Խնամված աղջիկը ենթադրաբար ավելի հաջողակ է հարաբերություններ կառուցելու գործում, այդ պատճառով սեփական տղամարդու համար իդեալական դառնալու ուղղությամբ առաջին քայլը սեփական կերպարի վրա ինտենսիվ աշխատելն է: Դա բոլորովին չի նշանակում, թե անհրաժեշտ է տոննաներով դիմահարդարում անել եւ դուրս չգալ գեղեցկության սրահներից: Մեջբերում իմ սիրած հեղինակներից մեկից. «Եթե աղջիկը գեղեցիկ մաշկ եւ մազեր ունի, ուրեմն արդեն ինչ-որ բանի հասել է կյանքում»:
Իդեալական աղջիկն իր տղամարդուց մի քիչ ավելի հիմար է, դա փաստ է (որը, ի դեպ, տղամարդիկ են հորինել): Թող որ այդպես լինի: Թույլ տուր, որ նա շարունակի իր մտավոր գերազանցության պատրանքն ունենալ, իհարկե` ոչ ի վնաս քո համբավի: Իմաստուն կինը հիմար կինն է: Այդպիսին է մեր փիլիսոփայությունը:
Ինչ էլ լինի, հարգիր սեփական տղամարդուն: Չարժե ուղղակիորեն մատնանշել նրա թերությունները, մանավանդ` դրանք քննարկել ընկերուհիների հետ: Նա քո ընտրությունն է եւ դու պիտի գնահատես նրան եւ առիթ չտաս կասկածելու քո զգացմունքներին: Սեքսուալ կարճ կիսաշրջազգեստի տեսքով խանդի թեթեւակի առիթը հաշիվ չէ: Հարգիր նաեւ նրա հոբբիները: Երբ նա հերթական անգամ պատրաստվում է մարզումների մեկնել, հիստերիկա մի սարքիր, որ սիրելին քեզ քիչ ժամանակ է հատկացնում, դու էլ նրա հետ գնա: Որպես գաղտնիք ասեմ (ինձ վրա եմ փորձել), որ բռնցքամարտի մարզումն ավելի շատ կալորիաներ է այրում, քան ցանկացած ֆիթնեսը: Գումարած` միասին երեկո անցկացնելու հրաշալի առիթ է:
«Սղոց» մի եղիր: Գիտե՞ս, թե տղամարդկանց մեծամանությունը ինչ է ստիպված լինում ամեն օր լսել իր կեսերից, ոտքը շեմքից հազիվ ներս դրած: Որ քիչ փող է վաստակում, որ գուլպաներն էլի այս ու այն կողմ է նետել, որ դարձյալ նրա բջջայինի ռինգթոնն է միացել ու ընդհանրապես այդ սվիտրով հիմարի տեսք ունի: Ուրեմն նրա համար նորմալ սվիտր ընտրիր: Սենյակում բասկետբոլի զամբյուղի նման մի բան կախիր (միայն թե պաշտպանական ցանցով), թող գուլպաներն այնտեղ նետի, գոնե նույն տեղում կլինի, իսկ ռինգթոնը… այնպիսի մանրուք է: Ի վերջո քո ընկերը/ամուսինը եւս հիացած չէ ձեր ընդհանուր համակարգչի աշխատանքային սեղանին հերթական «վանիլից», բայց նա իր պահանջները չի բարձրաձայնում:
Սկզբունքորեն տղամարդու համար իդեալական աղջկա ամբողջ ցուցակը կարող է ձեւակերպվել երեք բառով. գեղեցիկ է, ճաշ է եփում, լռում է: Հա, քիչ էր մնում` մոռանայի. նա հոյակապ է սեքսում, այ հիմա արդեն վերջ: Իսկ եթե շատ բծախնդիր է, նրան մի ասացվածք հիշեցրու. իդեալ ես ուզում, համապատասխանիր դրան:
Աղբյուրը` La Viva.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»