեւեր ու քարի կոպիտ մշակում։ Կառույցի հարստացնող տարրերն էին էլեկտրական ժամացույցով աշտարակը, կղմինդրե կտուրը, հոսող ջուրն ու առատ կանաչը»։
ԵրՀԷԿ-ի թամանյանական շենքը այլեւս չի կատարում իր գործառույթները, այն հանվել է երկրի էներգահամակարգից։ Բայց այն լավ վիճակում է գտնվում, այնտեղ հիմա գիտահետազոտական ինստիտուտ է։ ԵրՀԷԿ-ից ոչ հեռու 1962-ին կառուցվել է Երեւանի հիդրոէլեկտրակայանի նոր շենքը, որի հզորությունը նախորդից մի քանի անգամ մեծ է։
Պավել Ջանգիրով
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 19 նոյեմբերի
«Իրական կանանց փոխարեն՝ կեղծ կանայք». Իլոն Մասկի նախկին սիրելին հրապարակայնորեն քննադատել է միլիարդատիրոջը09:00, 19 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 18 նոյեմբերի
Բեզոսի կինն է որոշել, թե ով է դառնալու նոր Ջեյմս Բոնդը. ինչպես է Լորեն Սանչեսը «առաջ մղել» Ռոբերտ Փաթինսոնի թեկնածությունը22:23, 18 նոյեմբերի
Ամանորը Ralph Lauren-ի ոճով. ինչպես զարդարել տոնածառը «լուռ շքեղության» բոլոր կանոններով21:19, 18 նոյեմբերի
Rolls-Royce-ը նարդին վերածել է 50 հազար դոլարանոց շքեղության առարկայի. բացառիկ հավաքածուի ստեղծման վրա մի ամբողջ տարի է ծախսվել20:23, 18 նոյեմբերի
Սիրուհու հետ Ջենսեն Հուանգի աղմկահարույց լուսանկարից հետո Շանհայի ռեստորանում ասեղ գցելու տեղ չկա. այցելուները «որսի են դուրս եկել» միլիարդատիրոջ սեղանի համար19:50, 18 նոյեմբերի
«Մոնթե». լեգենդը՝ մանրամասներով. Genetic Production-ը նոր կինոնկար է ներկայացրել մարդ-դարաշրջանի մասին19:33, 18 նոյեմբերի
Աբու Դաբին սուպերզբոսանավերի սեփականատերերին գրավում է շքեղ հանգստի առաջարկներով. էմիրությունը մտադիր է էլ ավելի շատ միլիարդատերերի ներգրավել16:24, 18 նոյեմբերի
«Թրամփի տակդիրների պայուսակը». նախագահի օգնականը համացանցում ծաղրի է ենթարկվել ասիական շրջագայության ժամանակ կրած հսկայական պայուսակի պատճառով16:01, 18 նոյեմբերի

15:14, 18 նոյեմբերի
Մահճակալի չափ լողացող տուն. բլոգերը կառուցել է աշխարհի ամենափոքր հաուսբոթը, սակայն դրա մեջ անցկացրած երեք օրն իսկական փորձություն է դարձել14:22, 18 նոյեմբերի
«Ես հենարան էի փնտրում և վախենում էի միայնությունից». Ջենիֆեր Լոպեսն անկեղծացել է չորս ամուսնությունների ու սիրային հիասթափությունների մասին