Եվ այսպես, աշխարհում արդեն բոլորը տեղյակ են, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երրորդ անգամ ծնող դարձել։ Փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել աստղերի դստերը, ինչի մասին Քիմը հայտնել է իր կայքում։
Նորածնի անվան մասին որևէ նորություն դեռ չկա, ընդամենը հայտնի է, որ Քիմն ու Քանյեն ծննդաբերության ժամանակ եղել են Cedars-Sinai հիվանդանոցում։
Բայց ամենահետաքրքիր քննարկումները սոցցանցերում են սկսվել։ Քարդաշյան- Ջեներ գերդաստանի երկրպագուները ու բաժանորդները վստահ են, որ Քիմի ու Քանյեի երրորդ երեխայի փոխնակ մայրը Քայլի Ջեներն է եղել, իսկ այն աֆրոամերիկուհին, որին ներկայացրել էին որպես փոխնակ մայր, իրականում հանրության ուշադրությունը շեղելու համար էր։
Դավադրության տեսությունն առաջացել է այն բանից հետո, երբ Twitter-ի բաժանորդներից մեկը հայտնել է, որ հավաստի տեղեկություն ունի այն մասին, որ հղի Քայլին այդ նույն հիվանդանոց է ընդունվել այս օրերին։
«Քայլի Ջեները հաստատ Քիմի երեխայի փոխնակ մայրն է։ «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն դիտումների ռեկորդներ կսահմանի նոր եթերաշրջանում»,- գրում է օգտատերերից մեկը։
«Քիմն ու Քայլին նույն օրը հիվանդանոցո՞ւմ։ Սա զուգադիպությո՞ւն է»,- հարցնում է մեկ այլ բաժանորդ։
«Քայլին նույն օրն է ծննդաբերում, ինչ Քիմի երեխայի փոխնակ մայրը։ Վստահ եմ, որ Քայլին է հենց փոխնակ մայրը»,- գրել է մեկ այլ օգտատեր։
Ի դեպ, այս պահի դրությամբ TMZ-ը հայտնում է, որ Քայլին դեռ չի ծննդաբերել։
Աղբյուրը՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է