Մեդիտացիա
Քնի հետ կապված խնդիրների առաջին պատճառը սթրեսն է։ Մենք նյարդայնանում ենք աշխատանքի, հարաբերությունների կամ առողջության հետ կապված խնդիրներից։ Մեդիտացիան բոլորովին նոր աշխարհ է։ Այնտեղ դուք պետք է անջատեք ձեր ուղեղը, հատկապես եթե քնի հետ կապված խնդիրներ ունեք։
Մեր ուղեղը շատ է մտածում ու սովորաբար մենք նույնիսկ չենք գիտակցում, թե ինչպես է դա տեղի ունենում։ Բայց մեր մտքերն օժտված են ուժով , ու երբեմն դրանք կարող են վերածվել սթրեսային բացասական մտքերի ու կառավարել մեզ։ Մեդիտացիան մեզ հզոր գործիքներ է տալիս մեր միտքը կառավարելու համար։ Կառավարելով մեր միտքը, մենք կարող ենք կանխել բացասական մտքերն ու պոռթկումները ու ազատել կյանքը սթրեսից։
Կազմակերպման ուժն ու դրական մտածողությունը
Մինչև քնելը կազմեք բոլոր այն հրաշալի բաների ցանկը, որոնք ձեզ հետ տեղի են ունեցել օրվա ընթացքում։ Հայտնի է, որ երախտագիտության արտահայտումը լավացնում է քունը։ Նաև կազմեք ցանկ, թե ինչ եք ուզում անել հաջորդ օրը։ Կենտրոնացումը երաշխավորում է հաջողությունը։
Ֆիզիկական վարժություններ արեք
Դուք պետք է ծախսեք ձեր էներգիան։ Ֆիզիկական վարժությունները լավացնում են ձեր վիճակն օրվա ընթացքում ու օգնում քնելուն։ Ես հատկապես խորհուրդ եմ տալիս յոգան։ Զբաղվեք յոգայով վաղ առավոտյան կամ ճաշից հետո, որպեսզի օրգանիզմը քնից առաջ ավելորդ չխթանեք։
Բավականաչափ ջուր խմեք
Բավականաչափ ջուր խմելը շատ կարևոր է թե օրվա ընթացքում, թե քնից առաջ։
Խմեք լիցքաթափող թեյ։ Ես սիրում եմ հանգստացնող թեյ խմել քնելուց առաջ։ Հենց միայն բույրը լիցքաթափում է։
Շուտ արթնացեք
Սա հաջողության գաղտնի բաղադրիչներից է։ Եթե ուզում եք հաջողության հասնել ու լինել կազմակերպված՝ շուտ արթնացեք։ Ամեն օր ես փորձում եմ արթնանալ 5։30-ին, մի ժամ գրում եմ, շներին տանում զբոսնելու, նախաճաշ պատրաստում, հետո նոր պատրաստվում աշխատանքի գնալ։ Ես չեմ կարող անգամ նկարագրել այդ սովորության առավելությունները։
Պառկեք քնելու նույն ժամին ու արթնացեք նույն ժամին
Այո, նույնիսկ հանգստյան օրերին։ Փորձեք պահպանել քնի ռեժիմը միշտ՝ թե աշխատանքային, թե հանգստյան օրերին։
Շատ ծիծաղեք
Ծիծաղն ու հումորը վանում են սթրեսն ու ձեզ ավելի լավատես դարձնում։ Այդքան լուրջ մի ընկալեք կյանքը։
Ձեր նպատակների ցանկը կազմեք ու փակցրեք ձեր մահճակալի մոտ
Այսպիսով, առաջինը, ինչ կտեսնեք առավոտյան, երբ արթնանաք, կլինի ձեր անելիքների ցանկը։ Եթե ուզում եք որևէ նպատակ իրականացնել, այն գրեք մեծ տառերով ու ամեն առավոտ կարդացեք։ Հին գաղտնիք է՝ այն ինչ դուք տիեզերք եք ուղարկում, ձեզ է վերադառնում։ Ես դա փորձել եմ, ու համոզվել, որ իրականում դա այդպես է։
Քնի առավելությունը միայն այն չէ, որ դուք ազատվեք աչքերի տակի կապտուկներից։ Քնից առաջ ձեր սովորությունները ձեր ընդհանուր կյանքի կարևոր բաղադրիչն են։ Ձեր լավագույն «ես»-ը ձեր կողքին է, պարզապես այն կարող է թաքնված լինել քնի պակասի մշուշի մեջ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»