Նախօրեին Փարիզում անցկացվող բարձր նորաձևության շաբաթվա շրջանակում իր նոր հավաքածուի ցուցադրությանը Ulyana Sergeenko նորաձևության տունը տհաճ պատմության մեջ է հայտնվել: Ոճաբան Ուլյանա Սերգեենկոյին մեղադրել են ռասիզմի մեջ՝ քարկոծելով և նրա հասցեին քննադատություններ ու վիրավորական արտահայտություններ հնչեցնելով: Ուլյանայի արարքը վիրավորել է անգամ Նաոմի Քեմփբելին:
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Ուլյանայի մտերիմ ընկերուհին՝ Միրոսլավա Դուման, Instagram-ի իր էջում հրապարակեց Սերգեենկոյի ցուցադրության հրավերը, որում այսպիսի արտահայտություն կար՝ To my niggas in Paris, որը կարելի է թարգմանել հետևյալ կերպ՝ «Փարիզում գտնվող իմ նեգրերին»:
Հրավերքը չի վրիպել սևամորթ Նաոմիի աչքից, և նրան խիստ վիրավորել է «նեգր» բառը: Սուպերմոդելը կոչ է արել բոյկոտել Ուլյանայի ցուցադրությունը և պարզապես չմասնակցել դրան՝ իր կատարած ռասիստական գրառման համար:
Քեմփբելը միակը չէ, ով նման արտահայտությունն անհարիր է համարել: Ոճաբանի վերջին հրապարակման մեկնաբանություններում նրա հասցեին քննադատական ու վիրավորական բազմաթիվ արտահայություններ են արված սոցցանցերի օգտատերերի կողմից:
Այդ գրառումներից հետո Ուլյանան շտապեց արդարանալ՝ պատասխանելով օգտատետերի մեղադրանքներին և երկար մեղայական գրել.
«Այսօր առավոտյան արթնանալով՝ հեռախոսով բազմաթիվ վիրավորանքներ կարդացի իմ հասցեին: Ես ծնվել եմ Ղազախստանի արևելյան հատվածում գտնվող փոքր քաղաքում, դուստրս կիսով չափ հայ է, և ես երբեք մարդկանց սպիտակների ու սևերի չեմ բաժանել: Իմ սիրելի երգիչներից է Քանյե Ուեսթը, շատ եմ հավանում նրա NP երգը («Նեգրերը Փարիզում»,-խմբ.): Երբեմն մենք միմյանց «ն» տառով սկսվող բառով ենք դիմում, երբ ուզում ենք հավատալ, որ մենք նույնքան հզոր ենք, ինչպես այդ երգը կատարող տղաները: Ես ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում վիրավորել եմ իմ արարքով:

Միրան իմ լավ ընկերուհին է, և այն փաստը, որ նա սոցցանցի իր էջերում միամտորեն հրապարակել է նրան ուղարկած իմ հրավերը, վկայում է, որ մենք որևէ վատ ու անբարոյական բան նկատի չենք ունեցել, հետին միտք չենք ունեցել և չենք գիտակցել այդ ամենի հետևանքը: Ես անկասկած այս ամենից դաս քաղեցի և շնորհակալ եմ դրա համար: Այս աշխարհում չարն առանց այն էլ բավականաչափ է, խնդրում եմ՝ եկեք այստեղ չարին հանգրվան չտանք»,- գրել է ռուս ոճաբանը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:40, 5 հոկտեմբերի
Եգիպտոսն առանց զբոսաշրջիկների. Ինչպիսի տեսք ունի փարավոնների նավով շքեղ զբոսանքը Նեղոսի վրա14:21, 5 հոկտեմբերի

13:13, 5 հոկտեմբերի

12:33, 5 հոկտեմբերի
OnlyFans-ի աստղը խիստ պատասխանել է Փիթ Դևիդսոնին՝ կին ինֆլյուենսերներին ծաղրելու համար. «Թող ինքը փորձի»12:15, 5 հոկտեմբերի
Քայլի Ջենները խորասուզվել է էրոտիկ ֆենտեզիի մեջ. 29-ամյա աստղը անսպասելիորեն բացահայտել է իր նոր կիրքը11:39, 5 հոկտեմբերի
«Ես պետք է բուժվեի». Քիմ Քարդաշյանը խոստովանել է, թե ինչու է Քանյե Ուեսթից հետո տղամարդկանց հեռու պահել իրենից11:17, 5 հոկտեմբերի
ՀԴԲ տնօրենը նշանադրվել է քանթրի երգչուհու հետ10:50, 5 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը հերքել է սեռական կախվածության մասին լուրերը՝ իրեն անվանելով «վաթսունականների առողջ պրոդուկտ»10:29, 5 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր երեխաների համար հինգ դայակներից բաղկացած բանակ է վարձել09:00, 5 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում