Ընկերը նա է, ով Ձեզ օգնության կհասնի դժվար պահին, ինչ էլ որ պատահի: Եթե Ձեր կյանքում վայրիվերումներ են` մեկ վերեւ, մեկ` ներքեւ, ո՞վ պիտի անհանգստանա Ձեր մասին: Դժվա՞ր է իսկական ընկերներ գտնելը: Ընկեր ձեռք բերելը սովորական աշխատանք չէ: Ահա երեք միջոց, թե ինչպես սովորեք ընկերներ ձեռք բերել, երբ նրանք իրոք պետք են Ձեզ:
Առաջին միջոց. Անկեղծություն
Այս միջոցով ընկերներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ բաց եւ ուղղամիտ լինել: Միայն ժամանակը կհուշի, թե ով կմնա Ձեզ հավատարիմ որոշ ժամանակով կամ ամբողջ կյանքում: Ընկերներ ձեռք բերել հնարավոր է այն դեպքում, երբ մենք ավելի շատ ենք տալիս, քան ընդունում ենք: Ընկերությունն առաջանում է տարբեր պատճառներով: Եվ այդ ընկերության տեւողությունը կախված է տարբեր փորձություններից: Հիասթափությունը նրանից, ինչ սպասում էիք ընկերներից, ավերում է ընկերությունը: Ձեզ թույլ տվեք բացվել ուրիշին ճանաչելու համար: Դա ձեզ գուցե սովորեցնի ընկերներ ձեռք բերել: Իսկական ընկերության կարող է տանել միայն անկեղծությունը. որպեսզի կարողանաք ընկեր դառնալ, չարժե ձեզ սահմանափակել փոխհարաբերություններում:
Երկրորդ միջոց. կարողացեք տարբերել
Երկրորդ միջոցի դեպքում Ձեզ խորհուրդ ենք տալիս կարողանալ տեսնել տարբերությունը ընկերոջ եւ մտերիմի միջեւ: Այն գործընկերները, որոնց հետ աշխատում եք կամ սովորում դպրոցում, մտերիմներ են կամ ծանոթներ: Ծանոթությունից մինչեւ ընկերություն հատուկ փոխհարաբերություն է անհրաժեշտ:
Հատուկ փոխհարաբերությունները համատեղ փորձի ձեւ են ստեղծում: Օրինակ, օգնությունը հնարավոր է, եթե Դուք տեսնում եք մեկին, որը դժվար վիճակում է եւ դուք նրբորեն մատնանշում եք այդ խնդրի լուծումը: Ընկերությունն ինչ-որ մեկին հնարավորություն է տալիս փոխհարաբերություններ ապահովել առանց ավելորդ պարտավորությունների: Ընկերության հիմքն անկեղծ աջակցությունն ու կանոնավոր շփումն է: Աջակցությունը կընդունվի, եթե այն իրոք անհրաժեշտ էր: Ընկերությունը անկեղծ շփում է ենթադրում: Իսկական ընկերությունը մարդու գիտակցված պահվածքն է: Եվ շատ շուտով Դուք կհասկանաք այդ բեռն ու ծանրությունը:
Հիշեք, որ ընկերը, որին Դուք փնտրում եք, պիտի Ձեզ հետ ընդհանուր հայացքներ եւ արժեքներ ունենա: Ձեզ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես սովորեք ձեռք բերել ճիշտ ընկերներ, որոնք հարմար են ձեզ:
Երրորդ միջոց. պատրաստակամություն
Երրորդ միջոցը պատրաստակամությունն է թույլ տալու, որ ընկերությունը զարգանա: Միայն այն դեպքում ընկերությունը կսկսի ամրանալ, եթե ամեն քայլը յուրաքանչյուրի համար կարեւոր դառնա:
Ամեն մարդ իր մոտեցումն ունի ընկերությանը եւ թե ինչ է սպասում ընկերությունից: Այդ թեմային հաճախ չեն անդրադառնում եւ քննարկում, եթե իհարկե դա չի վերաբերում կոնֆլիկտային իրավիճակի: Դա տեղի է ունենում ընկերական հարաբերությունների զարգացման սկզբնական փուլում: Արժեքների եւ կարծիքների տարբերությունները հզոր հակազդեցություն են առաջացնում: Նման հակազդեցությունը բնական է, չէ որ մենք տարբեր ենք եւ մենք բոլորս տարբեր հայացքներ ունենք կյանքի տարբեր ոլորտներին: Ընկերներ ձեռք բերելը չի նշանակում, թե Դուք պիտի ընդհանուր կարծիք, որակներ եւ արժեքներ ունենաք:
Աղբյուրը՝ womanart.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը