Մի քիչ տրամադրություն բարձրացնելը մեզ չի խանգարի։ Պարզապես ցնցող նորություն է, դրանից մեր օրը միանգամից պայծառ երանգ կստանա :))) Ֆրանկֆուրտի դատարանը «թույլատրել է» հունական ընկույզներին ընկնել մեքենաների վրա, գրում է КП» -ն՝ վկայակոչելով The Local-ը։
Ֆրանկֆուրտի բնակչուհին փորձել էր փոխհատուցում պահանջել իր հարևանից իր մեքենային պատճառված վնասի համար, սակայն դատարանը վճռել է, որ նա իր պահանջը պետք է ծառերին ներկայացնի։
Մերժելով գերմանուհու հայցը՝ գերմանական դատարանը դրանով իսկ թույլատրել է հունական ընկույզներին ընկնել մեքենաների վրա։
2013-ին ուժեղ քամու ժամանակ կնոջ մեքենայի ծածկը վնասվել էր հարևանի բակում աճող ընկուզենու պատճառով։ Նրա խոսքով՝ տղամարդը ծառին չէր հետևում, ճյուղերն այնքան էին աճել, որ հայտնվել էին կնոջ բակի տարածքում։ Կինը դատական հայց է ներկայացրել Ֆրանկֆուրտի շրջանային դատարան` պահանջելով իրեն չորս հազար եվրոյի փոխհատուցում վճարել։ Գործը քննելուց հետո դատարանը որոշել է, որ կինն այդ պահանջները պետք է ոչ թե մարդկանց ներկայացնի, այլև ծառերին, որոնք չեն կարող պատասխանատվություն կրել «բնական փաստերի» համար։
«Ընկնող ընկույզներից բխող վտանգն ամբողջովին բացառելու համար պետք է կտրել ծառը կամ էլ այն պատել պաշտպանիչ ցանցով»,- ասվում է դատավճռում։
Հայցատուն ստիպված է ինքը վճարել դատավարության հետ կապված ծախսերը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը