«Մամայի տղա»՝ պարտավորությունների հետ կապված համատարած խնդիրներ
Բոլորս էլ ժամանակին հանդիպել ենք նման տղաների։ Նա ոչ մի կարեւոր որոշում չի կայացնում առանց իր մոր մասնակցության կամ խորհուրդի։ Բայց «մամայի տղաները» կարող են ունենալ նաեւ տղաների մյուս տեսակներին բնորոշ գծեր։ Օրինակ պարտականությունների հետ կապված նրանց խնդիրների պատճառը կարող է այն լինել, որ նա նման պարտականություններ արդեն ունի՝ իր մոր հանդեպ։ «Մամայի տղային» ճանաչելը շատ հեշտ է՝ նրա մա՛յրը, այլ ոչ թե դուք եք նրան օգնում ընտրել նոր տուն ու հագուստ, ու նրան միայն մոր, այլ ոչ թե ձեր կարծիքն է հետաքրքրում։ Ու եթե մայրը ստիպված է ամեն ինչ թողնել ու որդու մոտ գալ միայն որովհետեւ նա հիվանդացել է, իսկ նա արդեն 30-ամյա հասուն տղամարդ է, ապա կարող եք վստահ լինել, որ դուք հենց նման տղամարդու հետ գործ ունեք։ Հնարավորինս արագ ազատվեք նրանից, եթե չեք ուզում ամբողջ կյանքում նրա հագուստը լվանալ ու նրա խնդիրները լուծել։
«Պարտավորություններ չսիրող տղամարդ»՝ նա երբեք ոչ մի պարտականություն չի ստանձնի
Կանա՛յք, դուք հավանաբար այս մասին արդեն լսել եք։ Եւս մեկ անգամ լսեք։ Եթե նա ասում է, որ չի ուզում որեւէ պարտավորություն, ուրեմն նա գիտի, թե ինչ է ասում, ու դուք պետք է հարգեք նրա որոշումը։ Դուք չեք կարողանա փոխել նրա մտածելակերպը։ Չարժե հանուն դրա նրա հետ լինել ու սպասել, որ նա վերջապես կփոխվի։ Ես շատ կանանց գիտեմ, որոնք նման տղամարդկանցից հեռացել են ու հետագայում գտել իրենց կյանքի իսկական սերը։ Դրա համար էլ հրաժեշտ տվեք նման տղամարդուն ու շարժվեք առաջ։
«Խաղացող»՝ նա չի փոխվի ու չի ցանկանա պարտականություններ ստանձնել
Այդ տղային միայն մեկ բան է պետք ՝ խաղ։ Եթե նա այնուամենայնիվ ամուսնանա ձեզ հետ, նա կշարունակի խաղալ ու ձեզ դավաճանել բոլորի հետ անխտիր։ Նրան լուրջ հարաբերություններ պետք չեն, այսինքն ձեզ նույնպես նման մարդու հետ դրանք պետք չեն, դա ժամանակի վատնում է։ «Խաղացողին» կարելի է հեշտությամբ ճանաչել նրա ֆեյսբուքյան էջով, որտեղ նա անընդհատ հրապարակում է լուսանկարներ տարբեր կրքոտ կանանց հետ։ Տեսնում ե՞ք՝ նա արդեն ձեր լավագույն ընկերուհուն է սիրահետում։ Անհապաղ ազատվեք այդ տղայից ու դրա հետ կապված բոլոր խնդիրներից։
«Ինքնասիրահարված»՝ նույնիսկ ցանկության դեպքում նա չի կարողանա պարտականություններ ստանձնել
Դուք հաստատ նախկինում հանդիպել եք նման տղամարդկանց՝ գեղեցիկ տղաներ՝ սոցիոպատներին բնորոշ խառնվածքով։ Նրանց հեշտությամբ կարելի է շփոթել խաղացողի կամ որեւէ այլ կատեգորիայի տղամարդու հետ, բայց մեկ կարեւոր տարբերություն՝ ինքնասիրահարվածը շատ լուրջ հարաբերություններ ունի․․․ ինքն իր հետ։ Ու այդ հարաբերություններում ձեր, ձեր պահանջների կամ խնդիրների համար բացարձակ տեղ չկա, քանի որ նա զբաղված է բացառապես ինքն իրենով։ Ու ցավոք, դա երբեք չի փոխվի։
«Տարօրինակ»՝ նա կարող է ձգտել պարտավորությունների, բայց ոչ մոտ ապագայում
Կանանց մշտապես տարօրինակ են անվանում, բայց բանն այն է, որ տղամարդիկ էլ են այդպիսին, եթե ոչ ավելի սարսափելի։ Ու եթե դա համադրվում է անվճռականության հետ, ապա խնդիրները բազմապատկվում են։ Դուք երբեք չեք կարողանա նման տղամարդուն լուրջ վերաբերվել։ Նա այն տեսակի տղամարդկանցից է, որոնց հետ հարաբերությունները նամակագրությունից այն կողմ չեն գնում։ Տարօրինակ տղամարդը բացահայտ խոստովանում է, որ դուք իրեն շատ դուր եք գալիս, բայց նա երբեք ազատ ժամանակ չի գտնի իսկական ժամադրության համար։ Հնարավոր է ՝ նա դեռ չգիտի, թե ինչ է ուզում կյանքում, չնայած արդեն 40-ն անց է։ Օրինակ նա ուզում է ձեզ հետ զբոսնելու գնալ, բայց չի կարողանում որոշել, թե ուր՝ կինոթատրոն, թե ռեստորան։ Այո, նման տղան ձեզ արագ կհոգնեցնի։ Հեռացեք նրանից, քանի որ նա դժվար թե կարեւորի ձեզ հետ հարաբերությունները։
Աղբյուրը՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ