Այս օրը մի տեսակ թրամփյան է ստացվում:))) Սովորաբար առավոտը սկսվում է Քիմ Քարդաշյանի մասին նորություններով, իսկ այսօր բոլոր արտասահմանյան պարբերականների հրապարակումները մեկ այլ աստղի են նվիրված՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Մինչ լրատվամիջոցներում բուռն քննարկվում է Սպիտակ տան այս տարվա ինտերնների լուսանկարը, համացանցում լիաթոք ծաղրում են Դոնալդ Թրամփի հրաժեշտը հաղորդակցության հարցերով նրա օգնականուհու՝ 29-ամյա Հոուփ Հիքսի հետ։
People-ը գրում է, որ Դոնալդ Թրամփը հրաշալի էր վերաբերվում իր օգնականուհուն, Հոուփը նաև լավ հարաբերություններ ուներ Իվանկայի հետ։ Չնայած լուրեր էին պտտվում, որ նախագահը կարծես անտարբեր չէ իր երիտասարդ օգնականուհու հանդեպ, ինչը դուր չի եկել Մելանիային, բայց այդ ամենը անդրկուլիսյան լուրեր են, իսկ մենք հիմա կխոսենք այն մասին, թե ինչ հուզիչ ձևով է Դոնալդը հրաժեշտ տվել իր օգնականուհուն։
Ու ինչ մեմեր են տարածվել համացանցում դրանից հետո։
«Ես քեզ 130 000 դոլար կվճարեմ (ակնարկ պոռնոդերասանուհու հետ Թրամփի սկանդալային հարաբերություններին, որին 130 հազար դոլար էին վճարել լռության դիմաց) ու քեզ Իվանկա կանվանեմ»,- ասվում է մեմերից մեկում։
«Չեմ ուզում, որ հեռանաս»,- գրել է մեկ ուրիշ օգտատեր։
«Տհաճ է տեսնել, թե ինչպես ես հեռանում, բայց ես սիրում եմ նայել քո հետևից, երբ դու հեռանում ես»,- մեկնաբանել է հրաժեշտը մեկ այլ օգտատեր։
«Հետաքրքիր է, իսկ նա տղամարդկանց նույնպե՞ս համբուրում է հրաժեշտ տալիս»,- գրել է օգտատերերից մեկը։
«Ղեկավարը չպետք է այդքան նուրբ համբուրի իր աշխատակցին»,- իր կարծիքն է հայտնել մեկ ուրիշը։
«Բաց թող ինձ։ Ես քեզ հետ չեմ դիտի «Գեղեցկուհին ու հրեշը»,- ծաղրել է մեկ այլ օգտատեր։
Իսկ մեկն էլ հրապարակել էր Goldfinger երգի տեքստը։
Աղբյուրը, լուսանկարները ու տեսանյութը՝ People, Time, The Guardian
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է