Ռեփեր Oxxxymiron-ը դարձել է Ալեքսանդր Պյատիգորսկու անվան գրական մրցանակաբաշխության հավակնորդ, հայտնում է «Фонтанка.ру»-ն։ Երաժիշտի «Горгород» ալբոմն ընդգրկվել է մրցանակաբաշխության հավակնորդների երկար ցանկում։
Մրցանակի են հավակնում 37 աշխատանքներ, այդ թվում՝ Միխայիլ Զիգարի «Կայսրությունը պետք է մահանա», Գլեբ Մորևի «Այլախոհները», Գերման Սադուլաևի «Իվան Աուսլենդեր․ վեպ արմավենու տերևների վրա» վեպերը, Միխայիլ Էպշթեյնի երկու գրքերն ու Լև Ռուբինշթեյնի ֆեյսբուքյան գրառումները։
«Горгород» ալբոմի թեկնածությունն առաջարկած փիլիսոփա Աննա Ելաշկինան Միրոն Ֆյոդորովի (Oxxxymiron-ի իսկական անունը) ստեղծագործությունը բնութագրել է որպես «Օքսֆորդյան բանասիրական կրթությամբ ռուս բանաստեղծի» ստեղծագործություն։ Նա նշել է, որ ունկնդիրներն ու ընթերցողները՝ բանասերներից մինչև քաղաքի ծայրամասերում բնակվող տղաներ, ալբոմի թողարկումից հետո սկսել էին վիճել, թե ինչ է իրենից ներկայացնում գրականությունն ու ինչու է այդքան արդիական ստոիկների փիլիսոփայությունը։ Ֆյոդորովի ստեղծագործությունները, ինչպես և բնորոշ է «մեծ գրականությանը», բազմաշերտ են ու պարունակում են հղումներ Աստվածաշնչից սկսած՝ մինչև Տոլկին։
Հավակնորդների կարճ ցանկի հրապարակումը ապրիլին է նախատեսված, հաղթողի անունը հայտնի կդառնա հունիսին։ Այս անգամ դափնեկիրը կստանա մեկ միլիոն ռուբլի մրցանակ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է