Մեգան Մարքլը ընտրել է իր հարսանեկան զգեստը, հայտնում է Enews-ը։ Հայտնի է, որ Մեգան Մարքլն ու արքայազն Հարին պատրաստվում են հարսանիքի։
Նաեւ հայտնի է, որ արքայազն Հարին ու Մեգան Մարքլը ամուսնանալու են մայիսի 19-ին` Վինձորի ամրոցի Սուրբ Գեւորգի եկեղեցում։
«Մեգանն ու Հարին հարսանիքի կազմակերպչական հարցերում ավելի շատ իրենց սեփական ճաշակով են առաջնորդվում, քան թագավորական ավանդույթներով։ Մեգանը զգեստի ընտրության համար բրիտանացի դիզայներներին չի դիմել, այլ զգեստը պատվիրել է իսրայելական Inbal Dror նորաձեւության տանը», - հայտնել էին մոտ կանգնած աղբյուրները։
Արքայազն Հարիի հարսնացուն հարսանեկան անսամբլի ընտրության հարցում հետեւել է իր ընկերուհի ոճաբան Ջեսիկա Մալրունիի խորհուրդներին։
«Մեգանն ու Ջեսիկան միասին էին, երբ Մեգանը զգեստն առաջին անգամ պետք է փորձեր, ու նրանք հնարավորություն ունեին ընտրել մի քանի տարբերակների միջեւ։ Մեգանն ասել է, թե ինչն է իրեն դուր գալիս, իսկ ինչը՝ ոչ։ Նա խնդրել է օգտագործել իր սիրելի տարրերը՝ ասեղնագործած տարրեր ու լայն թեւքեր»,- պատմել է մոտ կանգնած աղբյուրը ու հավելել, որ դիզայների անունը հայտնի է միայն նեղ շրջանակի՝ հինգ մարդու։
Թագավորական սյունակագիր Օմիդ Սկոբին Good Morning America-ին տված հարցազրույցում ասել է, որ Մեգանի հարսանեկան զգեստը լինելու է «հասարակ, ոճային ու շատ նրբագեղ»:
«Քննարկել են մի շարք տարբերակներ ու արդյունքում ընտրել լավագույնը,- պատմել է մոտ կանգնած աղբյուրը։
Ինչ վերաբերում է հարսանիքի հյուրերին՝ ապա նրանցից են լինելու Պրիյանկա Չոփրան, Բարաք ու Միշել Օբամաները, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ կնոջ հետ, Սերենա Ուիլյամսը ու այլք։ Արքայազն Հարին ցանկություն է հայտնել Էդ Շիրանին հրավիրել հարսանեկան երեկույթին ելույթ ունենալու համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը