Եղի՛ր կանացի եւ սեքսուալ
Կնոջ մասին տղամարդն իր առաջին տպավորությունը ձեւավորում է վիզուալ ինֆորմացիայի հաշվին։ Խոսքը ոչ այդքան սանրվածքի կամ հագնվելու ոճի մասին է, թեպետ դրանք, անխոս, կարեւոր են, որքան կանացիության եւ գաղտնի սեքսուալության։ Թեթեւ քայլվածք, գեղեցիկ կեցվածք, մեղմ ժեստեր, պայծառ ժպիտ, փայլող աչքեր, սրան այն բաներն են, որոնք տղամարդիկ հմայիչ կնոջ անբաժան մասն են համարում։ Դրան գումարած՝ աղջիկը պետք է ունենա խնամված մաշկ, գեղեցիկ եւ մաքուր մազեր, առողջ, կոկիկ եղունգներ։ Հենց այս չափանիշներն են տղամարդու մոտ ենթագիտակցորեն ստեղծում անհավանական սեքսուալ հմայք։
Եղի՛ր բնական եւ չափի մեջ
Առաջին կետից սահուն կերպով անցում ենք կատարում երկրորդին, քանի որ կանացիությունը եւ բնականությունը տղամարդկանց գիտակցության մեջ գրեթե անբաժանելի հասկացություններ են։ Տղամարդկանց գրեթե 90 տոկոսը, որոնք մասնակցել են գրավչության մասին հարցումներին, խոստովանել են, որ նախընտրում են բնական գեղեցկությունը։ Ավելին՝ նրանք բառացիորեն ատում են կոսմետիկան, հատկապես այն, որը խանգարում է վայելել կնոջ բնական գեղեցկությունը։ Առաջին հերթին սա վերաբերում է շրթներկին եւ փայլին, որոնք տղամարդիկ, մեղմ ասած, հաճույքով չեն ուտում համբուրվելիս։ Տղամարդիկ չեն սիրում նաեւ կանացի գեղեցկության այնպիսի անբաժանելի ատրիբուտներ, ինչպիսիք են տոնային քսուքը, ստվերաներկը, մազերի լաքը, սուր բույրով օծանելիքը։ Սրանցից առաջին երկուսը հաճախ են կեղտոտում հագուստը, իսկ երրորդը կեղծամի տպավորություն է ստեղծում, վերջինն էլ առհասարակ վանում է։ Եզրակացությունը պարզ է. ավելի քիչ դեկորատիվ, ավելի շատ խնամքի կոսմետիկա։ Այդ պատճառով փողը ծախսի՛ր լավ դիմակների, քսուքների եւ պրոցեդուրաների վրա, որոնք կարող են բարելավել քո մաշկի եւ մազերի վիճակը։
Կին–գաղտնիք եղի՛ր
Ամեն տղամարդ իր ներսում որսորդ/նվաճող/ասպետ է, որը ձգտում է նվաճել եւ գրավել։ Եվ եթե նրա առաջ «բաց գիրք» է, եւ բոլոր գաղտնիքներն արդեն բացահայտված են, ապա շատ շուտով նման կինը տղամարդու կձանձրացնի։ Թող քո տղամարդը նորից ու նորից բացահայտի քեզ մեջ նոր հետաքրքիր սահմաններ, որոնց գոյության մասին նա երբեք չի էլ կասկածել։ Միայն թե զգույշ եղիր եւ չափը մի՛ անցիր. գլուխկոտրուկ-կնոջից տղամարդիկ փախչում են ավելի արագ, քան «կարդացած գրքից»։
Եղի՛ր բաց եւ պոզիտիվ
Դրական տրամադրությունը եւ նոր բաների համար բաց լինելը երկու որակ են, որոնց առկայությունը տղամարդիկ պարտադիր են համարում սիրելի կնոջ բնավորության մեջ։ Դա չի նշանակում, որ քեզ չի կարելի լացել եւ բողոքել սիրելին, որ խնդիրներ ունես։ Ուղղակի դա պետք չէ հաճախ անել, այլ միայն այն դեպքերում, երբ դրա կարիքն իրոք կա։ Փոքր դժվարությունները դիմավորի՛ր ժպիտով եւ մարտական տրամադրությամբ։ Նման մոտեցումը ոչ միայն կօգնի քեզ նվաճել տղամարդուն, այլ նաեւ կուժեղացնի քո սթրեսադիմացկունությունը։
Անկե՛ղծ եղիր
Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչպես դուր գալ տղամարդուն եւ մեկընդմիշտ նվաճել նրան։ Անկե՛ղծ եղիր նրա հետ անկողնում։ Խոսքը ձեր սեռական հարաբերությունների անկեղծության մասին է։ Տղամարդիկ տանել չեն կարողանում կանացի կեղծավորությունը, հատկապես երբ նրանք տարբեր բաներ են ձեւացնում։ Եվ եթե դու կարծում ես, որ օրգազմ կամ ցանկություն ձեւացնելով՝ դու կպահպանես ձեր հարաբերությունները, ապա չարաչար սխալվում ես։ Տղամարդը միշտ զգում է, թե երբ է կինը «խաղում»։ Զուգընկերոջ հետ վստահելի հարաբերություններ կառուցի՛ր, միշտ բարձրաձայնի՛ր քո զգացմունքների մասին, հետաքրքրվ՛ր նրա ֆանտազիաներով։ Միայն թե դա նրբանկատ արա եւ համապատասխան պահին։
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է