ՇոկTok. «Մեզ գրել էին` թող ձեր օդանավի հետ մի բան լինի` դուք տեղ չհասնեք». Անի Արզումանյան

ՇոկTok. Անժելա Փարսադանյանը` ընկերոջից բաժանվելու, առողջական խնդրի ու կյանքի դժվարությունների մասին

2023-ի makeup թրենդներն ու հատուկ դիմահարդարում՝ Մարտի 8-ի համար՝ Սեդա Գրիգորյանից

Ի՞նչ նվեր են ակնկալում եւ ի՞նչ են պատրաստվում նվիրել մարտի 8-ին երիտասարդները

Հենզել Բրուտենցը վերադարձավ մեծ էկրաններ․ «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի պրեմիերան, դերասանների հույզերն ու միջոցառման հյուրերը

Nemra-ի ռոքային 11-ամյակը․ խմբի ու երկրպագուների «երկխոսությունը»՝ բեմում ու բեմից դուրս

ՇոկTok. «Տիկտոկում ամենաքիչը 10000 դրամ եմ աշխատել». տիկտոկեր Նինա Տիտանյան

Միշլենի երկու աստղ ունեցող շեֆ-խոհարար Ֆլորենս Դալիանի գաստրո շոուն «Հայրիկ» Seven Visions Hotels, The Dvin ռեստորանում

Տիկտոկեր Նինա Տիտանյանի նոր կերպարը` «Բլբուլյանները 4» սիթքոմում

ՇոկTok. «Կյանքումս երբեք էլ մատուցող չեմ աշխատի». տիկտոկեր Ալեքս

«Սյուրպրիզ» սիթքոմի երկրորդ եթերաշրջանում կան նոր դերասաններ

«Chef’s Forest» նախագծի հեղինակ Հարութ Խաչատրյանը բադ է պատրաստել հողի տակ՝ ձնառատ լեռների ֆոնին

«Հանդիսատեսը բարձր տրամադրությամբ է հեռանալու դահլիճից». Աղաս Մանուկյանը` «Կյանքս» STAND UP-ի մասին

Քրիստինե Պեպելյանը՝ ԱՄՆ-ում իր առօրյայի, վոկալ ստուդիա հիմնելու եւ որդու՝ Արեգի հետ ժամանակ անցկացնելու մասին

50000-ից մինչեւ 400000 դրամ. ինչպես են նախընտրում հագնվել երիտասարդները եւ որքան արժեն նրանց look-երը

Տիկտոկերներ Մայիս Վարդանյանի ու Մոնիկա Պետրոսյանի սիրո պատմությունը

«Հիմա չենք նախատեսում երեխա ունենալ». Անդրանիկի եւ Օվսաննայի սիրո պատմությունն ու առաջիկա ծրագրերը

Որքա՞ն լավ են իրար ճանաչում Մաշան եւ Արշավիրը. զույգի 9 տարվա սիրո պատմությունը

Ալեքսանդր Թամանյանի 140-ամյակին ընդառաջ. Երեւանի առաջին հիդրոէլեկտրակայանը

20:05, 13 հունվարի

Մարտին մենք նշելու ենք Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 140-ամյակը: Հայ մեծանուն ճարտարապետի մասին խոսելիս առաջին հերթին հիշում են նրա ճարտարապետական գլուխգործոցները։ Բայց ճարտարապետությունից բացի Ալեքսանդր Թամանյանը զբաղվել է նաեւ բազմաթիվ տնտեսվարական գործերով։

Թամանյանը Երեւան էր ժամանել 1923-ի ապրիլին։ Չնայած դրանից առաջ ՝ 1919-ին, նա եղել էր Երեւանում Հայաստանի առաջին հանրապետության կառավարության ներկայացուցիչ Հովհաննես Քաջազնունու հրավերով։ Բայց 1921-ին նա ընտանիքի հետ ստիպված է եղել մեկնել Իրան՝ անկայուն քաղաքական իրադրության պատճառով։ Նա բնակություն է հաստատել Թավրիզում, աշխատել է այնտեղ՝ մինչեւ Հայաստանի Խորհրդային ժողովրդական կոմիտեի նախագահ Սերգեյ Լուկաշինի հետ համաձայնեցրել է իր վերադարձի ժամկետները։

1923-ի ապրիլից նա ժամանում է Երեւան, ստանում է Հայկական ԽՍՀ-ի Ժողովրդական կոմիսարների խորհրդի Գերագույն տեխնիկական բաժնի վարիչի պաշտոնն ու սկսում իր աշխատանքը։ 2000 թ․ «Գիտություն» հրատարակչատունը հրատարակել է Թամանյանի հետ կապված նյութերի ու փաստաթղթերի ժողովածու։ Թերթելով այն՝ ապշում ես բազմազան, ոչ միայն ճարտարապետական խնդիրների լայն շրջանակից, որոնք ստիպված է եղել լուծել Թամանյանը Հայաստանում ապրելու առաջին տարիներին։

Այդ խնդիրներից մեկն էր Երեւանի ու հարակից բնակավայրերի շտապ ապահովումը էլեկտրաէներգիայով։ Այդ կապակցությամբ արդեն մայիսին որոշում է կայացվել Հրազդան գետի ձախ ափին կառուցել էլեկտրակայան։

Էլեկտրակայանի շինարարությունը սկսվել է 1923-ին։ Նախագծի իրականացման նպատակով Հայաստանի Խորհրդային ժողովրդական կոմիտեն երեք հարյուր հազար ռուբլի էր հատկացրել։ Նոր կայանի հզորությունը պետք է լիներ 5600 ձիաուժ (4650 կիլովատ)։ Դա ավելին էր, քան Երեւանի բոլոր գոյություն ունեցող էլեկտրակայանների հզորությունը։

ՀԷԿ շենքը նախատեսված էր չորս տուրբինների տեղադրման համար։ Տուրբիններին ջուրը պետք է մատակարարվեր Շահումյանի անվան ջրատարի միջոցով։ Որոշ վայրերում այն ստիպված էին վերականգնել՝ խորացնել, ջրարգելակներ կառուցել։

Խողովակները պատվիրել էին Ցարիցինո քաղաքում գտնվող «Կրասնիյ օկտյաբր» գործարանում։ Տուրբինները մատակարարել էր գերմանական «Ֆրից Բեյմայեր» ֆիրման։ Շինարարական աշխատանքները ղեկավարում էր Թիֆլիսից հրավիրված հայտնի ինժեներ Հովհաննես Մելիք Փաշաեւը։

ՀԷԿ շենքի կողքին կառուցվել էր տրանսֆորմատորային ենթակայան՝ ազգային ճարտարապետության ավանդույթներով, որը հիմա անմխիթար վիճակում է գտնվում, ինչն անթույլատրելի է պատմական հուշարձանի հանդեպ, ինչպիսին հանդիսանում է այն՝ ՀԷԿ շենքի հետ միասին։

Շենքի ճարտարապետությունը Հրազդանի կիրճի բնապատկերի հետ ներդաշնակեցնելու համար Թամանյանը որոշել է շենքի առաջնամասը կոպտատաշ բազալտի քարերով կառուցել։

ՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 1926-ի մայիսին։ Բացմանը ներկա էր Անդրկովկասի երկրամասի կոմիտեի առաջին քարտուղար Սերգո Օրջոնիկիձեն, ինչի մասին վկայում է մուտքի մոտ տեղադրված հուշատախտակը։

ԵրՀԷԿ-ը եռակի ավելացրել է Երեւանի էլեկտրամատակարարման ապահովումը, քաղաքը ստացել է էներգետիկ բազա, որը բավարարում էր կոմունալ կենցաղային տնտեսության կարիքները, հնարավորություն էր տալիս արդյունաբերության զարգացման համար։

Բայց միայն այսքանը չէ։ ՀԷԿ շենքը՝ տրանսֆորմատորային ենթակայանի հետ միասին, շատ ներդաշնակ տեսք ուներ  Հրազդանի կիրճի բնապատկերի ֆոնին։ Մատիրոս Սարյանը «Խորհրդային Հայաստան» թերթում հիացական էր արտահայտվել Թամանյանի նախագծի մասին, որը նրա կարծիքով «ստվերել է հին Երեւանի բոլոր շեքները ու դարձել քաղաքի բնակիչների համար ուխտագնացության վայր տոն օրերին»։

Թամանյանն ինքը հետագայում այսպես էր գրել իր աշխատանքի մասին․

«Հիդրոկայանի ճարտարապետական կառույցների ընդհանուր կոմպոզիցիայի մեջ ես փորձել եմ օգտագործել հայկական հին ճարտարապետության մեթոդներն ու տեղական շիննյութերը։ Շենքերի ծավալների ու դրանց ճակատների հարթությունների և  կիրճի բազալտային լանջերի հետ կոմպոզիցիոն կապ ստեղծելու անհրաժեշտությունը թելադրում էին պարզ ձեւեր ու քարի կոպիտ մշակում։ Կառույցի հարստացնող տարրերն էին էլեկտրական ժամացույցով աշտարակը, կղմինդրե կտուրը, հոսող ջուրն ու առատ կանաչը»։

ԵրՀԷԿ-ի թամանյանական շենքը այլեւս չի կատարում իր գործառույթները, այն հանվել է երկրի էներգահամակարգից։ Բայց այն լավ վիճակում է գտնվում, այնտեղ հիմա գիտահետազոտական ինստիտուտ է։ ԵրՀԷԿ-ից ոչ հեռու 1962-ին կառուցվել է Երեւանի հիդրոէլեկտրակայանի նոր շենքը, որի հզորությունը նախորդից մի քանի անգամ մեծ է։

Պավել Ջանգիրով


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ