Երեկ Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին, նրա դստեր՝ Դրիմ Ռենեի մայրը, մերկապարուհի Բլեք Չայնան վիճաբանության մասնակից է դարձել Լոս Անջելեսում։ Նա ընկերուհիների հետ միասին գնում էր «Վեց դրոշ» ժամանցային հայտնի պուրակը։ Ինչ-որ կին սկսել է վիճել Բլեքի ընկերուհու հետ, որից հետո կանանց միջև քաշքշոց է սկսվել։
Իսկ այսօր հայտնի են դարձել սկանդալի մանրամասները։ Չայնան ոչինչ չի մեկնաբանել, իսկ ահա այն կինը, որի վրա հարձակվել էր Բլեքը, իր Twitter-ում երկար ու զգացմունքային հաղորդագրություններ է հրապարակել։
Ականատեսների խոսքով՝ կինը մոտեցել էր մանկասայլակին, որը դայակն էր բռնել, ու տեսնելով Դրիմին՝ բացականչել էր․ «Ինչ սիրուն երեխա է», հետո բռնել էր երեխայի ձեռքը։ Հենց դա էլ կատաղեցրել էր Չայնային, որը մոտակայքում էր գտնվում։ Բլեքը կորցրել է ինքնատիրապետումը, մոտեցել է կնոջն ու սկսել բղավել նրա վրա։ Իսկ վերջինն էլ, ի պատասխան, Չայնային անվանել է «առնետ», ինչը վերջնականապես հունից հանել է պարուհուն, որին փորձում էին հանգստացնել նրա թիկնապահները։
«Ես չգիտեի, որ դա Չայնայի երեխան է։ Ես մոտեցա մանկասայլակին, շոյեցի երեխային։ Չայնան չգիտեմ որտեղից վազելով եկավ ու սկսեց բղավել․ «Երեխային չդիպչե՛ս»։ Հետո ես հեռացա, իսկ նրա ընկերուհիներից մեկը մոտեցավ ու ասաց, որ Չայնան ուզում է իմ հետույքը պատռել, քանի որ ես դիպչել եմ նրա երեխային։ Հետո Չայնան մոտեցավ ինձ, ես ներողություն խնդրեցի նրանից, որ դիպչել եմ նրա երեխային, հարցրեցի՝ արդյոք նա դրա հետ կապված խնդիրներ ունի։ Ու ասացի, որ եթե նա ուզում է ինձ ծեծել, ապա ես նրան այնքան կծեծեմ, մինչև նրա միջից կհանեմ ամբողջ կեղտը։ Չայնան շատ բորբոքված էր, ու ես նույնպես «պայթեցի»», ապտակեցի նրան, նրա բոյֆրենդին ու նրա ընկերուհիներին»,- գրել է Twitter-ում կինը։
Աղբյուրը՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը