Ուրիշ մարդկանց մասին ձեր դատողությունները սխալ են
Դուք երբեք չեք կարող հաստատ իմանալ, թե ինչ է զգում ուրիշ մարդը կամ ինչ ենթատեքստ են թաքցնում այս կամ այն իրադարձությունները։ Երբ դուք համարում եք, որ գիտեք ինչ-որ բան, ապա մտածեք, որ ձեր ենթադրությունները սահմանափակում են ձեր գիտելիքներով։ Նրանցից շատերը, որոնց դուք հաջողակ եք համարում, բացարձակապես դժբախտ են։ Նրանցից շատերը, որոնք, ձեր կարծիքով, ամեն բանի հեշտությամբ են հասնում, առանց ձեռքերը ծալելու աշխատում են, որպեսզի ստանան այն, ինչ ունեն։ Շատերը, ովքեր հարուստ են թվում, իրականում մինչեւ ականջները պարտքերի մեջ են խրված իրենց վատնողության պատճառով։ Նրանցից շատերը, որոնք հիմա ձեզ ծեր եւ ձանձրալի են թվում, ժամանակին նույնքան զիլ ու երիտասարդ էին, որքան դուք։
Դուք պետք է անհանգստանաք ոչ թե անհաջողությունների ու սխալների համար, այլ այն հնարավորությունների, որոնք բաց եք թողել, առանց փորձ իսկ կատարելու։ Ահա թե ինչն է Ձեզ վնասում ամենից շատ։
Եթե Դուք ջանաք, ապա հաջողություն կունենանք՝ անկախ արդյունքներից
Նույնիսկ սխալներից եւ անհաջողություններից դաս կքաղեք եւ նորից չեք կրկնի դրանք: Դրա համար էլ յուրաքանչյուր արդյունք դաս է, որը մեզ դարձնում է ավելի ուժեղ եւ իմաստուն:
Այնուամենայնիվ, կա միայն մի բան, որը դարձնում է երազանքը անիրականանալի` չփորձելը:
Արդյունքը, որին դուք ձգտում եք, կախված չի այն նրանից, թե ինչ եք Դուք պլանավորել կամ ինչ եք խոսել, ինչ եք անում: Ձեր արդյունքն այն է, ինչ Դուք իրոք փորձել եք անել եւ արել եք:
Համբերել՝ չի նշանակում սպասել եւ ոչինչ չանել
Համբերությունը ենթադրում է արդյունավետ գործելակերպ։ Դա նշանակում է, որ Դուք ներդնում եք բոլոր ջանքերը, գործածում բոլոր հնարավորությունները, երբ հասկանում եք, որ ձեր ծախսած ժամանակը եւ ջանքերը իզուր չէին, եւ այդ ամենին հնարավոր չէր հասնել ժամանակը եւ ջանքերը խնայելով:
Համբերությունը գիտակցումն է այն բանի, որ Ձեր կյանքի որակը ավելի մեծ նշանակություն ունի, քան այն քանակը, որով Դուք լցնում եք այն:
Համբերությունը Ձեր պատրաստակամությունն է երախտագիտությամբ ընդունելու այն, ինչ ունեք ներկայում. այն ժամանակը, երբ Դուք ցուցաբերում եք համառություն, ներդնում նպատակաուղղված ջանքեր՝ հասնելու Ձեր նպատակներին եւ երազանքներին:
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ