Բարձր ինքնագնահատականը, իհարկե, երջանիկ հարաբերությունների գրավական չէ, բայց դա օգնում է հասկանալ, թե ինչ ես ցանկանում եւ ինչի ես արժանի, ինչպես նաեւ հեռանալու ուժ է տալիս՝ ցանկացածը չստանալու պարագայում։ Ստորեւ ներկայացվում է 9 քայլ, որոնք բարձր ինքնագնահատական ունեցող կանայք այլ կերպ են կատարում։
1. Ինքնավստահ կինը չի վերլուծում՝ արդյոք դու՞ր է գալիս տղամարդուն, նա համարում է, որ դուր է գալիս
Բարձր ինքնագնահատականով մարդիկ հավատում են, որ արժանի են սիրո եւ չեն կասկածում, որ ինչ-որ մեկն իրենց նկատմամբ ինչ-որ բան է զգում։ Նրանք գիտեն, որ լավն են եւ հավատում են, որ իրենց համար ճիշտ մարդը կնկատի դա։ Նրանց ինքնագնահատականը կախված չէ նրանից, թե արդյո՞ք որեւէ մեկը մտածում է նրանց մասին։ Նման կինը վստահ է, որ դուր է գալիս տղամարդուն։ Նա կարող է հարաբերությունների մեջ լինել այստեղ եւ այս պահին՝ առանց վախի ու կասկածների պահը վայելելով։
2. Ինքնավստահ մարդիկ գիտակցում են, որ եթե հարաբերությունները չեն դասավորվել, նշանակում է՝ այդպես է պետք
Եվ պատճառն այն չէ, որ ինչ-որ բան սխալ է։ Պատճառն այն է, որ ոչ բոլոր մարդիկ են միմյանց հարմար, եւ երբեմն երկու մարդիկ պարզապես անհամատեղելի են։ Դա նրանցից ոչ մեկին վատը չի դարձնում, պարզապես այդպես է ստացվում։ Ինքնավստահ կինն իրեն չի մեղադրում, երբ տղամարդը չի ցանկանում շարունակել հարաբերությունները։
3. Ինքնավստահ կանայք առողջ սահմաններ են գծում
Բարձր ինքնագնահատականն ու առողջ անձնական սահմաններն ընթանում են ձեռք ձեռքի տված։ Դա նշանակում է, որ կինն իր պահանջներն ու հույզերը առաջին տեղում է դնում եւ չի ստանձնում ուրիշների պահանջների ու հույզերի պատասխանատվությունը։ Ինքնավստահ կինը գիտի՝ ինչ է ինքն ընդունում, ինչը՝ ոչ, հարաբերություններում ինչ թույլ կտա, ինչ՝ ոչ։ Նա կանի այնպես, ինչպես անհրաժեշտ է համարում։ Տղամարդը նրան կամ կընդունի այնպիսին ինչպիսին կա, կամ՝ ոչ։
4. Ինքնավստահ կանայք վստահում են իրենց ու իրենց որոշումներին
Նրանք կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել եւ պատրաստ են հաղթահարել դրանց հետեւանքները։ Բարձր ինքնագնահատականով մարդիկ չեն կասկածում իրենց արարքներին։ Նրանք պարզապես անում են այն, ինչ զգում են։
5. Ինքնավստահ կանայք չեն մեծամտանում
Նրանց պետք չէ ամբողջ աշխարհին հայտարարել, թե որքան լավն են իրենք։ Միայն անինքնավստահ մարդիկ են իրենց (բոլորից գաղտնի) անարժան զգում։ Ուստի, թաքցնելով այդ զգացմունքները, սկսում են մեծամտանալ իրենց ձեռքբերումներով։
Կինը, որն իրեն աստիճանաբար է բացահայտում, շատ ավելի գրավիչ է, քան կինը, որը միանգամից անկեղծանում է։ Երբ դու քեզ արժանի ես համարում, որեւէ մեկին որեւէ բան բացահայտելու կարիք չունես։
6. Ինքնավստահ կանայք ստանձնում են պատասխանատվությունը
Նման կանայք պատասխանատու են իրենց արարքների ու հույզերի համար։ Նրանք զուգընկերոջը չեն մեղադրում այն պատճառով, որ իրենց երջանիկ չեն զգում։ Նրանք իրենց զոհ չեն համարում։
Նրանք գիտակցում են, որ իրենց ժամանակն իրենց պատասխանատվությունն է։ Եվ որպես արդյունք նրանք չեն պահպանում վատ հարաբերությունները՝ սպասելով, որ կախարդական կերպով դրանք կփոխվեն։ Նրանք չեն մեղադրում իրենց նախկին զուգընկերներին։ Փոխարենը աճելու ու ավելի լավը դառնալու համար օգտագործում են նախկին սխալները։
7. Ինքնավստահ կանայք հարաբերություններն ընդունում են այնպիսին, ինչիպիսին կան, ոչ թե ինչպիսին պետք է լինեն
Նման կանանց անհրաժեշտ չեն պիտակներ, մատանիներ կամ անձնագրում կնիք՝ իրենց զգացմունքները հաստատելու համար։ Նրանք կարող են ամեն ինչին թույլ տալ տեղի ունենալ բնական հունով, առանց ճնշման ու շտապելու։
Բայց դա չի նշանակում, որ ինքնավստահ կինը կմնա իրեն ամուսնության առաջարկ չարած տղամարդու կողքին։
8. Ինքնավստահ կանայք չեն պահպանում վատ հարաբերությունները
Նրանք տանել չեն կարողանում, երբ նրանց չեն հարգում ու չեն գնահատում։ Նրանք չեն վախենում հեռանալ, երբ ինչ-որ բան չի դասավորվում, նրանք չեն կարծում, թե չեն կարող ավելի լավին գտնել։ Նրան կարող են անմիջապես հասկանալ, եթե երբ է պետք վերջ դնել հարաբերություններին։
Միայն անինքնավստահ մարդիկ են դիմանում իրենց նկատմամբ անընդունելի վերաբերմունքին եւ նույնիսկ մտածում, թե արժանի են դրան։
9. Ինքնավստահ կանայք իմաստուն ընտրություն են կատարում
Ինքնավստահ մարդիկ զուգընկեր ընտրելիս օգտագործում են իրենց խելքն ու սիրտը։ Ինքնավստահ մարդը գրավում է մեկ այլ ինքնավստահ մարդու։
Աղբյուրը՝ soulpost.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում