Հանգստյան օրերին հայտնի է դարձել, որ երգիչ Դմիտրի Մալիկովը երկրորդ անգամ է հայր դարձել։ 47-ամյա երգչի ու նրանից յոթ տարով մեծ կնոջ որդին լույս աշխարհ է եկել Սանկտ Պետերբուրգի էլիտար կլինիկաներից մեկում։ Երեխան ծնվել է հունվարի 24-ին, նրան լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։ Մալիկովն ու նրա կինն արդեն 25 տարի միասին են։ Ամուսիններն ունեն 17-ամյա դուստր՝ Ստեֆանիան։ «Дни»-ն գրում է, որ երկրորդ անգամ հայր դառնալու համար երաժիշտը ստիպված է եղել կլորիկ գումար վճարել։
Մի քանի օր Մալիկովն առհասարակ չէր մեկնաբանում այդ տեղեկությունը, որը հասցրել էր լայն արձագանք ստանալ։ Ու միայն հունվարի 29-ի լույս գիշերն է երաժիշտը խախտել լռությունը։ Երկուշաբթի Դմիտրին 48 տարեկան է դառնում։ Նա իր երկրպագուներին ուղղված տեսաուղերձ է ձայնագրել՝ խոստանալով այսուհետ էլ զարմացնել իր ստեղծագործություններով։ Իսկ տեսահոլովակին կից Դմիտրին գրել է, որ տոնում է իր ընտանիքում տեղի ունեցած համալրումը։
Երգչի երկրպագուները նրա որդուն առողջություն ու երջանկություն են մաղթել։ Նաև բազմաթիվ ջերմ մաղթանքներ գրել Դմիտրիին։
«Երբ ես տեսագրում էի այս տեսանյութը, դեռ տեղի չէր ունեցել անցած տարվա իմ կյանքի կարևորագույն իրադարձությունը՝ որդուս ծնունդը։ Իսկ հիմա, երբ դա տեղի է ունեցել, ես շատ երջանիկ եմ։ Նույնն էլ Ձեզ եմ մաղթում։ Շնորհակալություն շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար։ Դրանք շատ ոգեշնչում են ինձ»,- հայտնել է Մալիկովը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը