1.Չեմ վախենում որեւէ հարց տալուց
Նաեւ ինքս պատրաստ եմ պատասխանել ցանկացած հարցի: Երիտասարդ տարիներին մենք վախենում ենք պարզել այն, ինչ հասկանալի չէ, քանի որ չենք ուզում վախեցնել, լարել կամ վիրավորել տղամարդուն: Բայց հենց այդ անհստակությունն ու անորոշությունն էլ հետագայում վիրավորանք ու նստվածք է առաջացնոմ մեր հոգում: Ես այլեւս չեմ ուզում նման նստվածք կուտակել, դրա համար էլ ամեն ինչ ժամանակին պարզաբանում եմ:
2. Չեմ արդուկում տղամարդկանց վերնաշապիկները
Ես չեմ սիրում արդուկել: Ինձ համար նույնիսկ իմ վերնաշապիկներն արդուկելն է բարդ: Ես այլեւս տղամարդու համար չեմ անում որեւէ բան, ինչն ինձ համար տհաճ է: Եթե նա սիրում է ինձ՝ նա ինքը կարդուկի իր վերնաշապիկը:
3. Սեքսը սիրո հետ չեմ շփոթում
Սեքսը կարող է կապ ունենալ սիրո հետ, կարող է եւ չունենալ: Սերը ինձ համար սեփական վերնաշապիկը արդուկելն է, առավոտյան ինձ հետ միասին լռելը, որովհետեւ ես չեմ սիրում խոսել, իմ կատվի անունը հիշելը, նաեւ այն՝ թե քանի գդալ շաքարավազ եմ լցնում սուրճի մեջ, մայիսին թարմ, անձրեւից խոնավ վարդակակաչներ բերելը, անսարք ծորակը գալ ու լուռումունջ սարքելը: Եթե այդ ամենը չկա ու կա միայն սեքս, ուրեմն մենք ընդամենը սեքս է, ուրիշ ոչինչ:
4. Չեմ խանդում տղամարդուն նրա ընկերների կամ աշխատանքի հանդեպ
Կամ էլ անցած հարաբերություններից ունեցած երեխաների հանդեպ: Եթե տղամարդը սիրում է ինձ, նա ինձ համար ժամանակ կգտնի: Ինձ կընդգրկի իր խորհրդակցությունների, ուղեւորությունների, ընկերների հետ ֆուտբոլի կամ որդու հետ ձկնորսության ծանրաբեռնված գրաֆիկում: Իսկ ես չեմ խանդում, քանի որ ինքս էլ ապրում եմ հագեցած կյանքով: Եթե երկուսս էլ ժամանակ ենք գտնում իրար համար, ուրեմն ամեն ինչ լավ է: Եթե հարաբերությունների համար ժամանակ միայն ես եմ գտնում, իսկ տղամարդը այդ ընթացքում զբաղված է, ուրեմն ես պետք է ուրիշին փնտրեմ հարաբերությունների համար:
5. Չեմ ձգտում ավելի լավ տեսք ունենալ տղամարդու համար
Հակառակը ծանոթության պահին ես կարող եմ նույնիսկ ավելի վատ, ավելի կոպիտ, ավելի ցինիկ ու շիտակ լինել: Առանց կաշկանդվելու պատմել իմ խնդիրների ու դժվարությունների մասին: Նա, ում պետք է՝ միշտ ավելի խորաթափանց կգտնվի ու կնկատի ամեն ինչ: Իսկ եթե նրան պետք չի՝ կանցնի ձեր կողքով:
Աղբյուրը՝ Klubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու