Խոսեք մարմնով
Դիրքեր, ժեստեր, ձեռքերի, ոտքերի, գլխի դիրք. այս ամենը մարմնի լեզուն է, որը մանրամասն մտածված բառերից էլ խոսում է: Թուլացեք եւ մարմնով «զրույց սկսեք»: Տղամարդը պետք է բաց դիրք տեսնի, ուղիղ կեցվածք, թեթեւակիորեն մի կողմ թեքված գլուխ (հետաքրքրվածության դիրք) եւ վստահ դրված ձեռքեր: Հենց ձեռքերն են ամենից հաճախ մատնում հուզմուքը: Դրանք ինչ-որ բանով զբաղեցրեք. խաղացեք գավաթի հետ, գայթակղիչ շարժումով հպվեք ձեր մազերին կամ դեմքին:
Գայթակղեք հագուստով
Ինչպե՞ս հագուստի օգնությամբ տղամարդուն ստիպել առաջին քայլն անել: Ավելի՞ մերկանալ: Ո՛չ: Խորը դեկոլտեն եւ գոտի-կիսաշրջազգեստն ավելի շուտ անպարկեշտ մտքերի տեղիք կտան: Ժամանակակից տղամարդուն կարելի է գրավել միանձնուհու հագուստով: Իսկ եթե խիստ, բայց նրբագեղ հագուստին ավելացնեք ժանյակի կամ շրջազգեստի բացվածքով, անպայման կկարողանաք արթնացնեք նրա «հիմնական բնազդը»:
Հպվեք հայացքով
Հայացքը զանգվածային ոչնչացման զենք է: Եվ քանի որ ձեզ պետք է միայն մեկ տղամարդ, ապա միայն նրան նայեք, եւ միայն գրգռող կիսաժպիտով: Խաղացկուն-ամոթխած հայացքն իսկական արվեստ է: Մի քանի վայրկյան ձեր հայացքը պետք է կանգ առնի տղամարդու դեմքին, աչքերին եւ շուրթերին: Հետո հեռացրեք աչքերը եւ նորից (այս անգամ ՝ ավելի համարձակ) հայացքով հպվեք նրան:
Հպվեք զգացմունքներով
Եթե տղամարդն արդեն ուշադրություն է դարձրել ձեզ, արդյունքն ամրապնդեք անսպասելի հպումով, որը կարելի է «կազմակերպել» որեւէ առարկայի վայր ընկնելով: Նրա մեջ զգացմունք արթնացրեք «պատահական» հպումով: Զգացմունքը շատ ինտիմ բան է:
Նվաճեք թուլությամբ
Որքան ձիաուժ կա կանացի թուլության մեջ: Ձեզ թուլություններ թույլ տվեք, եւ դրանք կարող են ուժ դառնալ՝ ունակ տղամարդուն ստիպելու, որ առաջին քայլն անի: Ներկայացեք որպես փխրուն, օգնության եւ պաշտպանության կարիք ունեցող կին: «Սխրանքի» համար իրավիճակ ստեղծեք, թող ձեր հերոսը ձեր կողքին իրեն կարեւոր եւ հարկավոր զգա:
Խաղացեք բնազդների հետ
Տղամարդու մեջ որսորդի բնազդն արթնացրեք: Թող նա մի պահ զգա, որ նվաճել է ձեզ եւ մտածի, որ ինքը լավագույնն է: Հաջորդ դրվագում կարճ ժամանակով փոխեք ձեր հետաքրքրությունը եւ այլ տղամարդկանց թույլ տվեք ձեզ ուշադրությամբ շրջապատել: Յուրաքանչյուր տղամարդ էությամբ նվաճող է: Տղամարդու համար հաճելի կլինի դառնալ այն կնոջ ընտրյալը, որը հաջողություն է վայելում տղամարդկանց շրջանում:
Աղբյուրը՝ Elle
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է