Comedy Club-ը չէր հասցրել իր երկրպագուներին ուրախացնել նոր թողարկումով, որտեղ Տիմուր Բատրուդինովն ու Օլգա Բուզովան իրար սեր էին բացատրում, անմիջապես նոր սկանդալ է բորբոքվել, որի կենտրոնում շոուի ռեզիդենտներից մեկն է՝ Անդրեյ Սկորոխոդը։ Վերջինն իր Instagram -ում հրապարակել էր ֆոտոկոլաժ՝ այն մակագրելով այսպես․ «Մեծ դատաստանի օրը մոտենում է․․․ .», իսկ, ահա, օգտատերերից մեկը ստոր մեկնաբանություն էր հրապարակել, որի տակ Անդրեյը հավանում էր դրել։ Մեկնաբանը Բուզովային պոռնիկ էր անվանել, ինչը բարկացրել է Օլյային։
«Ես պաշտպան չունեմ։ Ես մենակ եմ։ Ու բոլոր խնդիրներս ինքնուրույն եմ լուծում։ Այսօր մի «տմարդ», որի հետ մենք նույն ալիքում ենք աշխատում, իրեն թույլ է տվել հրապարակավ վիրավորել ինձ։ Ցավոք, նրանք, ում ես համարում էի իմ ընկերները Comedy-ում, որևէ կերպ չեն արձագանքել այդ իրավիճակին։ Դրա համար էլ ես այդ հարցը դատարանի միջոցով կլուծեմ։ Ինձ պոռնիկ անվանել ու իմ երկրպագուներին վիրավորել՝ նրանց անվանելով տականք ու շուն, ես ոչ մեկին թույլ չեմ տա։ Ես կարող են ինչ-որ կերպ դիմանալ անձնական վիրավորանքներին, սակայն իմ երկրպագուներին ես թույլ չեմ տա վիրավորել։ ՈՉ ՄԵԿԻՆ»,- գրել էր Օլյան։
«Փողոցային շուն Գլեբատին իր բուրդն է թափ տվել, որպեսզի ազատվի այն ոջիլներից, որոնցով վարակվել է Бузовая 86 փողոցում։ Խղճուկների վրա ծիծաղելը ամենահին զվարճանքներից մեկն է։ Շնորհակալություն, որ թույլ եք տալիս ինձ զգալ սեփական գերազանցության այդ կենդանական զգացմունքը։ Ասես բոլորը ժանտախտով են հիվանդ, իսկ դու առողջ ես ու չես կարող հիվանդանալ։ Ինձ այս ֆոնին աստված եմ զգում»,- գրել է իր հերթին Անդրեյը Բուզովայի բաժանորդներին ուղղված մեկնաբանություններում։
Սկորոխոդի հետ միջադեպից հետո Տիմուր Բատրուդինովը գրել է․ «Օլյուս, մի մոռացիր, որ Comedy Club-ում բոլորս քեզ շատ սիրում ենք ու գնահատում ենք քո ինքնահեգնանքը։ Ես հենց նոր խոսում էի Անդրեյի հետ։ Բնականաբար, նա այդ հավանումը պատահաբար է դրել։ Նա ներողություն է խնդրում դրա համար։ Հիշիր, որ քո մասին մեր բոլոր կատակները ոչ մի դեպքում անձնական չեն։ Դու մեր շոու բիզնեսի ամենավառ կերպարն ես ու, բնականաբար, կատակների կեսը քո մասին է։ Հասկանում ես, երկրում քեզնից բացի ուրիշ ոչինչ տեղի չի ունենում։ Անձամբ ես եւս մեկ անգամ ներողություն եմ խնդրում, որ տեղի է ունեցել քեզ համար այդքան տհաճ իրավիճակ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն