Ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյին մեղադրել են գրագողության մեջ իր նոր՝ «Ջրի ձևը» ֆիլմի համար: Ամերիկացի դրամատուրգ, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Պոլ Զինդելի որդին հայտնել է, որ ֆիլմի սցենարն ակնհայտորեն գրված է իր հոր՝ «Թույլ տուր լսել քո շշուկը» (Let Me Hear You Whisper) պիեսի հիման վրա:
«Մենք ցնցված ենք այն բանից, որ խոշոր կինոստուդիան կարող է ֆիլմ նկարել, որն ակնհայտորեն նման է մեր հանգուցյալ հոր ստեղծագործությանը, եւ ոչ ոք դա չի նկատի ու չի դիմի մեզ՝ սցենարի իրավունքները գնելու նպատակով», - բրիտանական The Guardian պարբերականին ասել է կրտսեր Զինդելը:

Նշենք, որ մեքսիկացի ռեժիսորի ֆիլմը բավականին դրական արձագանքի է արժանացել կինոքննադատների կողմից (Rotten Tomatoes-ում ֆիլմի վերաբերյալ կարծիքների 92 տոկոսը դրական են), այն «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր յոթ անվանակարգերում, սակայն միան երկուսում մրցանակի արժանացավ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի և երաժշտության համար: Բացի դա, կինոպրոդյուսերների գիլդիան «Ջրի ձևը» տարվա լավագույն ֆիլմ է ճանաչել: Այն նաև ներկայացվել է բրիտանական BAFTA կինոմրցանակաբաշխությանը՝ մի քանի անվանակարգերում և, իհարկե, «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ 13 անվանակարգերում, այդ թվում՝ «լավագույն ռեժիսոր», «լավագույն դերասանուհի» և «լավագույն յուրօրինակ սցենար» անվանակարգերում: Ընդ որում՝ «Ջրի ձևը» համարվում է Ամերիկյան կինոակադեմիայի գլխավոր՝ «լավագույն ֆիլմ» անվանակարգի հավակնորդը՝ Մարտին Մակդոնահի ֆիլմի հետ միասին:
«Ջրի ձևը» ֆիլմն այն մասին է, թե ինչպես Սառը պատերազմի տարիներին համր մի աղջիկ որպես հավաքարար աշխատանքի է ընդունվում գաղտնի լաբորատորիաներից մեկում, որտեղ գիտությանն անհայտ երկկենցաղ արարածի են ուսումնասիրում: Իմանալով, որ հանուն գիտության պատրաստվում են սպանել այդ արարածին, աղջիկն օգնում է նրան փախչել: Ի դեպ, ֆիլմի սցենարը գրել է անձամբ դել Տորոն, ինչպես նաև Վանեսա Թեյլորը:
Փոլ Զինդելի պիեսը գրվել է 1969 թվականին և նույն տարի դրա հրման վրա համանուն հեռուստաֆիլմ է նկարահանվել, որի ռեժիսորն է Գլեն Ջորդանը: Ֆիլմի սցենարը նոյնպես գրել է դրամատուրգը: Այդ երկու ֆիլմերի սցենարներն իսկապես որոշակի նմանություն ունեն: Երկուսում էլ գլխավոր հերոսները աշխատանքի են անցնում ռազմական լաբորատորիայում, մտերմանում ուսումնասիրվող արարածների հետ և փրկում նրանց: Միայն թե Զինդելի պիեսում գիտնականների զոհը դելֆինն է, իսկ դել Տորոյի ֆիլմում՝ երկկենցաղ անհայտ ծագման արարածը:

Դրամատուրգի ժառանգների մեղադրական հայտարարությունից հետո կինոընկերությունը ստիպված էր արդարացնող պատասխան հայտարարություն անել. «Գիլյերմո դել Տորոն երբեք չի տեսել Զինդելի պիեսը և ոչ էլ դրա հիման վրա նկարահանված ֆիլմը... Եվ եթե դրամատուրգի ընտանիքը այդ կապակցությամբ հարցեր ունի, մենք պատրաստ ենք բանակցությունների նստել նրանց հետ»,- կինոընկերութան հայտարարությունը մեջբերում է The Hollywood Reporter-ը:
«Ջրի ձևը» ֆիլմի և Զինդելի պիեսի միջև նմանությունն առաջինը նկատել են Hollywood Nerd կայքի օգտատերերը: Դևիդ Զինդելը իր հայտարարության մեջ շնորհակալություն է հայտնել հոր երկրպագուներին այն բանի համար, որ իր ուշադրությունը սևեռել են երկու ստեղծագործությունների ակնհայտ նմանության վրա:

Դել Տորոյին արդեն մեկ անգամ մեղադրել են գրագողության մեջ մեկ այլ ֆիլմի առնչությամբ: Նրան մեղադրում էին «The Space Between Us» կարճամետրաժ ֆիլմի սցենարն կրկնօրինակելու մեջ, սակայն Նիդերլանդների կինոակադեմիան այդ երկու ստեղծագործությունների նմանությունը հերքող հայտարարություն էր արել՝ ասելով, որ դրանք միմյանցից տաբերվող ֆիլմեր են:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի
