Մի անգամ, շատ վաղուց, աչքիս մի արտահայտություն ընկավ, որ լավ սիրուհի դառնալու համար հարկավոր է սովորել մարմնավաճառներից: Նման եզրակացության են հանգել ամերիկյան գիտնականները: Իսկապես, մարմնավաճառները պրոֆեսիոնալ սրտակերներ են, եւ մենք, պարզ կանայք, նրանցից սովորելու բան ունենք: Եվ երբ գտնեմ իմ տղամարդուն, ցանկանում եմ նրա համար անկողնում անփոխարինելի լինել:
Չեմ ուզում հաշվի մեջ ներառել փողոցային էժանագին «աղջիկներին», այդ պատճառով որոշեցի ուշադրություն դարձնել միայն վարքագծի եւ կենսակերպի այն առանձնահատկություններին, որոնք իրենց զինանոցում ունեն մշտական քմահաճ հաճախորդներն ունեցող թանկարժեք մարմնավաճառները: Հենց նրանցից էլ ցանկանում եմ սովորել:
Ժամանակն է ամբողջ զգեստապահարանը փոխարինել նորով: Նորաձեւ նոր զգեստ հագնելիս մենք մասամբ ցանկանում ենք հարուցել թույլ սեռի մյուս ներկայացուցիչների նախանձը: Նույնիսկ եթե նորաձեւ կիսաշրջազգեստը չի ընդգծում մեր բարեմասնությունները, այլ հակառակը, թաքցնում է դրանք, մենք, միեւնույն է, հագնում ենք այն եւ գլուխ գովում ընկերուհիների առջեւ: Վերջ: Իմ նպատակը տղամարդն է: Իսկ դա նշանակում է, որ պետք է մեր սեքսուալությունն ընդգծող հագուստ ընտրել: Կազմվածքս թույլ է տալիս, այնպես որ մարմինը գրկող զգեստներ են անհրաժեշտ: Թող տղամարդիկ տեսնեն ջինսի մեջ պարփակված գեղեցիկ, քաղցր հետույքս, թող դիտեն խորը կտրվածքով շապիկներս:
Կընտրեմ նրբագեղ եւ սեքսուալ կոշիկ: Չէ՞ որ բազմաթիվ տղամարդկանց երեւակայությունում աղջիկը մնում է միայն բարձրակրունկ կոշիկներով, ուրիշ ոչինչ: Զուգագուլպաները, իհարկե, անբարոյական կերպարի հրաշալի լրացումը կդառնան:
Համացանցում սեքսի մասին հսկայական քանակությամբ գրականություն գտա: Տեխնիկան եմ ուսումնասիրելու: Տղամարդկանց դուր է գալիս բազմազանությունը, դուր է գալիս, երբ իրենց զարմացնում են: Հաճույք ստանալը միշտ լավ է, բայց զուգընկերոջ մասին մտածել նույնպես պետք է: «Անկողնում երբեք գարշելի խոսքեր չե՞ս ասել: Իսկ դու փորձիր, քո տղամարդու ականջին անառակ խոսքեր շշնջա, նրան անպայման դուր կգա»: Դե, դե... Հայելու առջեւ փորձեր կանեմ:
«Երեւակայիր, որ պոռնո-ֆիլմում եք նկարահանվում եւ տնքա այնքան բարձր, որքան կարող ես: Դա տղամարդուն գրգռում է»:
Ահա՛, միայն այդ էր պակաս...
«Վերացրու սեփական արտաքինի մասին բարդույթներդ: Կրքոտ սեքսի ժամանակ քո տղամարդը չի ուսումնասիրելու ցելյուլիտը, փոքրիկ կուրծքը կամ փորի վրա փոքրիկ ծալքը: Ամբողջությամբ տրվիր սեքսին, եւ դու ու քո տղամարդը հսկայական հաճույք կստանաք»: Ահա այս հատվածն ինձ դուր է գալիս:
Այս հատվածում, թերեւս, ամենից սուր հարցը օրալ սեքսն է: «Կարեւոր է քո տղամարդուն շոյելն ու այդ ցանկանալը: Միայն այդ դեպքում օրալ սեքսի քո կատարումը բարձունքի վրա կլինի: Համացանցում տարատեսակ ձեռնարկներ կարդալով, ընկերուհիների հետ շփվելով, պոռնո-ֆիլմեր դիտելով եւ սեփական տղամարդու հետ «մարզվելով» կարելի է սովորել նրան հաճույք պատճառել»: Միայն թե հայ տղամարդիկ օրալ սեքսից հետո ինձ, ամենայն հավանականությամբ, մարմնավաճառի տեղ կդնեն:
Ո՛չ, ես, իհարկե, կույս չեմ: Բայց ոչ էլ անառակ եմ եւ կրքոտ:
«Իրականություն դարձրու նրա սեքսուալ երեւակայությունները: Նրա համար անառակ ուսուցչուհի կամ ջերմությունը ստուգելու համար հիվանդասենյակ մտած բուժքույր դարձիր: Իսկ ո՞ւմ, եթե ոչ ձե՛զ հետ նա պետք է իրականացնի իր ֆանտազիաները»:
Ճիշտ է: Միայն հարկավոր է նախ գտնել նրան:
Մեկ տարի անց: Ինձ առավելագույնը մեկ տարի է անհրաժեշտ...
Լիլիթ
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով