Նորություն, որն ունակ է երկուշաբթի ուժ հաղորդել մեր երկրագնդի արական կեսին :)
Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհի Բլեք Չայնան ներկայացել է համարձակ ֆոտոշարքում։
Չայնան իր Instagram-ում հրապարակել է մի շարք լուսանկարներ, որտեղ կարմիր ներքնազգեստով է։
29-ամյա մերկապարուհին իր 14 մլն բաժանորդներին է ներկայացել սպիտակ բազմոցին պառկած։
Նշենք, որ մինչ Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհու շուրջ սեքս սկանդալը շիկանում է՝ մերկապարուհին հաջողացրել է հայտնվել պապարացիների տեսադաշտում նոր երկրպագուի հետ։ Բլեք Չայնային նկատել են Լոս Անջելեսում՝ Dolce&Gabbana-ից 1200 դոլարանոց կոշիկով։ Չայնային ընկերակցում էր թեքսասցի 18-ամյա ռեփեր YBN Almighty Jay-ը։
Հիշեցնենք, որ արդեն ավելի քան մեկ շաբաթ արևմտյան լրատվամիջոցներում բորբոքվում է սկանդալ Չայնայի՝ համացանցում հայտնված սեքս տեսագրությունների շուրջ։ Թե ով է հրապարակել տեսանյութերը՝ հասկանալի չէ։ Ռոբ Քարդաշյանին ոչ ոք չի կասկածում, քանի որ տեսանյութը ձայնագրվել է նրա ու Չայնայի բաժանումից հետո։
Տեսանյութում Չայնան սեքսով է զբաղվում իր նախկին բոյֆրենդ Մեչիի հետ։ Ինքը՝ Մեչին (Ռոբը Չայնայից բաժանվել էր հենց նրա հետ Չայնայի դավաճանության պատճառով) հայտնել էր լրագրողներին, որ անցած տարվա օգոստոսից հետո Չայնայի հետ չի հանդիպել։ Նա հաստատել է, որ տեսանյութում ինքն է, բայց նշել է, որ տեսագրությունն արվել էր հենց Չայնայի հեռախոսով, իսկ ինքը երբեք դրա պատճեն չի ունեցել։ Մեչին շտապել է դատի տալ Չայնային տեսանյութի հրապարակման համար, Չայնան էլ իր հերթին է ոստիկանություն դիմել՝ պարզելու համար, թե իր բազմաթիվ սիրեկաններից որ մեկն է պատճենել տեսանյութն ու հրապարակել այն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)